10:57 21.12.2022
Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր: Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր […]
10:50 21.12.2022
Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։ «Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական […]
10:44 21.12.2022
Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։ «Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած […]
10:40 21.12.2022
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային […]
10:30 21.12.2022
Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Հայտնում են Արցախի տեղակատվական շտաբից։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, […]
10:24 21.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: Պետնախարարն անդրադարձել և կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումը: «Իսկապես դա շատ կարևոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը․․․Եվ շատ կարևոր է, որ արձագանքը միակողմանի է, որ դա անընդունելի է, ինչ որ կատարվում է, […]
10:17 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա […]
10:06 21.12.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին: Իր խոսքում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին. «Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,-ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր […]
09:57 21.12.2022
Ավելի քան 30 մարդ է տուժել Բուենոս Այրեսում աշխարհի առաջնությունում հաղթած ֆուտբոլի ազգային հավաքականի վերադարձի տոնակատարությունների ժամանակ: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է La Nacion թերթը՝ վկայակոչելով Արգենտինայի առողջապահության նախարարությանը։ Նշվում է, որ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 31 մարդու։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ մեկ երկրպագու է մահացել։ Բուենոս […]
09:46 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի […]
09:35 21.12.2022
Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում սկզբունքորեն հեռանում են դոլարից և եվրոյից, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։ Նա ասել է, որ պետք է սկսել անցնել ազգային արժույթներին։ Քաբուլովը հավելել է, որ լիարժեք անցման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել առևտրային գործառնություններում մնացած անհավասարակշռության հարցը։ «Հնդկաստանը դեռ մեզանից ավելի շատ է գնում, […]
09:26 21.12.2022
Համաշխարհային բանկը համաձայնեցրել է Ուկրաինային ավելի քան 600 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցության հերթական փաթեթը, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի երաշխավորությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 500 դոլար վարկ կտրամադրվի բնակչությանը պետական վճարումների ծախսերը հոգալու համար։ ՀԲ-ն մտադիր է նաև ներդրումներ կատարել բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավման […]
09:15 21.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն իտալական «Il Messaggero» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև սիրիական ճգնաժամին։ Նա նշել է, որ սիրիական հարցում որևէ մեկից թույլտվություն ստանալը բնավ խնդրո առարկա չէ Թուրքիայի համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով ամերիկյան կողմի հետ եղած անհամաձայնությունը՝ կապված F-16 կործանիչների հետ, նախարար Աքարն […]
09:06 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Վաշինգտոն, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Երեքշաբթի ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, կայցելի Վաշինգտոն և ելույթ կունենա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում։ Սպասվում է, որ նա շնորհակալություն կհայտնի օրենսդիրներին Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնության համար, ինչպես […]
09:00 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իտալական թաղամասում գտնվող ոչ բնակելի տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։25-ին: Այրվել է […]
08:57 21.12.2022
Չելյաբինսկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Մաքսիմ Ուգնիվենկոն կոչ է արել մարդկանց ողողումների համար չօգտագործել կերոսին, ինչպես նաև յոդ, աղ և սոդա։ VKontakte սոցիալական ցանցի իր էջում մասնագետը նշել է, որ «ժողովրդական» միջոցը կերոսինը չի կարելի օգտագործել կոկորդի բուժման մեջ, քանի որ այն քաղցկեղածին միացություն է։ Նրանք չեն կարողանում ոչ ողողել, ոչ […]
08:46 21.12.2022
Ամանորյա խնջույքի տոնական տեսքին կարելի է ավելացնել փետուրները, թավիշը և սեկվինները: «Իզվեստիային» այս մասին պատմել է Քսենյա Կնյազեւա բրենդի սեփական ոճաբան Մարիա Սվերդլիկովան։ «Տոնական նորաձևությունը տարեցտարի առանձնապես չի փոխվում։ Բայց եթե ցանկություն կա Ամանորի գիշերը լինել նորաձև և հարգանքի տուրք մատուցել թրենդներին, ապա խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել այնպիսի գերժամանակակից դեկորատիվ տարրին, ինչպիսին փետուրներն են։ Այժմ […]
08:34 21.12.2022
Անգլիայի բանկը ներկայացրել է ֆունտ ստեռլինգի թղթադրամներ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պատկերով։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Միապետի դիմանկարը կհայտնվի 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա։ Այն կփոխարինի Եղիսաբեթ II-ի կերպարին։ Փոխարենը թղթադրամների դիզայնն ու պաշտպանությունը կմնան նույնը։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերին։ Դրանք կփոխարինեն մաշված թղթադրամներին։ […]
08:22 21.12.2022
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան ասել է, որ չափազանց տաք ըմպելիքները կարող են հանգեցնել ուռուցքի զարգացման։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ տաք ըմպելիքներ խմելը կարող է հանգեցնել լորձաթաղանթի վնասվածքի և կերակրափողի քաղցկեղի։ Սոլոմատինան բացատրել է, որ մշտական այրման և բորբոքման պատճառով ապոպտոզի ծրագիրը խաթարվում է, որի դեպքում բջիջը պետք է բազմիցս բաժանվի և մահանա։ […]
08:14 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս, Քաջարան, Կապան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գավառ քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի մարզերում, […]
08:09 21.12.2022
Գազի ԵՄ-ի նոր սահմանաչափը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ռուսաստանից խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն դա կթուլացնի Եվրոպայի ազդեցությունը՝ որպես առևտրային գործարքների կենտրոն և ավելի քիչ գրավիչ կդարձնի ներդրողների համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել փորձագետները: Դեկտեմբերի 19-ին ԵՄ երկրները պայմանավորվել են կապույտ վառելիքի գնի սահմանաչափի շուրջ 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար. փոփոխությունն ուժի մեջ […]
02:56 21.12.2022
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին […]
02:52 21.12.2022
Քիչ առաջ ավարտվել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այս առիթով գրել է․ «Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության […]
02:22 21.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է։ ԱԽ-ի հինգ մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը, շատերը հասցեագրված ապաշրջափակումներ են պահանջել Ադրբեջանից։ Այն դեպքում, երբ բոլորը կոչ են արել Ադրբեջանին բացել ճանապարհը, Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, որ փակ ճանապարհ ընդհանրապես չկա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, […]
02:20 21.12.2022
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես […]
02:08 21.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում […]
01:58 21.12.2022
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ […]
01:53 21.12.2022
Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք […]
01:30 21.12.2022
Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։ «Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա […]
01:07 21.12.2022
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը և կոչ է արել անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը: Նա նաև խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով […]