Բոլոր լուրերը – Page 3500 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Ցավ, անորոշություն ու մշտական աշխատանք․ Ռոնալդուի գրառումը

15:40 13.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամի» սթորիս բաժնում հետաքրքիր գրառում է արել: «Իրականության երեք ասպեկտներ. ցավ, անորոշություն ու մշտական աշխատանք»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը: Հիշեցնենք, որ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին: 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր պորտուգալացիների բոլոր 5 խաղերին ու խփել 1 գոլ: Մրցաշարից […]

̰
Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

15:38 13.12.2022

Դեկտեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական […]

̰
Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահը գործընկերներին առաջարկել է այցելել Հայաստան

15:32 13.12.2022

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։ Ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և […]

̰
Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկը հագնելը սուրբ գործ է․ Լուկա Մոդրիչ

15:30 13.12.2022

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանու դեմ խաղի մասին։ «Խորվաթիայի հավաքականի  մարզաշապիկը հագնելը սուրբ գործ է։ «Ռեալում» էլ կա այդ ԴՆԹ-ն․ միշտ գնալ մինչև վերջ և չհանձնվել։ Խորվաթիայում էլ այդպես է։ Այս երկիրը շատ բանի միջով է անցել, և մենք այլ բնավորություն ենք ստեղծել այն ամենից հետո, ինչ տեղի է […]

̰
Նկատելով, որ հարևանուհին գնացել է տնից, մտել է և գողություն արել

15:28 13.12.2022

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մի բնակչուհի և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն էին մտել՝ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]

̰
Հակոբ Մկրտչյանը 6-րդն է, Դավիթ Հովհաննիսյանը 0 է ստացել․ ծանրամարտի ԱԱ

15:22 13.12.2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ 96 կգ քաշային կարգի A խմբում ելույթ են ունեցել Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, որոնք չեն կարողացել գրավել մրցանակային տեղ։ 89 կգ քաշային կարգում 2019թ․ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում […]

̰
Հունաստանից պատասխանել են Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին

15:21 13.12.2022

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ: «Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- […]

̰
Ուսիկի հետ մենամարտից առաջ Ֆյուրիին կօգնի լեգենդար ֆուտբոլիստը

15:15 13.12.2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտի նախապատրաստության ընթացքում իրեն կօգնի Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, ամերիկյան « Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին: «Դա կատակ չէ, ամեն ինչ շատ լուրջ է: […]

̰
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 14։35-ի դրությամբ

15:07 13.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, իսկ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեսանելիությունը 50-80 մետր է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]

̰
SHANTNEWS

14:55 13.12.2022

̰
Պելեի վիճակը բարելավվել է

14:53 13.12.2022

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի վիճակը բարելավվել է։ Այս մասին հաղորդում է Globo-ն։ «Պելեի առողջական վիճակում առաջընթաց կա, նրա ընդհանուր վիճակը բարելավվում է, դա վերաբերում է հատկապես շնչառական օրգաններին։ Նրա դուրս գրվելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեի մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը նաև հանգեցրել […]

̰
Արցախի իշխանությունը ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ ԱՀ նախագահ

14:49 13.12.2022

Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր մասնակցել եմ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն […]

̰
Կիսաեզրափակչի մասնակիցների թվում մեզնից ուժեղի չեմ տեսնում․ Լուիս Էնրիկե

14:37 13.12.2022

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի՝ մրցաշարից դուրս մնալը։ «Ֆուտբոլը մարզաձև է, որում կարող է հաղթել այն թիմը, որը չի գրոհում։ Դա Մարոկկոյի դեպքը չէ, որն իր շանսերն ունեցավ։ Նայում եմ կիսաեզրափակչի մասնակիցներին ու մեզնից ուժեղի չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հիանալի հնարավորություն բաց թողեցինք այս մրցաշարում, բացի Ճապոնիայի հետ խաղի […]

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու-Յորք

14:32 13.12.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող “Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար” նախարարական հանդիպմանը։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

̰
Ցեղասպանագետը Թուրքիային կոչ է արել հետևել Գերմանիայի օրինակին և ճանաչել իր իրագործած ցեղասպանությունը

14:30 13.12.2022

Աթենքի ազգային համալսարանի ցեղասպանագետ Վասիլեյոս Մեյխանեցիդիսն ընդգծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո վարվեց Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը: Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և դադարի հարձակվել երկրում մնացած քրիստոնյաների և նրանց պատմամշակութային ժառանգության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցեղասպանագետն այս մասին ասել է «Ընդդեմ ցեղասպանության […]

̰
CHW-ն ԼՂ-ում արձանագրել է Ադրբեջանի կողմից ոչնչացված 5, վնասված 7 վայր. վտանգի տակ են 17-ը

14:27 13.12.2022

Լեռնային Ղարաբաղի երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները: Առաջին հատվածը գտնվում է Շուշի քաղաքում և դրա շրջակայքում: Երկրորդ հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: Վերջին ամիսներին նաև Լաչինի շրջանում հայկական պատմամշակությային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի […]

̰
Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը

14:23 13.12.2022

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է Onet.pl-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PZPN) նախագահ Ցեզարիյ Կուլեշան կարող է ևս 12 ամսով երկարաձգել ներկայիս մարզիչ Չեսլավ Միխնևիչի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա վերջ։ Սակայն Կուլեշան վերջերս ասել էր, որ արագ որոշումներ կայացնելու կարիք չկա, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:15 13.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Ապարան, Գյումրի քաղաքներում և Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Մարոկկոյի Royal Air Maroc ավիաընկերությունը 30 հատուկ չվերթ է պլանավորում դեպի Կատար Ֆրանսիայի դեմ խաղին ընդառաջ

14:08 13.12.2022

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղին կարող են մի քանի հազարավոր նոր երկրպագուներ ներկա լինել։ Բանն այն է, որ Մարոկկոյի Royal Air Maroc ավիաընկերությունը 30 հատուկ չվերթ է նախատեսում Կասաբլանկայից Դոհա, որպեսզի երկրպագուները կիսաեզրափակիչում աջակցեն իրենց հավաքականին։ Երկկողմանի տոմսերը կարժենան մոտավորապես 450 եվրո։ Ըստ որոշ աղբյուրների՝ հատուկ չվերթ իրականացնող մեկ ինքնաթիռը կարող է տեղափոխել ավելի քան 300 […]

̰
ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

14:00 13.12.2022

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Նոր ծրագիրն աջակցելու […]

̰
ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» հավակնորդների անունները

13:52 13.12.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա) Հենրի Ավագյան – «Նորավանք», ԲԿՄԱ Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) […]

̰
Խաբեությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր

13:47 13.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի անհատ ձեռներեց հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 3-ին ցերեկը Բագրատունյաց պողոտայի հասցեում աշխատանքի ընդունվելու եկած երիտասարդը վերցրել էր «Յամահա» մոպեդը, սակայն չարաշահելով իր վստահությունը և խաբությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին […]

̰
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների համար գործում է թեժ գիծ

13:39 13.12.2022

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ «Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- տեղեկացնում են մարզպետարանից։

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել

13:35 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով: Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ […]

̰
Քննարկվել են Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր

13:32 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Ամունդի խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության […]

̰
Ձկների անկում է գրանցվել․ թաղվել է մոտ 58 տոննա ձուկ

13:25 13.12.2022

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ 🔴 ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, 🔴 չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, 🔴 ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին, 🔴 չի վարվում […]

̰
Առողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՆ

13:18 13.12.2022

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: «ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների […]

̰
Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ․ Մարուքյան

13:07 13.12.2022

Ադրբեջանը, մեկ օր Լաչինի միջանցքը փակ պահելով, էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում: Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ […]

̰
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների. Արցախի ՄԻՊ

13:00 13.12.2022

Արդեն 24 ժամ է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի […]

̰
Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող 5 քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար

12:54 13.12.2022

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնար, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց […]

̰
BACK_TO_TOP