16:44 26.12.2022
Արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը. «Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ […]
16:37 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Ողջունելով նախարարին նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են […]
16:30 26.12.2022
2022թ․ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության բաժնի ծառայողը հայտնել է, որ 2-րդ մասնաշենքի պարսպի մոտ ձայն է լսվում։ Անմիջապես իրականացվել է տեղանքի զննություն, որի արդյունքում պարսպի դրսի հատվածում հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ մետաղյա կախիչով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, […]
16:22 26.12.2022
Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը: Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լավագույն տասնյակում ընդգրկվել են մարմնամարզիկ, […]
16:14 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների: «Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական […]
16:08 26.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 460-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ նույն մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար: 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:25-ին քաղաքացին ահազանգել է ՀՀ […]
16:00 26.12.2022
Հայտարարություն․ դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում 26.12.2022 15:39 Հայտարարություն Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից: Հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։ Հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք […]
15:58 26.12.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել են իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել […]
15:54 26.12.2022
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.54-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի. ախտորոշումը` «կրծքավանդակի կտրած-ծակած վերք»: Հիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով երիտասարդին խփել էր […]
15:51 26.12.2022
«Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր և Դդմաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։
15:49 26.12.2022
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական՝ 30-րդ նիստը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: Մինչ […]
15:48 26.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
15:46 26.12.2022
Դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժնում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն, տեղեկացնում են ՊԵԿ-ից։
15:40 26.12.2022
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.25-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Նոր Խարբերդ […]
15:33 26.12.2022
Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը անդրադարձել է Փարիզում քուրդ արվեստագետ Ահմեթ Քայայի անվան մշակույթի կենտրոնի վրա կատարված զինված հարձակմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Չելիքի՝ այդ հարձակմանը, որին զոհ են գնացել ազգությամբ քուրդ 3 քաղաքացիներ, տեղի է ունեցել հենց «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործունեությանը ցուցաբերած աջակցության (նկատի ունի Ֆրանսիային […]
15:28 26.12.2022
Դեկտեմբերի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 133-ը արտակարգ, այդ թվում՝ 52 հրդեհի, 1 պայթյունի, 7 ինքնասպանության փորձի դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 169 կենցաղային կանչ. տուժել է 113 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
15:23 26.12.2022
Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի […]
15:18 26.12.2022
Ակներցիներն այսուհետ Գորիս կհասնեն ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Հանդիսավորությամբ բացվել է Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհը: Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ամբողջովին ասֆալտապատվել է Դիտակետի հարակից տարածքը։ Հիմնադրամների օժանդակությամբ էլ Ակներում կառուցվել է նոր խաղահրապարակ, իսկ Վերիշենում՝ վերակառուցվել մանկապարտեզ: Արդյունքում Ակներ և Վերիշեն բնակավայրի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։ Գորիսն […]
15:12 26.12.2022
Հզոր ձմեռային փոթորիկը, որը բերել է սաստիկ սառնամանիք և առատ տեղումներ, ծածկլ է Միացյալ Նահանգների մեծ մասը, որտեղ ապրում է մոտ 250 միլիոն մարդ (երկրի բնակչության գրեթե երկու երրորդը): ԱՄՆ-ի 12 նահանգներում եղանակային եղանակի խիստ նախազգուշացումներ են գործում։ Ուժեղ սառնամանիքները, սաստիկ քամիները և առատ ձյան տեղումներն արդեն դարձել են առնվազն 38 մարդու մահվան պատճառ՝ 34-ը […]
15:04 26.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
14:52 26.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, […]
14:46 26.12.2022
Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով աճել է 2,8 և 2,5 անգամ, Ղրղզստանից այդ երկրներ արտահանումն ավելացել Է համապատասխանաբար 2 և 2,6 անգամ: Այս տվյալներըիր տելեգրամյան ալիքում հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Վերջինս էլ հղում է արել Եվրասիական զարգացման բանկի տվյալներին: Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 10 […]
14:37 26.12.2022
Հարավային Կորեայում թեթև գրոհիչի կործանումը կապված է հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ներխուժման հետ, հայտնում է հարավկորեական YTN լրատվական ալիքը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալները: «Համապատասխան արձագանքման արդյունքում տեղի է ունեցել մեկ միջադեպ: 11.40-ի սահմաններում (Երևանի ժամանակով 06.40-ին) երկրի ռազմաօդային ուժերի 8-րդ ջոկատի թեթև գրոհիչը վթարի է ենթարկվել Գանգվոն նահանգի Հվենսյոնգ շրջանի Մուկերի […]
14:28 26.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.67 դրամ է, վաճառքը՝ 403.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.44 դրամ է, վաճառքը՝ 428.72 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.41 դրամ է, վաճառքը՝ 5.92 դրամ:
14:21 26.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի լիարժեք բացահայտման նպատակով։ Մասնավորապես, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով […]
14:13 26.12.2022
Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև «Zhong Tong» մակնիշի 30 ավտոբուս: Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը: Արդեն իսկ գրանցվել է քննությոնները հանձնած 120 վարորդ: Հարկ է նշել, որ […]
14:07 26.12.2022
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Դեկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Փրկարար ուժերի վարչության […]
14:00 26.12.2022
Դեկտեմբերը նաև Երևանի քաղաքապետարանի համար է հաշվետու ամիս: Մայրաքաղաքի բարեկարգման, լուսավորության և իրականացվող այլ աշխատանքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանում անցնող տարվա վերջին գործակարգավարական նիստն է անցկացվել: Վերջնարդյունքը, սակայն, բոլոր ծրագրերի դեպքում չէ, որ ակնհայտ է: Կան հանձնարարականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ավարտվելու են արդեն 2023-ի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:54 26.12.2022
Նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սանկտ Պետերբուրգում երկօրյա գագաթնաժողովը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 26-ին։ «Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական […]