13:39 26.12.2022
Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունը 2022 թվականին երկու անգամ աճել է. այս մասին ասել է Հայաստանում Բելառուսի դեսպանը Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ: Ալեքսանդր Կոնյուկի խոսքով` պատճառը նույն Եվրասիական տնտեսական միության գոտում գտնվել է: «Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների […]
13:31 26.12.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների ծառայողների հետ համատեղ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 15:40-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ. Ն.-ին: Ինչպես հայտնում են Արդարադատության […]
13:23 26.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
13:15 26.12.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել է, որ 2022թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 113.8%, իսկ 2022թ. հունվար֊նոյեմբերին` 114.4%։
13:00 26.12.2022
Կեմերովոյում մասնավոր սոցիալական կացարանի սեփականատերը, որի տարածքում դեկտեմբերի 24-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ձերբակալվել է երկու ամսով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, Կենտրոնական շրջանային դատարանի նիստում հաստատության սեփականատիրոջ նկատմամբ խափանման միջոց է սահմանվել։ «Դատարանը որոշել է խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով, այսինքն՝ մինչև 2023 թվականի փետրվարի […]
12:55 26.12.2022
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ այսօր գիծ է դուրս գալու 1 հատ երեք վագոնանի շարժակազմ, որի վերականգնման և շահագործմանը պատրաստ լինելու աշխատանքներն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։ Այսպիսով, շահագործվող վագոնների թիվը կկազմի 32, ինչն էլ կազմում է ինվենտարային պարկի 71,1% : Բարի ընթացք մաղթենք նոր շարժակազմին, իսկ ուղևորներին՝ անվտանգ ու անխափան երթևեկություն։
12:47 26.12.2022
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները դեկտեմբերի 24-ին, գիշերային շրջիկ ծառայության ժամանակ, Արթիկ քաղաքի «Տուֆաբլոկներ գործարան» ԲԲԸ տարածքի մոտ, ստուգելու նպատակով, կանգնեցրել են 43-ամյա արթիկցու վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են թրթուրավոր տրակտորի յուղի պոմպեր: 43-ամյա վարորդը և երկու ուղևորները, որոնցից մեկը՝ Արթիկի, մյուսը՝ Տուֆաշեն գյուղի բնակիչ, հրավիրվել են ոստիկանության Արթիկի բաժին: Բաժնում նրանք […]
12:39 26.12.2022
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»:
12:36 26.12.2022
Exeed VX ամենագնացի վարորդը, ով տարվա ընթացքում ավելի քան 30 անգամ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, Լենինգրադի մարզում ճզմել է ճանապարհին ընկած հետիոտնին, հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ հաղորդում է. «Դեկտեմբերի 25-ին… ժամը 19.50-ին Ուշակովո-Գրավիյնոյե ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրի հասցեում վարորդը… Օլշանկի գյուղից շարժվելով դեպի Պերվոմայսկոյե գյուղ, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի […]
12:30 26.12.2022
ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» արդյունաբերաարտադրական տիպի հատուկ տնտեսական գոտի» ԲԸ-ն ՀՀ դիմորդներին հրավիրում է սովորելու ձեռնարկատիրական հմտություններ՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Մասնագիտություններին, ուսուցման պայմաններին և այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ կից նյութում:
12:25 26.12.2022
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Է.Ն. Մեշալկինի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի մասնագետները Նովոսիբիրսկում փրկել են թոքերի ընդհանուր ախտահարմամբ կնոջը Ռուսաստանում ամենաերկար՝ 78-օրյա արտամարմնային թաղանթային թթվածնացման (ECMO) պրոցեդուրայից հետո, երկուշաբթի հայտնել է հաստատությունը։ «Մի կին, ով Ռուսաստանում անցավ արտամարմնային թաղանթային թթվածնացման ամենաերկար պրոցեդուրան, թոքերի վնասվածքի բազմափուլ վերականգնման շնորհիվ, վերականգնեց իր ֆիզիկական ձևը և վերադարձավ աշխատանքի։ Նրա […]
12:12 26.12.2022
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում այս պահին շինարարություն է: Սա, ըստ էության, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի վերջին փուլն է: Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
12:04 26.12.2022
Դեկտեմբերի 23-25-ը Երևան քաղաքում ծնվել է 135 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
11:56 26.12.2022
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Դավիթ Կարոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
11:46 26.12.2022
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դորս եկող ճանապարհների հենակետերում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի […]
11:42 26.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք անհամբեր սպասում […]
11:32 26.12.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում […]
11:25 26.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 16-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման […]
11:15 26.12.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է դեկտեմբերի 19-25-ը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Ըստ այնմ՝ հաստատվել է հիվանդության 37 նոր դեպք, ապաքինվել է 46 պացիենտ, գրանցվել է 2 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը:
11:12 26.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վանուշ Թ-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 339 կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սարգիս Ս-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ […]
11:00 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.53-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տանը սպանել է կնոջը: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 08.45-ի սահմաններում 34-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան: 34-ամյա տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու […]
10:46 26.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը։ Քննարկվել են 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, հունվարին տեղի ունեցող պետական միասնական ավարտական քննություններին ու առկա այլ […]
10:41 26.12.2022
Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն: Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Նշվում է, որ հետազոտման օբյեկտ կարող են լինել՝ առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար, թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ, կտորից […]
10:36 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ: Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին: Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի […]
10:28 26.12.2022
Ոստիկանությունը հաստատել է Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով չորս զոհերի մասին: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 25-ին, հաղորդում է CTV News-ը։ Նշվում է, որ ոստիկանությունը հաստատել է կիրակի կեսօրին Մերիթից արևելք գտնվող մայրուղու 97C Okanagan Connector-ում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը։ Մարզային առողջապահական մարմինն իր հերթին հայտնել է, որ վթարի հետևանքով տուժածներից 36 հիվանդներ […]
10:21 26.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր […]
10:10 26.12.2022
Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը ___ Ստեփանոսը 7 այրերից մեկն էր, որ Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեց ժողովրդին սպասավորելու համար: Ստեփանոսը հավատով և Սուրբ Հոգով, շնորհներով և զորությամբ լցված մի մարդ էր և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: […]
09:58 26.12.2022
Հնդկաստանի պաշտպանության գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի գլխավորությամբ, հավանություն է տվել 120 նոր «Պրալայ» միջին հեռահարության պինդ հրթիռային հրթիռների գնմանը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։ Սովորական մարտագլխիկներով հրթիռներ կտեղակայվեն Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի սահմանին, հայտնել են պաշտպանական աղբյուրները: Pralay-ի առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի Հնդկաստանի ռազմաօդային ուժերին, որից հետո […]
09:48 26.12.2022
Աշխատավարձի բարձրացում հնարավոր է այն ոլորտներում, որոնք կադրերի սուր պակաս ունեն, Պրայմ գործակալությանը ասել է CROS HR տնօրեն Դմիտրի Դուդարևը։ Աշխատավարձերի մրցավազքը, ինչպես նշել է մասնագետը, կշարունակվի ՏՏ և շինարարության, ինչպես նաև տրանսպորտի և կառավարման ոլորտներում։ Դուդարևի խոսքով, կադրերի առանձնահատուկ պակաս կնկատվի այն ոլորտներում, որտեղ աշխատողներ են անհրաժեշտ՝ ինժեներներ, տեխնիկական և բժշկական մասնագիտությունների ներկայացուցիչներ, սոցիալական […]