12:58 28.12.2022
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հարաբերությունների մասին: Ֆրանսիացի մասնագետին հարցրել են, թե արդյոք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մեսսին Մբապեի նկատմամբ, երբ Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթի ժամանակ թույլ է տվել դարպասապահ Էմիլյանո Մարտինեսին Կիլիանի դեմքով տիկնիկով ծաղրել ֆրանսիացի հարձակվողին: Այդ ժամանակ նա դարպասապահի կողքին էր: «Մեսսին անհարգալից վերաբերմունք չի […]
12:51 28.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի […]
12:45 28.12.2022
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն տարեվերջյան ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որտեղ խոսել է մարզչական կարիերայի, Հայաստանում աշխատելու առաջարկի և մեր երկիր տեղափոխվելու, սպասվող տրանսֆերների, մարզադաշտերում երկրպագուների քիչ թվի, հայկական խոհանոցի ու բազմաթիվ այլ թեմաների մասին: Մարզիչը նաև նշել է, որ հայկական արմատներ ունի: Նա ասել է, որ մոր ազգանունը Գևորգյան է, և […]
12:38 28.12.2022
2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Educators Professional Development in Service Training» խորագրով դասընթաց։ Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության պատվո հյուպատոսի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ՝ 010 24-99-16 հեռախոսահամարով։ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է դասընթացի վերաբերյալ մանրամասները։
12:31 28.12.2022
Marca-ն անցկացրել է հետազոտություն, որում տարբեր մարզաձևերի մարզիկների արագության ցուցանիշները համեմատել է 8-ակի օլիմպիական չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթի ռեկորդի հետ: 2009թ. Բեռլինում կայացած աշխարհի առաջնությունում Բոլթը 100 մետր տարածությունը հաղթահարել էր 9,58 վայրկյանում ու սահմանել աշխարհի ռեկորդ, որը մինչև օրս չի գերազանցվել: Իսպանական պարբերականը պարզել է, որ աշխարհի ամենաարագ մարզիկը ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան […]
12:24 28.12.2022
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` […]
12:17 28.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով, թե նա աջակցում է Պաղեստինի ազատագրական պայքարին։ «Աշխարհի առաջնությունում անարդար վարվեցին Ռոնալդուի հետ։ Ցավոք, նրա նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ կիրառեցին։ Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին խաղի ավարտից կես ժամ առաջ խաղադաշտ դուրս բերեցին: Ռոնալդուն հիմա մեկնում է Սաուդյան Արաբիա։ Ռոնալդուն աջակցում […]
12:10 28.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը […]
12:05 28.12.2022
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել: Վարույթ ընդունված և քննված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ոլորտում առաջին անգամ է նման շոշափելի արդյունք ապահովվել: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ […]
11:55 28.12.2022
Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է աշխարհի 200 ամենհեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը, որտեղ ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ցուցակում հայտնվել են այն խաղացողները, որոնք ծնվել են 2002 թվականին և հետո ու բավականին փորձ են կուտակել անցնող տարվա ընթացքում: Ֆուտբոլիստները ներկայացված են մեկական տասնյակներով՝ 20 խաղային դիրքերում: 19-ամյա […]
11:47 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա նույն օրը միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ փող, նույնականացման, բանկային և զեղչի քարտեր էին: Տուժողից ընդունվել է […]
11:39 28.12.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսսին ընտանիքի հետ է նշել Սուրբ Ծնունդը հայրենի Ռոսարիո քաղաքում։ Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որում նա պարում է։ Մեսսիի ընտանիքի հետ արձակուրդն անցկացնում է նաև Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կնոջ և երեխաների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Մեսսիին տրամադրել է 10-օրյա արձակուրդ աշխարհի առաջնությունից հետո։ […]
11:38 28.12.2022
Բրազիլական «Սանթոսը» փոխել է տարբերանշանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փոփոխությունը կատարվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին: Ակումբի տարբերանշանի վերևում թագ է ավելացվել: Պելեն, ով ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, 1956-1975 թվականներին հանդես է եկել «Սանթոսի» կազմում: Պելեն պայքարում է քաղցկեղի դեմ, ունի երիկամների և սրտի աշխատանքի խնդիրներ:
11:29 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09։02-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Տ․, ծնված 1992 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է․ […]
11:24 28.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է իրենց ծառայությունում ներդնել պարտադիր ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և […]
11:15 28.12.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցության և Եվրոպական Միության աջակցությամբ, մեկնարկել է «Իմուն պարեկ» կրթական ծրագրի պիլոտային փորձարկումը Հայաստանում։ «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներրին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական […]
11:04 28.12.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային […]
10:59 28.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուի որդին կրկին կխաղա Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում։ 12-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է Իսպանիա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած շրջանից հետո: Ռոնալդու կրտսերը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Ռեալի» Մ14 թիմում: Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո մի քանի օր առաձին մարզվել […]
10:47 28.12.2022
Ալմաթիում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում կայացած 9 տուրերից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: Նրանք 1,5 միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից ու կարող են դեռ պայքարել մեդալների համար: Տիգրան Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի և Գաբրիել Սարգսյանի […]
10:46 28.12.2022
Ֆիլիպիններում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 26-ը անհետ կորած են համարվում։ Ինչպես նշվում է չորեքշաբթի օրը հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցում, ջրհեղեղից տուժել է ավելի քան 393 հազար մարդ հանրապետության 10 մարզերում։ Գործակալության տվյալներով՝ 81,4 հազար տեղահանվածներ գտնվում են 292 տարհանման կենտրոնում։ Առնվազն 1,42 […]
10:38 28.12.2022
Խաբարովսկի երկրամասի Վանինո գյուղի ղեկավար Անդրեյ Սեմենովը մահացել է կոնֆլիկտային հանդիպման ժամանակ, այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են գյուղապետարանից։ «Նա մահացել է նախորդ օրը ղեկավարին առընթեր համակարգող խորհրդի նիստի ժամանակ, հանդիպումը հակասական է եղել՝ և՛ մասնակիցները, և՛ ղեկավարը, բոլորը բարձր տոնով են խոսել, ճիչեր են եղել, ղեկավարը վատացել է, շտապօգնություն են կանչել, բայց ոչինչ հնարավոր […]
10:33 28.12.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցերը հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Al-Alam հեռուստաալիքը, այս մասին նա հայտարարել է Թեհրանում 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպմանը։ «Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին»,- ասել է Ռաիսին։ […]
10:25 28.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]
10:18 28.12.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանով՝ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տույժի նշանակմանը նախորդած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Դատախազության տարածքային ստորաբաժանման ղեկավարը N քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի կողմից շուրջ 5 ամիս որևէ քննչական և վարութային գործողություններ չկատարելու պայմաններում, գործուն միջոցներ չի ձեռնարկել […]
10:10 28.12.2022
Բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի Նասիմենտոն՝ լեգենդար Պելեի որդին, ով լքել է Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի գլխավոր մարզչի պաշտոնը, հրաժարվել է վերադառնալ աշխատանքի, որպեսզի ժամանակն անցկացնի հոր հետ հիվանդանոցում: Այս մասին հայտնում է beIN Sports-ը։ Ֆուտբոլի արքան շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։ Երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ աշխարհի եռակի չեմպիոնի ինքնազգացողությունը […]
10:05 28.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝ նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ ապրանքների սղության պայմաններում Արցախում […]
10:00 28.12.2022
Առնվազն 18 հազար բնակիչ տուժել է Ասամի լեռնային շրջաններում ուժեղ ամպրոպի և կարկուտի հետևանքով: Չորեքշաբթի օրը The Times of India-ի փոխանցմամբ՝ տարերքի հարվածը վնասել և ավերել է 4500 տուն 132 բնակավայրերում։ Փակ են դպրոցները, խանութները։ Տեղումները և թանձր մառախուղը խոչընդոտել են տուժած շրջանների հետ տրանսպորտային կապերը և բնակչությանը օգնություն տրամադրելը: Ասամի օդերևութաբանական վարչությունը դեղին եղանակի […]
09:53 28.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբում: Այս մասին հայտնում է CBS Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա ֆուտբոլիտը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ, որի համաձայն մեկ մրցաշրջանի ընթացքում կստանա 70 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուի ձեռքբերումը Սաուդյան Արաբիայում դիտարկվում է որպես հնարավորություն ԱԱ-2030-ն անցկացնելու համար: […]
09:46 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ բուժանձնակազմների հետ և քննարկվել են դեղորայքային […]