17:48 09.12.2022
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին կթողնի նաև Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակչի խաղում, հայտնում է A Bola-ն: Կենտրոնական հարձակվողի դիրքում Սանտուշը երկրորդ խաղում անընդմեջ խաղադաշտ դուրս կբերի Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշին: 21-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ պորտուգալացիների հիմնական կազմում ընդգրկվել էր Շվեյցարիայի դեմ 1/8 եզրափակչի խաղում, որում դարձել […]
17:42 09.12.2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Պ․-ին այցելած քրոջը՝ քաղաքացի Է․ Ասատրյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկությամբ քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են կանացի զուգագուլպայում փաթաթված մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի համար նախատեսված ականջակալ։
17:35 09.12.2022
Անօթևան քանի՞ ընտանիք է ապրում աղետի գոտում, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար և ի՞նչու երկրաշարժից 34 տարի անց նրանք դեռ ապրում են տնակներում։ Այս հարցերի շուրջ «Հորիզոնը» զրուցել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի հետ: Զրույցի ընթացքում հիմնականում անդրադարձ է եղել նոր մեկնարկող ծրագրին, քանի […]
17:30 09.12.2022
Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել ևս 1 տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային […]
17:21 09.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է […]
17:14 09.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարթա Բեկերրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հմտությունների ու կարողությունների զարգացմանը, այդ պայքարում հիմնական դերակատար կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված նոր […]
17:08 09.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը: Իր խոսքում Վահագն […]
17:00 09.12.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ: «Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. դեկտեմբերին լրանում է Հայաստանի եւ Ալժիրի […]
16:51 09.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը ՝ նշելով, որ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Բացելով հանդիպումը՝ Փաշինյանն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանային հարցեր»։ «Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում […]
16:43 09.12.2022
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ […]
16:35 09.12.2022
Շարունակվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համատեղ ծառայությունը, ինչի շնորհիվ արձանագրվել են ապօրինի ծառահատման հերթական դեպքերը։ Նոյեմբերի 25-ին Ճամբարակում տեղակայված անշարժ պահակետում ստուգման նպատակով կանգնեցվել է Տավուշի մարզի Ծաղկավան բնակավայրի 27-ամյա բնակչի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան։ Թափքում հայտնաբերվել է շուրջ 1,8 խմ փայտանյութ։ Վարորդը փայտանյութի միայն մի մասի […]
16:26 09.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Պիտի քննարկեն հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները, փոխանցում է Ermenihaber-ը։ «Կիրակի հեռախոսազրույցներ կունենամ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններ կլինեն նաև պարոն Զելենսկու հետ», – ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով TRT World համաժողովում։ Էրդողանը պնդել է, որ Անկարայի բոլոր […]
16:19 09.12.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
16:13 09.12.2022
Իսպանական Marca պարբերականի լրագրող Խոսե Ֆելիքսը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ հնարավոր է պայմանագիր կնքի «Ալ-Նասրի» հետ: «Ռոնալդուն իր վերջին օրերն է անցկացնում աշխարհի առաջնությունում, Պորտուգալիան դեռ շարունակում է պայքարը: Կրիշտիանուն լիակատար համաձայնություն ունի արաբական ակումբի հետ։ Նա պետք է մեկնի Սաուդյան Արաբիա, տեսնի, թե դա […]
16:06 09.12.2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
16:00 09.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը: Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես և շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Իմ հայրենիքը», «Կենսաբանություն», «Կերպարվեստ», «Համաշխարհային պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», […]
15:52 09.12.2022
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ներողություն է խնդրել ֆուտբոլը գեղասահքի հետ համեմատելու համար, ինչից վիրավորվել էին այս մարզաձըի ներկայացուցիչները: Ավելի վաղ խորվաթ մասնագետը հայտարարել էր, որ ֆուտբոլը «գեղասահք չէ, դա պայքար է արդյունքի համար»։ «Չէի ուզում նսեմացնել գեղասահքի կարևորությունը, դա շատ բարդ մարզաձև է։ Մարզաձևերը համեմատելով՝ ես նկատի ունեի, որ ֆուտբոլում, ի տարբերություն գեղասահքի, մարզիկների […]
15:43 09.12.2022
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից։
15:35 09.12.2022
Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Արգենտինայի ընտրանու հետ քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին: «Նախկինում երբեք չեմ մասնակցել 11-մետրանոց հարվածաշարի: Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Հուսով եմ՝ կկարողանանք 90 րոպեում հաղթել Արգենտինային»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Նիդերլանդներ-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այսօր և […]
15:26 09.12.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանի նախագահությամբ նիստում նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը: Նրա խոսքով՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված […]
15:17 09.12.2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կրթության ոլորտի պետական, մասնավոր և հասարակական կառույցների մասնագետներին ներկայացրել է երկու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը և գրանցված արդյունքները: Հաշվետու աշխատաժողովին ներկա է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը կարևորել է հիմնադրամի դերը կրթական ոլորտում իրականացող բարեփոխումների գործընթացում: «Կրթության զարգացման և […]
15:09 09.12.2022
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները […]
14:47 09.12.2022
Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ՝ անդրադառնալով պատգմավոր Սոնա Ղազարյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրեց, թե հայկական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող […]
14:40 09.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 170 կուտակված բեռնատար […]
14:31 09.12.2022
Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տարիքի հետ կապված խնդիրների մասին: «Կլիչկոյի նկատմամբ հաղթանակն ինձ համար Էվերեստն էր, ես հետնապահ մարդ էի։ Մարդիկ կարծում էին, որ նա ինձ կտոր-կտոր է անելու։ Նա շուրջ 11 տարի բացարձակ չեմպիոն էր։ Ինչ-որ պահի ես էլ մտածեցի, որ նա անպարտելի է, բայց ես դա արեցի: Այդ […]
14:24 09.12.2022
Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին: Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների […]
14:22 09.12.2022
Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը` հանդիսանալով ամենաարագ աճող եւ զարգացող ճյուղը: […]