Բոլոր լուրերը – Page 3502 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի․ Զլատկո Դալիչ

17:30 12.12.2022

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսաեզրափակիչ խաղից առաջ անդրադարձել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին։ «Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի։ Նա շատ է սիրում տեղաշարժվել խաղադաշտում, մենք կկիրառենք գոտու պաշտպանության մեթոդը։ Պետք է կազմակերպված ու կարգապահ խաղանք պաշտպանությունում»,- խորվաթ մասնագետի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը: Մեսսին ԱԱ-2022-ում դարձել է չորս գոլի հեղինակ: Լավագույն […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

17:25 12.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Ո՞վ կարող է փոխարինել Սաութգեյթին, եթե վերջինս որոշի հեռանալ հավաքականից

17:23 12.12.2022

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հնարավոր հեռանալուց հետո նրան կարող են փոխարինել Թոմաս Տուխելը, Մաուրիսիո Պոչետինոն կամ Բրենդան Ռոջերսը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Անգլիայի հավաքականը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում  1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն։ Գարեթ Սաութգեյթը դեռ որոշում չի կայացրել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։ Նրա պայմանագիրը ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև […]

̰
Սպայկա» ՍՊԸ-ի և ընկերության հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ. ՊԵԿ

17:20 12.12.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունից, Բելգիայի Թագավորությունից, Հունաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական […]

̰
ՀՀ ՔԿ-ն մասնակցել է ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների դեմ քրեաիրավական պայքարին միտված համաժողովին

17:16 12.12.2022

2022թ․ դեկտեմբերի 9-10-ին, Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում, Ծաղկաձորում անցկացվել է համաժողով՝ «Ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների վարույթները նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների ներքո» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից։ Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի իրավապահ մարմիններից՝ Քննչական կոմիտեից, Դատախազությունից, […]

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր

17:13 12.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի […]

̰
Լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը

17:12 12.12.2022

Լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը FINA-ից (Federation Internationale de Natation)՝ դառնալով World Aquatics։ Որոշումը կայացվել է Մելբուռնում՝ FINA-ի համագումարի նիստում։ Կազմակերպության նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի խոսքերով՝ այս քայլն արվել է այն պատճառով, որ FINA հապավումը կենտրոնանում է միայն լողի վրա։ Ֆեդերացիան ներառում է նաև ջրացատկ, սինխրոն լող, ջրագնդակ և այլ մարզաձևեր։

̰
Սնանկության կառավարիչների թիվն ավելացավ ևս վեցով. ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման աշխատանքները

17:10 12.12.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել են 2022թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հանձնաժողովի աշխատանքները: Առաջին փուլի 43 մասնակիցներից բողոքարկման արդյունքների հաշվառմամբ երկրորդ փուլին ներկայացել է 6 մասնակից: Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝ 1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցն իրավունք ուներ պարզաբանումներ տալու իր անձնական […]

̰
Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

17:01 12.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը

17:00 12.12.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Բրունո Անդրադեն: 63-ամյա իտալացի մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների գլխավոր մարզիչի պաշտոնում կարող է նշանակվել 2023 թվականի ամռանը: Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո Տիտեն հեռացել էր Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ռեալի» հետ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է […]

̰
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ի ոչնչացման մասին

16:55 12.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ը։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Զելենսկիի կայքում։ Ուկրաինայի նախագահը նշել է նաև Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանն ուղղված օգնությունը և հույս է հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունը կխորանա։ Բացի այդ, Զելենսկին […]

̰
Կատարի ԱԱ-ում կյանքից հեռացել է լրատվամիջոցների ևս մեկ աշխատակից

16:50 12.12.2022

Աշխարհի առաջնության ժամանակ մահացել է Կատարի Al Kass հեռուստաալիքի ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Միսլամը։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Հեռուստաալիքը չի նշել լուսանկարչի մահվան պատճառը։ Սա մրցաշարում սա արդեն լրատվամիջոցների երկրորդ աշխատակցի մահն է։ Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականների միջև քառորդ եզրափակչի ժամանակ մահացել է ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը։

̰
42-ամյա կինը շինարարական գործիքներ էր գողացել

16:46 12.12.2022

Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 9-ին Աշտարակի թաղամասերից մեկում գողություն է կատարվել: Բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեպքից մեկ օր անց Աշտարակի Շիրազի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին 42-ամյա մի կնոջ: Ոստիկանությունում նա հայտնեց, որ ավտոտնակը չուներ մուտքի դուռ, ինքն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էր ներս […]

̰
Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ, բանակցություններն առայժմ շարունակվում են. ԱՀ ոստիկանություն

16:42 12.12.2022

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: «Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել […]

̰
Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար․ Sportske Novosti

16:36 12.12.2022

Խորվաթական Sportske Novosti հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար։ Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 13-ին։ «Ինչպես մեզ ասել են՝ արգենտինացի խաղացողներից մեկը խոստովանել է իր եվրոպացի ակումբակիցներին, որ նրանց հանձնարարվել է սադրել խորվաթներին: Նրանք հրահանգներ են ստացել, թե ինչպես ռիթմից դուրս թողել […]

̰
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները

16:31 12.12.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Դիմում […]

̰
Պուտինի մեծ ասուլիսն այս տարի նախատեսված չէ

16:28 12.12.2022

Ամանորից առաջ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիս չի նախատեսվում` ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պետության ղեկավարը կփորձի մի խումբ լրագրողների հետ շփվելու հնարավորություն գտնել։ «Ինչպես, ըստ էության, նա անում է դա պարբերաբար, այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»,- ասել է Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակը` Պուտինի ավանդական մեծ մամուլի […]

̰
Հայ ծանրորդների ցուցանիշներն առայժմ համեստ են․ ԱԱ

16:24 12.12.2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը դուրս են մնացել լավագույն տասնյակից 89 կգ քաշային կարգի մրցումներում։ Նշենք, որ Կարապետյանը հանդես է եկել Ա խմբում, իսկ Մանուկյանը՝ Բ խմբում։ Կարապետյանը երկամարտում՝ 352 կգ արդյունքով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Մանուկյանը՝ 16-րդ տեղը (345 կգ): Այս քաշային կարգում […]

̰
Նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը՝ Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն. Պարույր Հովհաննիսյան

16:20 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք անդրադառնալու Արևելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև մտքեր փոխանակելու այս կարևոր ձևաչափի ապագայի շուրջ։ Մենք գիտակցում ենք, որ այս […]

̰
Բազմամասնագիտական օլիմպիադա և երաժշտական մրցույթ՝ դպրոցականների և ուսանողների համար

16:14 12.12.2022

Միջազգային առարկայական օլիմպիադան և «Տաղանդների դաշինք» միջազգային ստեղծագործական նախագծի կազմկոմիտեն հրավիրում են 8-22 տարեկան աշակերտներին և ուսանողներին մասնակցելու միջազգային բազմամասնագիտական ​​օլիմպիադային և «Ոսկե Տուլպար» խորագրով երաժշտական ​​մրցույթին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունվարին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ [email protected], [email protected] էլ. հասցեներով:

̰
7 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

16:07 12.12.2022

7 ֆուտբոլիստ հեռացել է Երևանի «Արարատից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտել են Խուան Բրավոն, Էդգար Մալաքյանը, Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը։

̰
ՖԻՖԱ-ն որոշել է, որ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղի մրցավարը այլևս չի սպասարկի ԱԱ-2022-ի հանդիպումները

16:00 12.12.2022

Իսպանացի մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսն այլևս նշանակումներ չի ստանա Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Tiempo de Juego-ն։ 45-ամյա Լաոսն աշխատել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, որտեղ ընդհանուր առմամբ 17 դեղին քարտ է ցույց տվել՝ սահմանելով Աշխարհի առաջնությունների հակառեկորդ։ Իդեպ այդ խաղից առաջ Լաոսը համարվում էր ԱԱ-2022-ի եզրափակիչի մրցավարի գլխավոր […]

̰
Քրոջ 25-ամյա թոռը խեղդել է 78-ամյա կնոջը

15:59 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին շտապօգնության խմբի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական […]

̰
Փրկարարները մարել են Ճամբարակ քաղաքում բռնկված հրդեհը

15:58 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14:21-ին: Տան բակում այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած […]

̰
Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

15:56 12.12.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ […]

̰
Ֆրանսիայում հանդես եկող 19-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 30 տարով

15:50 12.12.2022

Մեկ ամիս առաջ Ֆրանսիայի առաջնության տարածաշրջանային լիգայի «Լե Բլան»-«Ֆյուսի» խաղում միջադեպ էր տեղի ունեցել։ 19-ամյա Ալիու Կոստան, ով ծնունդով Գվինեա-Բիսաուից է, դրվագներից մեկում վիճաբանելով հանդիպման մրցավարի հետ` հարվածել է վերջինիս: Այս միջադեպից հետո խաղն ընդհատվել էր։ Ֆրանսիայում Կոստայի այդ արարքին շատ կոշտ են արձագանքել․ նա որակազրկվել է 30 տարով, բացի դրանից՝ տուգանվել է 200 եվրոյով, […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները

15:45 12.12.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները. «Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին: Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ. 1. Փոխել ստատուս քվոն, […]

̰
Հանդերձարանում հանդիպումից առաջ TikTok-ում ժամանակ անցկացնելը նորմալ չէ․ Մունտարին՝ Գանայի հավաքականի պարտության պատճառների մասին

15:38 12.12.2022

Գանայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Սալի Մունտարին, կիսվել է Աշխարհի առաջնությունում աֆրիկացի ֆուտբոլիստների անհաջողության պատճառների մասին` իր կարծիքով։ Հիշեցնենք՝ Գանայի հավաքականը Ուրուգվայի հետ խմբային փուլի վերջին տուրի խաղում պարտվեց 0-2 հաշվով և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ «Չեմ ուզում հետադիմական թվալ, բայց հանդերձարանում հանդիպումից առաջ TikTok-ում ժամանակ անցկացնելը նորմալ չէ: Մտքերը պետք է լինեն միայն […]

̰
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա. Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր

15:32 12.12.2022

Միջազգային հանրությունը կարող է շատ ավելին անել, քան արդեն արել է՝ կանխելու նոր ցեղասպանությունը` այս մասին լրագրողների հետ զրույցում Երևանում հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին: «Ես կարծում եմ, որ այժմ քայլեր ձեռնարկելը կկանխի հայերի դեմ հերթական ցեղասպանությունը: Առնվազն այս սպառնալիքները բավարար են՝ հասկանալու, որ պետք է գործողություններ ձեռնարկել: Հակառակ դեպքում […]

̰
Ով չի սիրում Մեսսիին, չի սիրում ֆուտբոլը․ Խորխե Վալդանո

15:27 12.12.2022

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն բարձր է գնահատել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ելույթները ԱԱ-2022-ում՝ համեմատելով նրան արգենտինացի մեկ այլ լեգենդի՝ Դիեգո Մարադոնայի հետ։ «Մեսսին ֆուտբոլի էությունն է։ Նա ավելի քան երբևէ ցույց է տալիս իր բնավորությունն ու կապը մարդկանց հետ։ Նա «մարադոնիտ» է անում Կատարի Աշխարհի առաջնությունում։ Նա հանճար է։ Ով չի սիրում Մեսսիին, չի […]

̰
BACK_TO_TOP