12:45 13.12.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ […]
12:32 13.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:23 13.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
12:21 13.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպմանը։ Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը Կառավարության կայուն և կառուցողական գործընկերներից է։ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում Կառավարությունն […]
12:13 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։29-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1985 թ․) […]
12:07 13.12.2022
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի […]
11:46 13.12.2022
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի՝ 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի՝ 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 […]
11:39 13.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված […]
11:35 13.12.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ: «Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ […]
11:32 13.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոդված է հրապարակել «The Telegraph» բրիտանական պարբերականում: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Երբ անցյալ տարի ռոհինջա մահմեդականները դատի տվեցին Facebook-ին, ցեղասպանության մասին ատելության խոսքն ու սոցցանցերի ալգորիթմները խթանող սադրիչ գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր հասարակությունների շրջանում, նոր տեխնոլոգիաները […]
11:15 13.12.2022
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։ Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II […]
11:00 13.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, […]
10:53 13.12.2022
ԱՄՆ նախկին շրջանային դատավոր Շիրա Շեյնդլինը, ով Վիկտոր Բուտին դատապարտել է 25 տարվա ազատազրկման, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ասել է, որ նրան համարում է ոչ թե ահաբեկիչ, այլ բիզնեսմեն և չի հավատում, որ նա ցանկանում էր սպանել ամերիկացիներին։ «Նա բիզնեսմեն է, ով հաճախորդներ ուներ, հաճախորդները զենք էին գնում, հաճախորդներն էլ օգտագործում էին այդ զենքերը, վերջ», […]
10:46 13.12.2022
Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
10:42 13.12.2022
Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև դեկտեմբերի 21-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ը»,- ասվում է զեկույցում։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի […]
10:34 13.12.2022
ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը մեկնարկեց հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և կտևի ընդամենը 1 շաբաթ` 2022թ․ դեկտեմբերի 11-18-ը ներառյալ։ Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զին․ հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Աճուրդը […]
10:29 13.12.2022
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն Ախուրյանի տարածաշրջանում իրականացնում է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհների մշակման աշխատանքներ են տարվում նաև հանրապետության մյուս տարածաշրջաններում։
10:23 13.12.2022
Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն (1772-1920)» աշխատությունը։
10:16 13.12.2022
Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, […]
10:11 13.12.2022
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, […]
10:07 13.12.2022
ՀՀ Դատախազությունը հայտնում է, որ Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետև՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր […]
10:01 13.12.2022
Ռուս զինվորականները ռեկորդային արագությամբ ոչնչացնում են ուկրաինական բազմակի հրթիռային համակարգերը Զապորոժիեի շրջանում, ՌԻԱ Նովոստիին ասել է «Մենք միասին ենք Ռուսաստանի հետ» շարժման նախագահ, շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Միայն վերջին օրերին ոչնչացվել են մոտ մեկ տասնյակ բազմակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ HIMARS, MLRS, MARS-II, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայաններ։ Բացի դրանից, խոցվել են զինամթերքի […]
09:54 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում: Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է […]
09:46 13.12.2022
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ անհասության ռետինոպաթիան կուրության հանգեցնող ակնային հիվանդություն է։ Հիմնականում հանդիպում է 1500 գրամից պակաս և 8 շաբաթից ավելի վաղաժամ ծնված երեխաների մոտ։ Հայաստանում անհաս ծնված բոլոր երեխաները հետազոտվում են մանկական ակնաբույժի կողմից դեռևս նորածնային վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հետագա հսկողությունը և բուժումը պետք է շարունակել մասնագիտացված մանկական ակնաբուժական […]
09:34 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, […]
09:29 13.12.2022
ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով […]
09:24 13.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Գագաթնաժողովը կանցկացվի Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը՝ առաջին […]
09:18 13.12.2022
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: