Բոլոր լուրերը – Page 3460 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

12:54 27.12.2022

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում […]

̰
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ցանկանում են հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ «ռազմի դաշտում»՝ կործանելու մեր երկիրը. Լավրով

12:46 27.12.2022

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են «մարտադաշտում» հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի կործանեն մեր երկիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, հավաքական Արևմուտքի երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։ «Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ […]

̰
Վրաերթի ենթարկված 71-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12:41 27.12.2022

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում «Մինի Կուպեր» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Սարգիս Բադալյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
«Ալ-Նասրը» արդեն բնակարան է վարձել Ռոնալդուի համար

12:33 27.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուի հաջորդ ակումբը ըստ ամենայնի կլինի «Ալ-Նասրը»: Ինչպես հայտնում է CBS Sports-ը, սաուդյան ակումբն արդեն բուժզննում է նշանակել 37-ամյա պորտուգալացու համար։ Բացի դրանից, «Ալ-Նասրը» արդեն բնակարան է վարձել Ռոնալդուի և հարազատների համար: Ակումբը հույս ունի շուտով ավարտել գործարքը: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ ամսից ավելի է, ինչ ակումբային գրանցում չունի։ Նոյեմբերին նա խզել է […]

̰
Արցախ ուղարկված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը

12:26 27.12.2022

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Արցախ է տեղափոխվել 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, […]

̰
Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:25 27.12.2022

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:

̰
4 ամսական արցախցի փոքրիկի վիճակը կայունանում է. Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

12:20 27.12.2022

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 […]

̰
Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած

12:17 27.12.2022

Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած:

̰
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասների փոխհատուցման գումարների տրամադրման հարցը՝ Վայոց ձորի մարզպետարանի նիստի օրակարգում

12:12 27.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է մարզպետարանի կայքը: Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության […]

̰
Վերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

12:04 27.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով» արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60): Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին:

̰
SHANTNEWS

11:59 27.12.2022

̰
Պելեի վիճակը վատացել է, նա հրաժեշտ է տվել ընտանիքին

11:56 27.12.2022

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի առողջական վիճակը նորից վատացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է գործարար Ֆրենկ Հալիդը։ «Պելեն, ով շարունակում է գտնվել հիվանդանոցում, հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում։ Նրա ընտանիքն ասում է, որ վիճակն էլ ավելի է վատացել»,- գրել է Հալիդը։ Պելեն շարունակում է […]

̰
Գիրացած Մեսսին. Արգենտինայի հավաքականի երկրպագուի դաջվածքը

11:48 27.12.2022

Արգենտինացի երկրպագուները տարբեր կերպ են նշում Աշխարհի առաջնությունում իրենց հավաքականի հաղթանակը։ Փողոցներում, հրապարակներում բազմաթիվ տոնախմբությունների մասնակցելուց բացի նորաձև է դարձել Մեսսիի պատկերով դաջվածքներ ունենալը: Դաջվածքներն էլ են տարբեր: Երբեմն Մեսսին բոլորովին իրեն նման չէ: Երկրպագուներից մեկի դաջվածքում նա օրինակ չափազանց գեր է:

̰
Իրավապահները թարմ հետքերով ձերբակալել են Մակեևկայում ութ հոգանոց ընտանիքին կյանքից զրկած երեք կասկածյալներին

11:42 27.12.2022

Իրավապահ մարմինների աշխատակիցները թարմ հետքերով ձերբակալել են Մակեևկայում ութ հոգանոց ընտանիքի սպանության երեք կասկածյալների։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ՆԳՆ հասարակայնության հետ կապերի կենտրոնում։ «Դեկտեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21:15-ին, Մակեևկայի ոստիկանության Չերվոնոգվարդեյսկի շրջանի բաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել տնային տնտեսություններից մեկի տարածքում ութ հոգու, այդ թվում՝ չորս անչափահասի դիակ […]

̰
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է վախճանվել

11:30 27.12.2022

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: «2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 26-ին ժամը […]

̰
Տեղի է ունենում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

11:23 27.12.2022

ՀՀ Արդարադատության նախարարությունում անցկացվում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

̰
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կրթական հաստատություններին տրամադրվել են մի շարք պաշտոնների համար համապատասխան հայտերի ձևանմուշներ

11:15 27.12.2022

Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար: Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան […]

̰
Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը կդիմի դատարան նրա խափանման միջոցը փոխելու հարցով

11:04 27.12.2022

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն […]

̰
Պեմզաշենում մորն ու երեխաներին կյանքից զրկելու գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ. փաստաբան

10:51 27.12.2022

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ: նա մասնավորապես գրել է. «Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել […]

̰
«Կրասնոդարը» շնորհավորել է Սպերցյանին

10:44 27.12.2022

«Կրասնոդար» ակումբի մամուլի ծառայությունը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ «Շնորհավորում ենք մեր Էդոյին և մաղթում անդադար առաջընթաց և էլ ավելի մեծ հաջողություններ խաղադաշտում»,- ասվում է ուղերձում։

̰
Հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ՀՀ և ԱՀ ՄԻ պաշտպանների արտահերթ զեկույցը

10:39 27.12.2022

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]

̰
Երեկ Երևանում 65 երեխա է ծնվել

10:37 27.12.2022

Դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

̰
Շտկման կարիք կար․ Դավիթ Մանոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության մասին

10:29 27.12.2022

Ինչպես հայտնի է՝ ՀՖՖ-ն ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները։ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ տեղում՝ իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, eրրորդում՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: «Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարն ու գրել․ […]

̰
Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները

10:25 27.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «2002 թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։ Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 27-ը

10:21 27.12.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, սպանության նախապատրաստման, հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի և […]

̰
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2022 թ. ֆուտբոլի լավագույն մարզիչ

10:14 27.12.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2022թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 94 միավոր: Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թ. նվաճեց Հայաստանի գավաթը: 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: «Շնորհակալություն բոլոր […]

̰
Ռուսաստանի և աշխարհի համար կարևոր շրջադարձ կլինի 2023 թվականի կեսերին. Թամարա Գլոբա

10:03 27.12.2022

Հաջորդ տարի կշարունակվի այն, ինչ սկսել է իր նախորդը, վստահ է հայտնի աստղագուշակ Թամարա Գլոբան։ ՌԻԱ Նովոստիին տված բացառիկ հարցազրույցում նա տվել է ապագայի իր կանխատեսումը, պատմել, թե ինչպես սովորել կարդալ աստղերը և ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին 2023 թվականին։ Շրջադարձային տարի. ինչ է սպասվում 2023 թվականին: Բոլորին հուզող գլխավոր հարցը՝ ի՞նչ է մեզ […]

̰
Ռոնալդուն՝ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու

09:56 27.12.2022

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, հրապարակել է պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հաշվարկվել են պաշտոնական միջազգային ակումբային մրցումներում (մայրցամաքային և համաշխարհային), ինչպես նաև ազգային հավաքականի կազմում խփած գոլերը։ Այստեղ հաշվառված չեն ազգային առաջնություններում, ազգային գավաթի խաղերում գրանցված գոլերը։ Առաջին տեղը մեծ առավելությամբ զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (270 գոլ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (235), […]

̰
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գուտերեշը պատրաստ է միջնորդ լինել Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում

09:50 27.12.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի գրասենյակին։ Այսպիսով, նրանք մեկնաբանել են Կիևի նախաձեռնությունը, որի մասին նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ մինչև փետրվարի վերջ ՄԱԿ-ում «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ որպես միջնորդ, հնարավոր մասնակցությամբ։ «Ինչպես նախկինում […]

̰
Բառնաուլում երեխան շների ոհմակից փախչելիս ընկել է փոսը

09:42 27.12.2022

Արդյունաբերական թաղամասի Դրուժնի թաղամասում ագրեսիվ թափառող շները հարձակվել են 12-ամյա դպրոցականի վրա. փախուստի դիմելով՝ տղան կոտրել է ոտքը. Այս մասին նրա մայրը կիսվել է սոցիալական ցանցերում։ Ագրեսիվ շների ոհմակը մի քանի րոպե հետապնդել է երեխային: Փախչելով շներից՝ տղան շտապել է դեպի բնակելի շենքեր։ Ձյունածածկ վայրում դպրոցականն ընկել է խոր փոսը, անհաջող ընկել և կոտրել է […]

̰
BACK_TO_TOP