Բոլոր լուրերը – Page 3510 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան կվստահի  Սաութգեյթին  նաև Եվրո-2024-ում

21:57 08.12.2022

Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը շարունակի իր աշխատանքը մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի՝ ֆեդերացիայի ղեկավարությունը գոհ է ազգային հավաքականի վերջին արդյունքներից։ Հիշեցնենք, որ բրիտանացիները դուրս են եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղան ֆրանսիացիների հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

̰
SHANTNEWS

21:55 08.12.2022

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:50 08.12.2022

Դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց […]

̰
ԱԱ-ի առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել նախատեսվածից քիչ երկրպագու

21:43 08.12.2022

Աշխարհի առաջնության առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել ավելի քան 765 հազար մարդ, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով մրցաշարի կազմակերպիչների զեկույցը։ Այս տվյալները չեն արդարացնում իշխանությունների սպասելիքները, որոնք մեկ ամսվա ընթացքում ակնկալում էին 1,2 միլիոն մարդու այցելություն։ Օտարերկրյա երկրպագուների պիկ շրջանը եղել է նոյեմբերի 24-28-ը, երբ խմբային փուլում օրական 4 հանդիպում է անցկացվել։ Առաջին 17 […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:34 08.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի փ. 106 շենք, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Վերին Անտառային փ. 9-192/2 շենքեր, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, […]

̰
Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի,  մենք պետք է պատրաստ լինենք նրանցից յուրաքանչյուրի խաղին. Բուկայո Սակա

21:25 08.12.2022

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սական ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ում կառանձնացներ մրցակցի կազմում, բացառությամբ Կիլիան Մբապեի: «Ինձ դուր է գալիս Ուիլյամ Սալիբան: Նրանք շատ հիանալի խաղացողներ ունեն: Ինձ դուր է գալիս Ուսման Դեմբելեն, կարծում եմ, որ նա շատ լավն է։ Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի, […]

̰
Ի՞նչ իրավիճակ է ճանապարհներին

21:16 08.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Զավեշտալի դեպք Կատարում. կատուն ընդհատել է Վինիսիուսի ասուլիսը

21:08 08.12.2022

Զավեշտալի դեպք է գրանցվել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի ասուլիսում: Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ սենյակ է ներխուժել մի կատու և ցատկել է սեղանին: Բրազիլիայի հավաքականի մամուլի պատասխանատուն շոյել է կենդանուն, իսկ հետո իջեցրել սեղանից, իսկ Վինիսիուսը ծիծաղել է այդ ամբողջ ընթացքում: Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան […]

̰
18 մանրանկարչական գործեր նվեր Գյումրիին՝ քույր քաղաք Տվերից․ դրանք կպահվեն «Կումայրի» արգելոց- թանգարանի ֆոնդում

21:00 08.12.2022

Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում այսօր բացվել է  Տվերի հանրային պալատի անդամ, Ռուսաստանի ժողովրդական նկարչուհի Լյուդմիլա  Յուգայի նկարների ցուցահանդեսը, որը նվիրված է ռուս գրող, Տվերի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը և կրում է «Նավարկություն 3 ծովերով» խորագիրը: Ցուցասրահում ներկայացված մանրանկարչական ժանրի գործերը Գյումրիի քույր քաղաք Տվերի  նվերն է «Կումայրի» արգելոց  թանգարանին։ Հավաքածուն բաղկացած է 18 մանրանկարներից։ Վաճառական Աֆանասի […]

̰
Էդեն Ազարը ցանկանում է 5 րոպեով փոխվել տեղերով Ջո Բայդենի հետ

20:56 08.12.2022

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», նշել է մի մարդու, ում հետ կցանկանար փոխվել տեղերով։ «Ո՞ւմ հետ կփոխվեի տեղերով: Ջո Բայդենի հետ՝ առնվազն հինգ րոպե: Վաու․․․ Էդեն Ազար, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Հնչում է, չէ՞․․․ Սպիտակ տունը և ես՝ սիգարով նստած իմ աշխատասենյակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: 31-ամյա կիսապաշտպանը […]

̰
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ

20:51 08.12.2022

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում: «Չնայած […]

̰
Ավարտվել է սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը․ ՀՀ ՔԿ

20:43 08.12.2022

Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։ Ռազմական […]

̰
Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները ԵԱ որակավորման փուլում

20:39 08.12.2022

Դեկտեմբերի 8-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց տասներորդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան 2023-ի հոկտեմբերի 11-17-ը՝ Իռլանդիայում։

̰
Գնել Սանոսյանը KFW բանկի պատասխանատուների հետ քննարկել է Կապսի ջրամբարի մրցութային գործընթացի և Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցերը

20:31 08.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես ՝ […]

̰
Ռուսական ԶԼՄ-ների շատ ներկայացուցիչներ կհայտնվեն ԵՄ պատժամիջոցների տակ․ Բորել

20:23 08.12.2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ «ռուսական լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ» կհայտնվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանվող ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում։ Եվրահանձնաժողովը նախօրեին առաջարկություններ է արել հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի բովանդակության վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ չորս ռուսական հեռուստաալիքներ կարող են հայտնվել սահմանափակումների տակ։ Կընդլայնվի նաև անհատական ​​պատժամիջոցների ցանկը։ Այն կընդգրկի շուրջ 200 ֆիզիկական անձանց […]

̰
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2022թ. լավագույն մարզիկների անունները

20:12 08.12.2022

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2022թ. լավագույն մարզիկների անունները: Տղամարդկանցից լավագույնը շվեդ Արմանդ Դյուպլանտիսն է: Շվեդ մարզիկն այս մրցաշրջանում ոչ միայն նվաճել է ձողացատկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլև կարողացել է երեք անգամ թարմացնել համաշխարհային ռեկորդը։ Կանանցից լավագույնն ամերիկուհի Սիդնի Մաքլաֆլին-Լևրոնն է։ Նա իր հայրենիքում կայացած Աշխարհի առաջնությունում, 400մ. արգելավազքում, գերազանցել է համաշխարհային ռեկորդը և նվաճել […]

̰
Աղվանից Սատանի կամուրջ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:05 08.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի բարձրադիր […]

̰
SHANTNEWS

20:00 08.12.2022

̰
Գյումրիի «Շիրակը» հաղթեց «Նոային»

19:56 08.12.2022

ՀՊԼ-ի 17-րդ տուրի «Շիրակ»-«Նոա» հանդիպումը ավարտվել է տանտերերի` 2-0 հաշվով հաղթանակով: 38-րդ րոպեին «Շիրակի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բակայոկոն։ Խաղավարտին մոտ Մրյանը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։ Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 21 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նոան» 12 միավոր ունի և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

̰
Նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանի դեսպան հետ  հանդիպմանը կարևորել է ոլորտի չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը

19:50 08.12.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։   Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի […]

̰
Կարեն Փթուկյանը նշանակվել է Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

19:42 08.12.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը Ծնվել է 1975 թվականի փետրվարի 1-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1999թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը: Աշխատանքային գործունեություն 1999-2001թթ. – ՀՀ […]

̰
Էկվադորը հրաժարվել է անցկացնել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունը

19:35 08.12.2022

Էկվադորը հրաժարվել է անցկացնել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունը` Copa America-ն: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանսիսկո Էգասը բացատրել է, որ երկու խոչընդոտ կա՝ անվտանգության հետ կապված հարցերը՝ կազմակերպված հանցագործությունների թվի ավելացման ֆոնին և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը: Մրցաշարն, ամենայն հավանականությամբ, կընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանք, ինչպես և Կանադան ու Մեքսիկան, արդեն տվել են իրենց համաձայնությունը մրցաշարին […]

̰
Ռումինիայի և Բուլղարիայի Շենգենյան գոտուն միանալու դիմումները մերժվել են

19:27 08.12.2022

ԵՄ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների խորհուրդը կրկին մերժել է Ռումինիային և Բուլղարիային միանալ Շենգենյան գոտուն։ Միայն մեկ նոր երկիր է ընդունվել Շենգեն՝ Խորվաթիան։ Բուլղարիայի և Ռումինիայի ընդունելությունն արգելափակել են Ավստրիան և Նիդերլանդները, գրում է BBC-ն։ «Երբ մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք։ Եվ, իհարկե, Բուլղարիայի ու Ռումինիայի հարցում մենք միասնական չէինք։ Եվ սա […]

̰
Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

19:15 08.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները […]

̰
Արցախի Մարտունի քաղաքում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք

19:06 08.12.2022

ԱՀ  Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով:    Տուժածներին  ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի: Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները […]

̰
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար կփոխանցի Թուրքիային

18:56 08.12.2022

Սաուդյան Արաբիայի ևս 5 մլրդ․ ամերիկյան դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Էլ-Ջեդանը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: «Արժույթի պահուստների մասով կարող ենք հանգիստ գործել, քանի որ մի շարք […]

̰
Տիղմ ու կենցաղային աղբ. Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են

18:45 08.12.2022

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Կառուցման օրից՝ 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց: Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը: «Նոյմեբերի 28-ից սկսել ենք այստեղ աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի […]

̰
Կոտայքի մարզում նոյեմբեր ամսին 141 երեխա է ծնվել՝ 76 տղա և 65 աղջիկ

18:37 08.12.2022

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 141 երեխա՝ 76 տղա և 65 աղջիկ: Տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 20 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 18 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 49 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 54 երեխա:

̰
Կարևորելով կամավորությունը. Հայաստանը մասնակցել է «Մենք միասին ենք» միջազգային համաժողովին

18:30 08.12.2022

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 4-7-ը կայացել է «Մենք միասին ենք» միջազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովի խորագիրն էր «Համագործակցություն հանուն ընդհանուր նպատակների». այն միավորել էր ավելի քան 10 հազար երիտասարդի շուրջ 45 երկրից, որոնք ներկայացնում են կամավորական կազմակերպություններ, հիմնադրամներ, բիզնես համայնքներ, սոցիալական նախաձեռնություններ, […]

̰
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն լուրերը, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից

18:25 08.12.2022

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է լքել ազգային հավաքականը. «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի անգամ չի սպառնացել, թե Կատարում ընթացող ԱԱ-ի ընթացքում կհեռանա հավաքականից: Ռոնալդուն ամեն օր լրացնում է հավաքականի կազմում իր նվաճումների ցանկը: Սա պետք […]

̰
BACK_TO_TOP