14:42 10.12.2022
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից: «Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի […]
14:21 10.12.2022
Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, անձինք կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել պաշտպանին։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։
14:11 10.12.2022
Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում ՝ Ռուսաստանի […]
13:53 10.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն իրականացնող «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին ու պլեների մասնակից նկարիչների։ Կարևորելով արդեն ավանդական դարձած «Մինասի գույներով» պլեների անցկացումն ու դրա շրջանակներում մարզում մշակութային կյանքի աշխուժացումը՝ մարզպետը նշել է, որ հետևել է պլեների […]
13:42 10.12.2022
Դեկտեմբերի 19-ից անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Դեկտեմբերի 19-ից 23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ դեկտեմբերի 26-ից՝ սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։ Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։ Նախ անհրաժեշտ […]
13:30 10.12.2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է: Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով: Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»:
13:22 10.12.2022
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Արագած թաղամասում ձերբակալել ու բաժին են տարել 45-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ։ Փաթեթներում ընդհանուր 20 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
13:12 10.12.2022
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 1475 մարդ՝ 1,9%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 6446 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 1267 նոր դեպք, ապաքինվել է 1202 մարդ, մահացել՝ 17-ը։
12:59 10.12.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:55 10.12.2022
Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության են դիմել 47-ամյա և 45-ամյա երկու տղամարդ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նորագավիթի գերեզմանատան մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Չարբախի բաժանմունքի […]
12:47 10.12.2022
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ Արցախի ԱԺ նախագահը ուղերձում նշել է. «Սիրելի´ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Արցախում 3 տասնամյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական […]
12:39 10.12.2022
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ: Գողոնը հայտնաբերվել է: […]
12:30 10.12.2022
Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի […]
12:17 10.12.2022
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։ Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին. նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում: Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել […]
12:03 10.12.2022
Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության […]
11:52 10.12.2022
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները։
11:34 10.12.2022
Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ «Նիսան Իքսթրայլ» մակնիշի մեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա Սմբատ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:20 10.12.2022
Արցախն այսօր նշում է անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրը: ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը): Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել […]
11:06 10.12.2022
Տիտեն հեռացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բրազիլիան պարտվել է Խորվաթիայի հավաքականին։ Այս մասին մարզիչը հայտարարել է հետխաղյա մամուլի ասուլիսում, նրան մեջբերում է O Globo-ն։ «Այս մասին ես արդեն խոսել եմ նախկինում։ Ես չեմ, ով դրամա կսարքի իմ տեղը պահելու համար։ Բոլոր […]
10:58 10.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում […]
10:44 10.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված […]
10:39 10.12.2022
Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական […]
10:22 10.12.2022
«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ներկայումս շարունակվում է «3+3»- ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակների մշակումը։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների […]
10:06 10.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։ Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ […]
09:50 10.12.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ […]
09:43 10.12.2022
Նուռն ունի հակաբորբոքային, ցավազրկող և այլ օգտակար հատկություններ, այնուամենայնիվ, որոշ մարդիկ պետք է սահմանափակեն այս մրգի օգտագործումը: Այս մասին հայտնել է սննդաբան Անտոն Բրիկինը։ Փորձագետի խոսքով՝ նուռը հագեցած է մեծ քանակությամբ նյութերով, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ, ինչպես նաև C, A, B խմբի վիտամիններ, կալիում, մանգան, ֆոլաթթու և նիկոտինաթթու: «Միևնույն ժամանակ, նռան հյութն օգտակար է մեղմ […]
09:27 10.12.2022
Արքայազն Հարրին անվանել է այն արարքը, որը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը։ Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի որդին սրա մասին խոսել է «Հարրին և Մեգանը» վավերագրական սերիալի երրորդ դրվագում, որը թողարկվել է Netflix տեսածառայությամբ դեկտեմբերի 8-ին։ Հարրին կարծում է, որ իր կյանքի ամենասարսափելի իրադարձություններից մեկը 2005 թվականի հունվարի երեկույթին մի կոստյումով հայտնվելն էր, որը […]
09:15 10.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.53 դրամ է, վաճառքը՝ 405.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.62 դրամ է, վաճառքը՝ 428.21 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:
09:00 10.12.2022
Հունաստանը կարող է օգնել, որպեսզի Եվրոպան դադարի կախված լինել արտաքին ռեսուրսներից։ Այսպիսի հայտարարություն է արել դեկտեմբերի 9-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը EuroMed միջերկրածովյան խմբի երկրների գագաթնաժողովի ժամանակ, որը հեռարձակել է ERT հեռուստաալիքը։ Հունաստանի ղեկավարի խոսքով՝ Աթենքը Կիպրոսի հետ միասին ակտիվորեն զարգանում է Արեւելյան Միջերկրական ծովի ավազանում, ինչը կարող է օգնել Եվրոպային սեփական բնական գազով։ «Հունաստանը […]