Բոլոր լուրերը – Page 3505 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Ժան Կլոդ Վան Դամը գաղտնի այցելել է Ուկրաինայի Ուժգորոդի կլինիկա

21:14 10.12.2022

Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամին տեսել են Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաքի կլինիկայում, հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը։ «Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ վան Դամն այցելել է Ուժգորոդ: Նա չի գովազդել իր ճանապարհորդությունը, սակայն դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա հետ համատեղ լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում տեղի բժիշկը, որն աշխատում է […]

̰
Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում.  Արցախի ՄԻՊ

21:05 10.12.2022

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ավելի քան 40 տարի տարի հետո՝ ճիշտ նույն օրը՝ 1991թ -ի դեկտեմբերի 10 -ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվեն՝ որպես իր ինքնորոշման իրավունքը իրացնելու հերթական քայլ, իսկ տարիներ հետո այդ նույնը օրը ընդունվեց Արցախի Սահմանադրությունը: Արցախի ու այնտեղ ապրողների իրավունքների պաշտպանության հարցում առաջացող խնդիրների մասին է խոսել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ […]

̰
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

20:51 10.12.2022

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին եւ օգնել են կապվել ընտանիքների հետ: Ամատունին ասել է, որ գաղտնիությունից ելնելով չի կարող […]

̰
Ռուսաստանը և Թուրքիան հաստատել են հացահատիկի գործարքի շուրջ պայմանավորվածությունները

20:43 10.12.2022

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մանրամասն խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Սեդաթ Օնալի հետ, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հացահատիկի գործարքը։ «Զրուցակիցները քննարկել են հուլիսի 22-ի Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Համաձայնագրերի «փաթեթային» բնույթը՝ «Սևծովյան նախաձեռնություն», հաստատվել է»,- ասվում է դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Զրույցում նշվել է պայմանավորվածությունների լիարժեք […]

̰
Օդեսայում կոտրել են Ռուսաստանի հերոս քաղաքների հուշահամալիրներից մեկը

20:31 10.12.2022

Օդեսայում՝ Փառքի ծառուղում, անհայտ անձինք կոտրել են Ռուսաստանի հերոս քաղաքների հուշահամալիրներից մեկը։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Dumskaya առցանց հրատարակություն, փոխանցում է Իզվեստիան: Մինչ այս քաղաքային իշխանությունները ցուցանակները փաթաթել էին սև տոպրակներով՝ դրանք վանդալներից պաշտպանելու համար։ Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Օդեսայի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել ռուս կայսրուհի Եկատերինա II-ին և հրամանատար Ալեքսանդր […]

̰
Բրիտանիան նշել է Ուկրաինայից անօթևան փախստականների թվի աճի պատճառը

20:23 10.12.2022

Մեծ Բրիտանիայում անօթևան ուկրաինացի փախստականների թվի աճը «տխուր իրականություն» է դարձել։ Դեկտեմբերի 8-ին այս մասին Liverpool Echo-ի համար հոդվածում գրել է լրագրող և հեռուստահաղորդավար Փիթ Փրայսը։ Նա նշել է, որ այս խնդիրն արդեն «եռում է» և կարող է սրվել։ Նրա խոսքով՝ որոշ փախստականներ սկսել են կոնֆլիկտներ իրենց հյուրընկալող բրիտանացիների հետ՝ կյանքի թանկացման և մշակութային տարբերությունների […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

20:14 10.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ […]

̰
Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի անանցանելի հատվածում վերականգնման աշխատանքներ են տարվել

20:00 10.12.2022

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում կատարվել են վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով տվյալ տեղամասի անցանելիությունը։ 2023 թվականին նշված ճանապարհահատվածը կնորոգվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
SHANTNEWS

19:59 10.12.2022

̰
Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները

19:54 10.12.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները։ Արարատ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումն արդեն ավարտական փուլում է։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։ Արտաշատ համայնքում էլ վերանորոգվում են Մխչյան, Բերքանուշ, Մրգավան, Վերին Արտաշատ բնակավայրերի […]

̰
ՖԻՖԱ-ն գործ է բացել Արգենտինայի դեմ Մեսսիի և Մարտինեսի՝ մրցավարին ուղղված խոսքերի համար

19:46 10.12.2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է բացել Արգենտինայի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղից հետո։ Իսպանացի մրցավար Անտոնիո Մատեու Լաոսն այդ խաղում 15 քարտ է ցույց տվել, որը ռեկորդ է աշխարհի առաջնության համար։ Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ գործը բացվել է կապված Մեսսիի և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի՝ մրցավարին ուղղված հայտարարությունների հետ։ Փոխանցում է ArmSport. am-ը։ Բացի դրանից, […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

19:38 10.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ […]

̰
«Գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա․ Լավրով

19:31 10.12.2022

  Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի «գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ներկայում քննարկվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «եռակողմ» գազային նախագիծ ձևավորելու նախաձեռնությունը։ Վերլուծաբանները, հատկապես արևմուտքում, անմիջապես սկսեցին ասել, որ սա ինչ-որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական «խաղ» է։ Որևէ «Խաղ» այստեղ չկա»,- ասել է Լավրովը ղազախական […]

̰
Եգիպտոսում կարգելվի մզկիթների և դպրոցների մոտ նարգիլե ծխելը

19:22 10.12.2022

  Եգիպտոսում դեկտեմբերի 11-ից ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է նարգիլե ծխել մզկիթներից, եկեղեցիներից և դպրոցներից մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են նարգիլե ծխել միայն սրճարաններում, ռեստորաններում և հատուկ նշանակված վայրերում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դրա համար հաստատությունները պետք է ձեռք բերեն հատուկ լիցենզիա։ Այն ձեռք բերելու համար պետք է բավարարեն մի […]

̰
Արցախի ՄԻՊ աշխատակազմը կազմակերպել է ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված խաղ-մրցույթ

19:10 10.12.2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության, անկախության հանրաքվեի և Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել են Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 14 թիմեր: Ողջույնի խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին տոների առթիվ և ընդգծել նման միջոցառումների կարևորությունը աշակերտների շրջանում […]

̰
Գիտնականները նշել են այն հիվանդությունը, որն ավելի շատ է հանդիպում երիտասարդների մոտ

19:02 10.12.2022

  Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում: Գիտնականները համակարգված վերլուծություն են անցկացրել՝ օգտագործելով 2019 թվականի հիվանդությունների գլոբալ հետազոտության տվյալները, որին մասնակցել են 204 երկրների 15-ից 39 տարեկան մարդիկ: Հետազոտողները պարզել են, որ 1990 թվականից մինչև […]

̰
Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին․ Արցախի ՄԻՊ

18:50 10.12.2022

Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ուղերձով է հանդես եկել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ուղերձում ասվում է․ «Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։ Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։ Այսօր մենք […]

̰
Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն

18:42 10.12.2022

Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական ընկերություններին պատկանող 18,9 միլիարդ եվրոն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաշատը սառեցրել է Բելգիան՝ 3,5 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 2,5 մլրդ և Գերմանիան՝ 2,2 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներով։ Այս ցուցակում է նաեւ Մալթան, որտեղ արդեն արգելափակվել է 150 հազար եվրոն։ […]

̰
Ճապոնիան G7-ի նախագահությունը կօգտագործի հակառուսական պատժամիջոցների համար

18:31 10.12.2022

Ճապոնիան, որպես Մեծ յոթնյակի նախագահ հաջորդ տարի, մտադիր է խթանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։ «Մենք մտադիր ենք ակտիվորեն խթանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ուկրաինային օգնության տրամադրումը և հարևան երկրների հետ համագործակցությունը Մեծ յոթնյակի անդամների հետ»,- ասել է նա՝ կրկնելով Ռուսաստանի […]

̰
Ցուցահանդես Տավուշում՝ «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում

18:20 10.12.2022

Դեկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզպետարանի հանդիսությունների դահլիճում և կից ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Մուտքն ազատ էր։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով ծանոթացան արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկեցին ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Ցուցահանդեսը կյանքի է […]

̰
Հելսինկիում զանգվածային երթի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը

18:09 10.12.2022

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում զանգվածային երթի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպի պատճառով գերատեսչությունը դիվանագիտական ​​դեմարշ է ընդունել։ Մոսկվան ընդգծել է, որ իրենք նման քայլը համարում են Ռուսաստանի պետական ​​խորհրդանիշի հանդեպ վիրավորական անընդունելի արարք։ «Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի միջոցով ֆիննական կողմին  դիվանագիտական ​​դեմարշ է ուղարկվել , որի […]

̰
SHANTNEWS

18:00 10.12.2022

̰
Ռումինացի զինվորական սուզորդները ական են վնասազերծել Սև ծովում

17:58 10.12.2022

Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստի մոտ ական է հայտնաբերվել և ոչնչացվել։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Ora de Sibiu-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը։ Հաղորդվում է, որ ականը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան թուրքական բեռնափոխադրողի կողմից Կոնստանցա նավահանգստի հյուսիսային նավահանգստից 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Այնուհետև այն  վնասազերծել է ռումինացի զինվորականների խումբը։ Ռումինիայի ռազմածովային ուժերը նշել […]

̰
Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներում բացվել են հիմնանորոգված մարզադահլիճները

17:51 10.12.2022

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներում հանդիսավորությամբ բացվեցին հիմնանորոգված մարզադահլիճները։ Աշակերտները բացման արարողությունը հարստացրել են գեղեցիկ կատարումներով ու մարզական խաղերի ցուցադրությամբ։ Տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից։ Հիմնանորոգումը կատարվել է Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների […]

̰
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռուսներին, բելառուսներին և ուկրաինացիներին

17:40 10.12.2022

  Շաբաթ օրը Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է շաբաթ օրը։ Արարողությունը, որին մասնակցում են Նորվեգիայի թագավորական ընտանիքը և Նորվեգիայի կառավարության անդամները, ավանդաբար տեղի է ունեցել Օսլոյի քաղաքապետարանի շենքում։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը ոսկե մեդալ և դիպլոմ է հանձնել բելառուս իրավաբան և ակտիվիստ Ալես […]

̰
«Գազպրոմի» ղեկավարը հայտարարել է Էրդողանի հետ գազային հանգույցի նախագծի քննարկման մասին

17:29 10.12.2022

  «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Թուրքիա կատարած այցից հետո հայտնել է, որ այցի հիմնական նպատակը երկրում գազային հանգույցի նախագծի քննարկումն էր։ Նրա խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը դեկտեմբերի 10-ին ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։   Ինչպես դեկտեմբերի 8-ին հաղորդել է Bloomberg-ը, թուրքական կողմը պլանավորում էր ռուսական պատվիրակության հետ քննարկել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի ավելի […]

̰
Գյումրիի համայնքային մանկապարտեզների վարձավճարը հունվարի 1-ից կզեղչվի 50%-ով

17:20 10.12.2022

Գյումրի համայնքի ավագանին հաստատել է՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների վարձավճարը զեղչել 50%-ի չափով։ Տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։ Համայնքն իր բյուջեից փոխհատուցելու է մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը։ 2023թ.-ի հունվարի 1-ից մանկապարտեզ հաճախող երեխայի համար գանձվող գումարը կազմելու է 4000 դրամ։

̰
Բելառուսը համաձայնել է առանց պայմանների ուկրաինական հացահատիկի տարանցմանը

17:09 10.12.2022

Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նրան տեղեկացնելով ուկրաինական հացահատիկի տարանցման համար խոչընդոտների բացակայության մասին, Reuters-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Ամբրազևիչը նաև «կրկնել է կառավարության խնդրանքը, որպեսզի կարողանա արտահանել սեփական արտադրության պարարտանյութերը, որոնք այժմ ենթարկվում են պատժամիջոցների», – ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: Reuters-ը […]

̰
Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցը 100 տարեկան է

17:00 10.12.2022

Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցը 100 տարեկան է։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հոբելյանական միջոցառումներն ամփոփվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Երեկոյին ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի շրջանավարտներ, հյուրեր: Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար դպրոցը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով: […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

16:59 10.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
BACK_TO_TOP