Բոլոր լուրերը – Page 3479 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ տարածքում կան փակ և մառախլապատ  ավտոճանապարհներ

18:50 20.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ […]

̰
Կոտայքի մարզպետարանում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը

18:39 20.12.2022

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացրել է հանձնաժողովի նիստ։ Ամփոփվել են 2022 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր։ Մարզպետին զեկուցվել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների։ Մարզի ղեկավարն այս հարցում ընդգծել է համայնքների հետ […]

̰
Ֆրանսիան ոչնչացրել է Չինաստանից գնված 100 միլիոն բժշկական դիմակ

18:31 20.12.2022

  Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 100 միլիոն բժշկական դիմակ, որոնց պահպանման ժամկետը լրացել է։ Հրատարակության համաձայն՝ FFP1 և FFP2 դիմակները ձեռք են բերվել Չինաստանից՝ կորոնավիրուսի համաճարակի պիկի շրջանում՝ թանկ գնով։ 220 միլիոն դիմակից օգտագործվել է ընդամենը 120 միլիոնը, իսկ մնացածը շարունակվել է պահպանվել պահեստներում։ Հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին դրանք տեղափոխվել են աղբի վերամշակման […]

̰
Զելենսկին Վրաստանի կառավարությանը կոչ է անում փրկել Սաակաշվիլիի կյանքը

18:23 20.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Վրաստանի կառավարությանը և կոչ արել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր: Հաղորդում է Aliq Media-ն։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են ուկրաինացիներին պատերազմում։ «Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ, ողջախոհ մարդկանց: Հավանաբար, բոլորն են տեսնում Միխեիլ […]

̰
Տաթև-Հալիձոր ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենաներ

18:15 20.12.2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա։

̰
Ուկրաինան հայտարարել է Համաշխարհային բանկի միջոցով ԱՄՆ-ից 2 մլրդ դոլար ստանալու մասին

18:06 20.12.2022

  Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է 2 միլիարդ դոլար, որը հատկացվել է Համաշխարհային բանկի միջոցով՝ Ուկրաինայի պետական ​​բյուջեին աջակցելու համար։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ուկրաինայի պետական ​​բյուջեն Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամից ստացել է 2 միլիարդ դոլարի դրամաշնորհային միջոցներ»,- նշել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից։ Միջոցները տրամադրվել […]

̰
SHANTNEWS

18:00 20.12.2022

̰
Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

17:58 20.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը: Մրցույթին ներկայացվել են 2022 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

17:55 20.12.2022

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: «Հանրությունը կարիք ունի արդարության վրա հիմնված դատական համակարգի»,-իր ելույթում ասել է թեկնածու Լիզա Գրիգորյանը: […]

̰
«Օպել»-ով շրջել են Մարալիկ քաղաքում և կրակել թափառող շների ուղղությամբ

17:47 20.12.2022

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և […]

̰
Կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց. ՍԱՏՄ

17:42 20.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: ՍԱՏՄ տեսուչի կողմից […]

̰
Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ

17:38 20.12.2022

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել […]

̰
Քննարկվել են ինֆրաձայնային կայանների տեղադրման, նոր սեյսմիկ կայանների տրամադրման և սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում գիտական համագործակցությունների վերաբերյալ հարցեր

17:33 20.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ընդունել է Երևանի Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությանը կից ծրագրերի պատասխանատու Մայեդր Բլոկին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Խորհրդական Քրիստոֆ Քացախյանը ներկայացրել է ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի Ատոմային և այլընտրանքային էներգիայի […]

̰
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը

17:27 20.12.2022

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի մոտ կայանված իր եղբոր «Օպելի» ապակիները կոտրված են, իսկ մեքենայից գողացել են փաստաթղթեր, պայուսակ և անձնական իրեր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Շահամիրյանների փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու անմիջական […]

̰
Փողոցները կանվանափոխվեն, որոշումները՝ կփոփոխվեն. կայացավ Երևանի ավագանու արտահերթ նիստը

17:21 20.12.2022

Արաբկիր և Նորք-Մարաշ վարչական շրջանների 7 փողոց կանվանակոչվի դերասան Կարպ Խաչվանքյանի, հետախույզ Գևորգ Վարդանյանի, կոմպոզիտոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի, մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի, Բուժաշխատողների, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի անուններով: Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում օրակարգի 12 հարցից 7-ը վերաբերել է փողոցներ անվանակոչելուն, 5-ը՝ ավագանու որոշումներում փոփոխություններ կատարելուն: Ավագանու […]

̰
ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Վահե Գրիգորյանը

17:14 20.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:

̰
Աշտարակի, Նաիրիի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

17:12 20.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։ Մառախուղ է Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։ Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
ՊԲՀՖ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել IBA-ի մրցաշարում

17:08 20.12.2022

Լեհաստանում կայացած բռնցքամարտի՝ IBA-ի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 6 մեդալ։ Պատանիների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Գրիգորյանը։ Մեծահասակների պայքարում Արտյոմ Խուլբարյանը գրավել է 3-րդ տեղը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արամ Ավալյանը, Հարություն Հակոբկոխյանը։ Պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին են կանգնել Արմեն Ղուշչյանն ու Էրիկ Էվոյանը։ ՊԲՀՖ մարզիկները հանդես են եկել մարզիչ Արտյոմ Դանիելյանի ու […]

̰
Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի. Արցախի ԱԳՆ

17:02 20.12.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և […]

̰
Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով

16:56 20.12.2022

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, […]

̰
Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ-ում բացվել է սգո հուշամատյան

16:51 20.12.2022

Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ […]

̰
Մեսսին գիշերն անցկացրել է գավաթի հետ

16:46 20.12.2022

Աշխարհի նորընծա չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ 35-ամյա հարձակվողը գիշերն անցկացրել է Աշխարհի գավաթի հետ, իսկ լուսանկարներին կից գրառումով բարի լույս է մաղթել։

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

16:42 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Լատվիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների […]

̰
Բենզեման պատրաստ է վերադառնալ հավաքական, եթե գլխավոր մարզչի պաշտոնը լքի Դիդյե Դեշամը

16:38 20.12.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման որոշ ժամանակ անց կարող է վերադառնալ Ֆրանսիա, հայտնում է Footmercato-ն: Ըստ աղբյուրի՝ 35-ամյա հարձակվողը պատրաստ է վերադառնալ հավաքական, եթե գլխավոր մարզչի պաշտոնը լքի Դիդյե Դեշամը, իսկ նրա տեղը զբաղեցնի Զինեդին Զիդանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն առաջիկա երկու օրվա ընթացքում կապ կհաստատի Դեշամի […]

̰
Դատական ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն են բարձրաձայնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները

16:33 20.12.2022

Խորհրդարանը դեկտեմբերի 20-ի նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ […]

̰
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:27 20.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, Բոնուս ս/մ-ում գործող): Ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ 🔴 արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարանները, հացի հովացման դարակաշարերը և […]

̰
Մեսսին՝ տարվա մարզիկ․ BBC Sports

16:21 20.12.2022

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է տարվա մարզիկ՝ BBC Sports-ի վարկածով: Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-ում 35-ամյա հարձկավողը Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է չեմպիոնի տիտղոսն ու ճանաչվել առաջնության լավագույն ֆուտբոլիստ: ԱԱ եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ:

̰
Գորիս, Քաջարան, Ապարան, Հրազդան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

16:14 20.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և […]

̰
Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

16:07 20.12.2022

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ 22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը: Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 […]

̰
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. ՀՀ առողջապահության նախարար

16:00 20.12.2022

Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից: […]

̰
BACK_TO_TOP