Բոլոր լուրերը – Page 3503 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Ով չի սիրում Մեսսիին, չի սիրում ֆուտբոլը․ Խորխե Վալդանո

15:27 12.12.2022

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն բարձր է գնահատել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ելույթները ԱԱ-2022-ում՝ համեմատելով նրան արգենտինացի մեկ այլ լեգենդի՝ Դիեգո Մարադոնայի հետ։ «Մեսսին ֆուտբոլի էությունն է։ Նա ավելի քան երբևէ ցույց է տալիս իր բնավորությունն ու կապը մարդկանց հետ։ Նա «մարադոնիտ» է անում Կատարի Աշխարհի առաջնությունում։ Նա հանճար է։ Ով չի սիրում Մեսսիին, չի […]

̰
Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան

15:23 12.12.2022

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհրդարնական ճեպազրույցներին եւ հավելել` «Կարծում եմ` նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, 30 տարի առաջ պարտությունն իրենց […]

̰
«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

15:15 12.12.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 4-րդ տարվա «Ինտեգրում» խորագիրը կրող փուլը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում կարևորել է ծրագիրը և գոհունակություն հայտնել կրթության ոլորտում ձևավորված համագործակցության և արդյունավետ աշխատանքի վերաբերյալ: «ԳիտՍԵՐունդ»-ը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտի կրթական ծրագիր է, […]

̰
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

15:08 12.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մանիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.31մ (11․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 12սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և […]

̰
SHANTNEWS

15:00 12.12.2022

̰
Պարզվել են զինծառայողին կյանքից զրկելու դեպքի հանգամանքները

14:57 12.12.2022

Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը […]

̰
Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից. Արցախի ՄԻՊ

14:45 12.12.2022

Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- ասել է Ստեփանյանը։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց: […]

̰
Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն. Անդրանիկ Քոչարյան

14:40 12.12.2022

Այս պահին Արցախում տիրող իրավիճակն Ադրբեջանի կողմից պլանավորված սադրանքների հետեւանք է: Իսկ թե ինչպես պետք է չեզոքացվի, հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է հետեւություններ անի, կանխատեսի, գուցե նաեւ ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության […]

̰
Հրդեհ Արմավիր քաղաքում. փրկարարները տարհանել են 9 բնակչի

14:30 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 […]

̰
Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Միրզոյանի ելույթը

14:22 12.12.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, […]

̰
Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

14:14 12.12.2022

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին: ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ […]

̰
Անթալիան տուժել է վերջին 50 տարվա ամենասարսափելի ջրհեղեղից

14:09 12.12.2022

Անցած գիշեր Թուրքիայի առողջարանային Անթալիա նահանգում տեղացած հորդառատ անձրևը հանգեցրել է ամենամեծ ջրհեղեղին` գրում է տեղական Star թերթը։ «Սալուր, Սարիկասու և Օրթաքոյ թաղամասերում տեղացած անձրևից հետո շրջանի կենտրոնով հոսող Գավուր առվակը դուրս է եկել ափերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փողոցներն ու պողոտաները վերածվել են գետերի, կայանված մեքենաները քշվել են ջրհեղեղից։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղված են։ Տեղի […]

̰
100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին. Հայաստանին կապող միջպետական մայրուղին երկկողմանի փակ է

13:58 12.12.2022

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,- ասված […]

̰
Պետք է դադարեցնել մարդկանց վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն. Նիկոլ Փաշինյան

13:47 12.12.2022

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է, իր խոսքով, մի կամ մի քանի պրակտիկ հետևությամբ, թե ինչ պետք է մենք անենք ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման համար, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: «Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը […]

̰
Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է. Արայիկ Հարությունյան

13:39 12.12.2022

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանքը դարձյալ փակելուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական […]

̰
Պուտինը Ալիևի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունները

13:25 12.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկու երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները և պայմանավորվել հետագա շփումների շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, […]

̰
Գրանցվել է 378 դեպք, որից 119-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

13:17 12.12.2022

Դեկտեմբերի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 119-ը արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 170 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]

̰
Վարչապետը կոչ է անում միջազգային հանրությանը լուրջ վերաբերվել ԼՂ հայության կողմից ցեղասպանության սպառնալիքի մասին հնչող ահազանգերին

13:08 12.12.2022

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները առավել շեշտում և ընդգծում են 20 դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն 4-րդ […]

̰
Վերին Լարսում հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են. Քերոբյան

12:56 12.12.2022

2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան […]

̰
Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

12:50 12.12.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամում անդրադարձել է ադրբեջանցիներ կողմից Լաչինի միջանցքը հերթական անգամ փակ պահելուն: «Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը: AZ “ecology activists” have closed the […]

̰
Ո՞վ է գնդակահարել հայ ռազմագերիներին և ինչպե՞ս դա կանդրադառնա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. BBC-ի հետաքննությունը

12:43 12.12.2022

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։ «Արևածագի […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է Բլինքենի հետ

12:40 12.12.2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը գրառում է արել Telegram-ի իր ալիքում. «Ուրախ էի մասնակցել առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը, որը կազմակերպել էր պետքարտուղար Բլինքենը»:

̰
Նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում

12:37 12.12.2022

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի […]

̰
Առանց երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում. Միրզոյան

12:33 12.12.2022

Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ունեցած ելույթում: ԱԳ նախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական գլոբալ ֆորումը պետք է կայանար […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

12:26 12.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

12:20 12.12.2022

Ադրբեջանի կողմից հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից […]

̰
Աջարիայում սկեսրայրը կյանքից զրկել է հարսին

12:11 12.12.2022

Աջարիայի Սալիբաուրի գյուղում սկեսրայրը հրազենով սպանել է իր հարսին, Interpresnews լրատվականին շտապ բժշկական կենտրոնում հայտնել են, որ շտապ օգնության ժամանման պահին միջին տարիքի կինն արդեն մահացած է եղել, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ սպանության գործով ձերբակալվել է 60 տարեկանից բարձր տղամարդ։ Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն «Քրեական օրենսգրքի» 108 հոդվածով, որը […]

̰
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

12:03 12.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

̰
SHANTNEWS

11:55 12.12.2022

̰
Վայոց ձորի մարզում մինչև 20:00-ն վթարային ջրանջատում է

11:50 12.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան, Նարեկացու, Զ.Անդրանիկի փողոցների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP