Բոլոր լուրերը – Page 3511 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Պետությունը միշտ իր մարզիկների կողքին է. ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է բռնցքամարտիկ  Էրիկ Իսրայելյանին

18:16 08.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոսքը կասի նաև մեծահասակների պայքարում. «Այս տարիքում արդեն իսկ նշանակալի հաջողություններ եք գրանցել, բայց […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

18:11 08.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
«Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք». Վահրամ Դումանյան

18:09 08.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը

18:00 08.12.2022

Ինչի՞ շուրջ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցություններից «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ մինչև տարեվերջ ունենալու խաղաղության պայմանագիր՝ իհարկե նկատի առնելով նաև սահմանափակումները: Անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասնել է նաև, թե  ինչ է պատկերացնում […]

̰
SHANTNEWS

18:00 08.12.2022

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 1-7-ը

17:55 08.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 1-7-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 7-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում դեկտեմբերի 1-ին և 4-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի […]

̰
Բիշքեկում Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ

17:50 08.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։ «Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց […]

̰
Երևանի պարեկները հայտնաբերել են մեթամֆետամինի, հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ

17:46 08.12.2022

Դեկտեմբերի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և քննչական բաժին են տարել 31 և 34 տարեկան երկու տղամարդու: 34-ամյա տղամարդու վարած «Նիսանը» նույնպես տարվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 31-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված, որը, նախնական տեղեկություններով, մեթամֆետամին է, երկու […]

̰
Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Զալցբուրգի» դեմ խաղում

17:40 08.12.2022

«Ինտերը» Մալթայում երեկ կայացած ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ: Միլանյան թիմի կազմում առաջինը աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 20-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը աչքի էր ընկել նաև նախորդ խաղում՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին

17:37 08.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և […]

̰
Նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում

17:36 08.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ […]

̰
Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման. Արարատ Միրզոյանը՝ Տոյվո Կլաարին

17:29 08.12.2022

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է […]

̰
Գործնական հմտությունների կատարելագործում. ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել

17:25 08.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք: Միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը: Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրեն […]

̰
Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

17:18 08.12.2022

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հնարավոր երկարաձգմանը: Զախարովայի խոսքով՝  Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին: «Դա նրանց երազանքն է»,- ասել է Զախարովան: ՌԴ […]

̰
Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

17:12 08.12.2022

Լուիս դե լա Ֆուենտեն ստանձնել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 61-ամյա մասնագետը նախկինում մարզել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, հաղթել է Եվրո Մ-19 (2015), Մ-21 (2019) մրցաշարերը։ Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի […]

̰
Ոստիկանությունը հայտարարում է պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթ

17:06 08.12.2022

Ոստիկանությունը հայտարարում է պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեկնարկային կազմում չընդգրկվելուց հետո Ռոնալդուն ցանկացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից. Record

16:57 08.12.2022

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը։ Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Պատմությունը սկսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի Պորտուգալիա – Հարավային Կորեա […]

̰
16-ամյա պատանին հափշտակել էր 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել

16:51 08.12.2022

Նոյեմբերի 27-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել: Մայրաքաղաքի 62-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում անհայտ անձը հափշտակել է իր պայուսակը և փախել: Տուժածի հայտնածով՝ պայուսակում 82 հազար դրամ, բանկային քարտ ու փաստաթղթեր կային: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզեցին, որ կողոպուտն արել է Բաբաջանյան փողոցի 16-ամյա մի բնակիչ: […]

̰
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով

16:44 08.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Կրթական գործընթացների կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները. ԳԹԿ-ն Ջերմուկում անցկացնում է խորհրդաժողով

16:40 08.12.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դեկտեմբերի 7-9-ը Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու […]

̰
Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

16:33 08.12.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար: Դեսպանն էլ իր հերթին կարևորել է հայ-ամերիկյան […]

̰
45-ամյա տղամարդն ու նրա քրոջ որդին հեծանիվներ էին գողացել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումները

16:26 08.12.2022

Հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները բացահայտեցին գողության մի քանի դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի մի շենքի մոտից գողացել էին հեծանիվ: Գողությունն արել էր նույն թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին նրա քրոջ որդին, որը Վայք քաղաքի բնակիչ է, Ձախափնյակ փողոցի նույն շենքի շքամուտքից գողացել էր մեկ այլ հեծանիվ՝ պատճառելով […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

16:18 08.12.2022

2022թ. դեկտեմբերի 6-7-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։ Կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպություների մասնակիցների և երկրների առաջնորդների։ Հայաստանից մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ […]

̰
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան

16:12 08.12.2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա շարունակում են աշխատել. «Մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասել է Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը դարձյալ ընդգծել է, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի: «Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ […]

̰
Երևանի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

16:08 08.12.2022

Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի […]

̰
«Ստանդարտներ պետք է սահմանենք բոլոր ոլորտներում». գործադիրի որոշումները

16:00 08.12.2022

Կստեղծվի վարչապետին ենթական պետական կառավարման մարմին՝ Արտաքին հետախուզության նոր ծառայություն, պետբյուջեից 1 միլիարդ 272 միլիոն դրամ կհատկացվի 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Երևանում էլ օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն: Նախագծերը քննարկվել և հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

15:55 08.12.2022

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:52 08.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա […]

̰
Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը

15:45 08.12.2022

Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու», – գրել է նա:

̰
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները սկսելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

15:37 08.12.2022

Մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, որով թուրք և հայ պաշտոնյաները քննարկում են Ամանորից առաջ բեռնափոխադրումների մեկնարկը տալու, իսկ հետագայում՝ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցերը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական «Hurrriyet» թերթին: «Բանակցություններին ծանոթ պաշտոնյաներն ասացին, որ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը»,-գրում է […]

̰
BACK_TO_TOP