00:10 21.12.2022
Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով […]
23:55 20.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և […]
23:46 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի […]
23:38 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Խ.) և «Volvo» (վարորդ՝ Կ. […]
23:23 20.12.2022
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբներն աղջիկներին արգելել են բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախել։ «Կառավարության (Թալիբանի) որոշման համաձայն՝ աղջիկների բարձրագույն կրթությունն արգելվում է մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է բարձրագույն կրթության նախարարության որոշման մեջ։ Հրամանում ընդգծվում է, որ այն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կիրառվի և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցվի նախարարությանը։
23:10 20.12.2022
Դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, տեղեկացնում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Կենտրոնից հայտնում են, որ տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում աորտոկորոնար շունտավորման:
23:00 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» (վարորդ` Գ. Ա.) […]
22:57 20.12.2022
Թուրքիայում նախընտրական շրջանում թուրքական մի շարք վիճակագրական կազմակերպություններ անցկացնում են տարբեր սոցհարցումներ՝ պարզելու համար, թե 2023-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում ինչպիսի պատկեր են ունենալու։ Վերջին հարցումը, որ հրապարակվել է, անվանվել է «հարցումների հարցում», քանի որ այն ներառել է 2021-ի հունվարից մինչև 2022-ի նոյեմբեր ժամանակահատվածում արված բոլոր հարցումների միջին արդյունքը։ Ըստ դրա՝ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծված […]
22:44 20.12.2022
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ […]
22:30 20.12.2022
Հորիզոնը շարունակում է իր դիտակետում պահել արցախցիների առօրյան՝ համագործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ: Արդեն 9 օր է, որ արցախցի երիտասարդները հայերենով, ռուսերենով ու անգլերենով դիմում են աշխարհին, որը շարունակում է լուռ մնալ կամ լավագույն դեպքում հանդես գալ կոչերով. թշնամին էլ շարունակում է նույն ձեռագրով հանդես գալ՝ խախտելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները. մարդիկ զրկված […]
22:14 20.12.2022
Մի խումբ մշակութային գործիչներ Ազատության հրապարակից երթ են նախաձեռնել դեպի դեսպանատներ: Քայլերթը իրականացվում է «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով: Նախաձեռնողների խոսքով՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված խնդրի մասին, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն: Ակցիայի մասնակիցները դեսպանատների շենքերի […]
21:55 20.12.2022
Դեկտեմբերի 12-ից Արցախը Ադրբեջանի կողմից շարունակում մնալ շրջափակման մեջ։ Այդ ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
21:40 20.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր, Չարենցի փ. 8, 25 շենքեր, Հերացի փ. 2ա շենքի բնակիչ-բաժանորդներ […]
21:29 20.12.2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում […]
21:13 20.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում: «Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ […]
21:08 20.12.2022
Քիչ առաջ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան: ԲԿ-ից տեղեկացնում են, որ բուժօգնության մեկնած վարորդի և բուժքրոջ առողջական վիճակը բավարար է։ «Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին զիջել ճանապարհը շտապօգնության ավտոմեքենաներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:01 20.12.2022
Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է: Ermenihaber-ի փոխանցամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն […]
20:59 20.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: «Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները […]
20:50 20.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Աշտարակի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:43 20.12.2022
Թուրքիայի Քոջաելի նահանգի Բաշիսքելե շրջանի Բահչեջիք ավանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բազմաթիվ շինություններից բաղկացած այդ համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգնած է միայն ուսուցիչների համար նախատեսված կացարանը: Մնացած շենքերից ու հատկապես վարժարանի կենտրոնական մասնաշենքից գրեթե ոչինչ չի մնացել: Օրերս Բաշիսքելե […]
20:29 20.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Հարգելի գեներալներ եւ սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով եւ պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում […]
20:15 20.12.2022
Հոլիվուդյան աստղ Էմբեր Հերդը անձնական բլոգում գրել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատական հայցի մասին։ Դերասանուհին երկրպագուներին ասել է, որ համաձայնել է գործը հարթել արտադատական կարգով և նախկին կնոջը վճարել մեկ միլիոն դոլար փոխհատուցում։ Ինչպես ավելացրել է Aquaman-ի 36-ամյա աստղը, նա դեռ չի ընդունում իր մեղքը։ Սոցցանցերում դերասանուհին գրել է, որ կորցրել է հավատը […]
20:00 20.12.2022
2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրանքների արտահանումից Վրաստանի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,8 տոկոսով։ Հաղորդում է Aliq Media-ն։ 2022 թվականի հունվար-նոյեմբերին վրացական ապրանքների արտահանումը Հայաստան և Ղազախստան զգալիորեն աճել […]
19:56 20.12.2022
Ուկրաինան պատրաստ է հյուրընկալել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև ապահովել նրա անվտանգությունն ու բուժումը։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Անհնար է դիտել, թե ինչպես է մարդը, որին դու ծանոթ ես, մահանում է ուղիղ եթերում»,- գրել է պաշտոնյան Twitter-ում: Նրա խոսքով՝ ի դեմս Սաակաշվիլիի […]
19:50 20.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ […]
19:43 20.12.2022
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վնաս են պատճառում Իրանում շրջակա միջավայրին՝ խոչընդոտելով այդ երկրի բնակչության առողջության և կյանքի իրավունքը : Ասվում է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետների հայտարարության մեջ։ ԱՄՆ պատժամիջոցները ոչ միայն թույլ չեն տալիս Իրանի կառավարությանը արդյունավետորեն լուծել բնապահպանական խնդիրները, այլև «նպաստում են խնդիրների սրմանը», – նշում են փորձագետները: Նրանք հիշեցրել են Իրանում […]
19:32 20.12.2022
Աֆղանստանի Զաբուլ նահանգում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների կողմից ստեղծված տեղական առողջապահության վարչությունը: Օրվա ընթացքում առնվազն 80 մարդ հիվանդացել է նահանգի արևելքում գտնվող թաղամասերից մեկում, երկու երեխա մահացել է։ Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի նշվում։ Հիմնական ախտանշաններն են ուժեղ ջերմությունը և արյունահոսությունը […]
19:25 20.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, […]