Բոլոր լուրերը – Page 3509 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Վերացվել  է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

13:36 09.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ա/Ձ Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք) կասեցումը: Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

̰
Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել  Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում

13:28 09.12.2022

Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում: Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով նժույգթափերում և 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում և պտտաձողում: Հիշեցնենք, որ Խաչիկյանը մասնակցել է նաև Լիվերպուլում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն այնտեղ հայ մարզկը մեդալ չէր […]

̰
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է․ Ալեն Սիմոնյանը՝ Ալժիրի դեսպանին

13:22 09.12.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

13:17 09.12.2022

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու […]

̰
Սելին Դիոնի անբուժելի հիվանդությունը. ինչու է երգչուհին չեղարկել իր եվրոպական շրջագայությունը

13:15 09.12.2022

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ իր մոտ հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել և ստիպված է չեղարկել հաջորդ տարի Եվրոպայում նախատեսված համերգները։ Instagram-ում երկրպագուներին ուղղված տեսաուղերձում 54-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր մոտ վերջերս ախտորոշվել է մկանային ձգվածության համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր մասերում սկսում են մկանային սպազմներ առաջանալ։ Սա […]

̰
ԱԺ-ն վավերացրեց 100 մլն դոլարի և 100 մլն եվրոյի վարկային երկու համաձայնագիր

12:57 09.12.2022

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց երկու վարկային համաձայնագիր, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM […]

̰
Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով

12:48 09.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է […]

̰
Ապօրինի հրացանի և թմրանյութի հայտնաբերում, ատրճանակի կամավոր հանձնում

12:35 09.12.2022

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են մի քանի հանցավոր դեպք։ Նոյեմբերի 29-ին Մեծամորի 24-րդ շենքի մոտ ձերբակալել են 56-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Մեծամորցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Օրեր անց՝ դեկտեմբերի 2-ի առավոտյան, Մեծամորի ոստիկանները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և Մեծամորի բաժին […]

̰
Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg

12:26 09.12.2022

Անկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում: Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ […]

̰
Մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

12:17 09.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում […]

̰
Պելեն շնորհակալություն է հայտնել Մբապեին

12:07 09.12.2022

Պելեն պատասխանել է Կիլիան Մբապեի աջակցության խոսքերին։ «Շնորհակալ եմ, Մբապե. ուրախ եմ, որ դու գերազանցեցիր իմ ռեկորդներից ևս մեկը»,- գրել է նա Twitter-ում: Ֆրանսիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մինչև 24 տարեկանը 9 գոլ խփեց աշխարհի առաջնությունում: Նախկինում ռեկորդը պատկանում էր Պելեին, ով մինչ իր 24-ամյակը խփել էր 7 գոլ։ 82-ամյա Պելեն բուժում է […]

̰
SHANTNEWS

11:55 09.12.2022

̰
Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

11:54 09.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:        

̰
Արսեն Վենգերն առաջարկում է աշխարհի առաջնություններն այսուհետ անցկացնել ձմռանը

11:40 09.12.2022

ՖԻՖԱ-ի՝ գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը շարունակել է հետագայում էլ աշխարհի առաջնություններն անցկացնել ձմռանը: «Եթե մենք ցանկանում ենք ժողովրդականացնել ֆուտբոլը, պետք է աշխարհի առաջնություններն անցկացնենք աֆրիկական երկրներում, որտեղ անհնար է խաղալ ամռանը: Կատարում ընթացող ԱԱ-ից դատելով՝ ձմռանն աշխարհի առաջնություն անցկացնելը միանգամայն աշխատող տարբերակ է: Այո, շատ հավաքականներ ժամանակ չեն ունեցել ֆիզիկապես լավ պատրաստվելու համար: […]

̰
ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ․ Կարա ՄըքԴոնալդը՝ ՄԻՊ-ին

11:31 09.12.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի […]

̰
Պորտուգալական Record պարբերականը շարունակում է պնդել, որ Ռոնալդուն ցանկացել է հեռանալ հավաքականից

11:23 09.12.2022

Պորտուգալական Record պարբերականը պնդում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ի ընթացքում: «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն տեղեկությունը, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ից հետո, երբ իմացել է, որ Շվեյցարիայի դեմ խաղում չի լինելու մեկնարկային կազմում: Record-ը հաստատում է այն տեղեկությունը, որը հրապարակել էր և ստացել էր ավելի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 9-ի դրությամբ

11:15 09.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.72 դրամ է, վաճառքը՝ 405.47 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.78 դրամ է, վաճառքը՝ 428.11 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.99 դրամ է, վաճառքը՝ 6.50 դրամ:

̰
ՊՍԺ-ն ԱԱ-ից հետո բանակցություններ կսկսի Մեսսիի հետ

11:00 09.12.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո բանակցություններ են ծրագրված Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: «Մեսսին շատ երջանիկ է, դուք դա կարող եք տեսնել հավաքականում ելույթներից: Եթե խաղացողը դժգոհ է, ապա դա անդրադառնում է նաև հավաքականում ելույթների վրա: Այս մրցաշրջանում նա ֆանտաստիկ ելույթ է ունենում մեր […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

10:56 09.12.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սուտ մատնության, […]

̰
Իզաբելլա Յալյանը 18-րդն է. Ծանրամարտի ԱԱ

10:52 09.12.2022

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Կոլումբիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել Իզաբելյա Յայլյանը (59 կգ): Երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով նա զբաղեցրել է 18-րդ տեղը: Պոկում վարժությունում Յալյանը զբաղեցրել 24-րդ տեղը, հրում վարժությունոմ՝ 19-րդը: Երկամարտի 234 կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել կոլումբիայի ներկայացուցիչը Յենի Կայսեդոն: Այս քաշային կարգում մրցավեճին մասնակցել […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բիշքեկ

10:48 09.12.2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է Sputnik Кыргызстан տելեգրամյան ալիքը: Նշվում է, որ ինչպես մյուս ղեկավարներին, նրան ևս օդանավակայանում դիմավորել է կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը։ Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

10:46 09.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով […]

̰
Զգում եմ՝ Ֆրանսիան կջախջախի Անգլիային. Պատրիս Էվրայի կանխատեսումը

10:42 09.12.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Անգլիա – Ֆրանսիա խաղի մասին: «Կարծում եմ, որ կլինի հետաքրքիր խաղ, որում Անգլիան պետք է անհանգստանա Կիլիան Մբապեի հարցով, իսկ Ֆրանսիան պետք է հետևի Սակային ու Ֆոդենին: Քայլ Ուոքերը պատրաստվում է կանգնեցնել Մբապեին, բայց ես գիտեմ, որ ֆրանսիացին դիրքավորվելու է կենտրոնում: Այնտեղ […]

̰
Ականատեսը պատմել է «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհի արագ տարածման մասին

10:38 09.12.2022

Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI շինարարական հիպերմարկետի շենքի տանիքի հրդեհման համար մի քանի րոպե է պահանջվել, և մոտ տասը րոպե անց կրակը տարածվել է շենքի ստորին հարկում։ Դեկտեմբերի 9-ին այս մասին «Իզվեստիային» պատմել է միջադեպի ականատես Դմիտրին, ով ապրում է առևտրի կենտրոնի մոտ։ «Տանիքից ամեն ինչ սկսեց այրվել… Հրդեհը արագ զարգացավ, մի քանի […]

̰
Փորձագետները նշել են Ուկրաինայի նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը փոխելու պայմանները

10:31 09.12.2022

Վրաստանը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև ուժ կիրառել Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ, եթե Ռուսաստանը զգալի կորուստներ կրի հատուկ գործողության ընթացքում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ Նշվում է, որ Կիևը Վրաստանից ուղղակիորեն պահանջել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկու խոսքով՝ […]

̰
Երևանի քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին հորդորում է համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

10:25 09.12.2022

Երևանի քաղաքապետարանը կոչով է դիմել «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին՝ հորդորելով դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ: «Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:10-ը, ապահովելու է անվճար փոխադրում դեպի մարզահամերգային համալիր։ Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի […]

̰
Ավստրալական Միությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետին

10:21 09.12.2022

Դեկտեմբերի 8-ին Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացավ ամենայն աջակցություն նրա հետագա գործունեությանը: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և […]

̰
«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհը 1 մարդու կյանք է խլել

10:10 09.12.2022

«Մեգա Խիմկի» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունում։ «Հաստատում ենք մեկ անձի մահը», – հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում։ 150 մետր տարածքում տանիքը բռնկվել է. Հրդեհին հատկացվել է բարդության չորրորդ […]

̰
Եթե ես պետք է պարեմ, ուրեմն՝ կպարեմ. Տիտե

09:58 09.12.2022

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է գոլերից հետո թիմի ֆուտբոլիստների պարելը: «Սա իմ անձնական հավաքականը չէ, սա Բրազիլիայի հավաքականն է, և ես՝ որպես մարզիչ, կրում եմ պատասխանատվությունը: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն Բրազիլիայի պատմությունն ու մշակույթը: Ես հարգում եմ մեր մշակույթն ու այն թիմը, որտեղ աշխատում եմ, և եթե ես պետք է […]

̰
ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացին և թմրանյութերի մաքսանենգության համար մեղադրվող ամերիկացի բասկետբոլիստուհին փոխանակվել են

09:48 09.12.2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները փոխանակվել է Վիկտոր Բուտի հետ։ Երկար ժամանակ ՌԴ-ն բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ Բուտի ազատ արձակման վերաբերյալ։ Հիշեցնենք, Վիկտոր Բուտը ռուս գործարար է, որը 2012 թվականից մեղադրվում է զենքի վաճառքի և ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում էր ՌԴ քաղաքացուն փոխանակման սխեմայում ներառելու վերաբերյալ երկխոսությունից, սակայն […]

̰
BACK_TO_TOP