16:32 07.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի ընտրանու դեմ կայանալիք խաղի մասին։ «Հստակ կանխատեսում տալու համար անհրաժեշտ է իմանալ հավանական կազմերը, դրա համար պետք է սպասել խաղի նախօրեին։ Եթե խոսենք ընդհանուր կանխատեսման մասին, չեմ կասկածում, որ Ֆրանսիան հաղթանակ կտանի»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RTL France-ը։ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի […]
16:28 07.12.2022
Իրանի իշխանությունները կարող են սկսել արգելափակել հիջաբ չկրող իրանցի կանանց բանկային հաշիվները, հայտնում է Donya-ye Eqtesad-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալիին։ «Հիջաբ կրելու մոտեցումների փոփոխության առաջարկությունը նշանակում է ոչ հիջաբ կրողներին SMS-ով ուղարկված դիտողության ձևով ծանուցելու հնարավորություն, որ «դուք չեք պահպանել հիջաբ կրելը, աշխատեք հարգել օրենքը»: Դիտողությունից հետո նախազգուշացման փուլն է, ապա […]
16:23 07.12.2022
Լոզանում` ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, կազմակերպության կենտրոնակայանի մոտ, ի աջակցություն IBA-ի, ակցիա է տեղի ունեցել: Մասնակիցները պահանջել են, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան 2028թ-ի օլիմպիական խաղերի շրագրից չհանի բռնցքամարտը: Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզական տնօրեն Քիթ Մաքքոնելը արդեն հայտարարել է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կասեցումը ուժի մեջ է: Այդ առթիվ նամակ է ուղարկվել IBA -ի ղեկավար […]
16:18 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո […]
16:14 07.12.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է․ հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
16:12 07.12.2022
Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոյի, Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր […]
16:09 07.12.2022
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։ Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։ Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին: Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի […]
16:04 07.12.2022
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի մասին։ «Չենք կարող գոհանալ 1/4 եզրափակչով, որովհետև ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնալ։ Նկատի ունեմ, որ կարող ենք աշխարհի չեմպիոն դառնալ, ոչ թե ասում եմ, որ անպայման կդառնանք։ Բայց ամեն ինչ հնարավոր է։ Վերջիվերջո, եթե առաջ չգնանք, չենք կարող ասել, […]
15:57 07.12.2022
«Գերմանիայում հեղաշրջման նախապատրաստումը Գերմանիայի ներքին խնդիրն է, նրանք իրենք են հայտարարում, որ «ռուսական միջամտության» մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը 25 մարդ է բերման ենթարկվել Գերմանիայում իշխանությունը բռնությամբ զավթելու դավադրությանը մասնակցելու կասկածանքով, և խուզարկություններ են իրականացվում ևս 27 […]
15:51 07.12.2022
Կիլիան Մբապեն այս պահին աշխարհի առաջնության, Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։ ԱԱ-2022-ում ֆրանսիացիները հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Անգլիայի ընտրանու հետ։ Հավաքականի կազմում հարձակվողն ընթացիկ աշխարհի առաջնությունում 4 խաղում 5 գոլ է խփել, ՉԼ-ում 6 խաղում՝ 7, Լիգա 1-ում՝ 12 գոլ։ Աշխարհի առաջնությունում խփած գոլերով նրան հետապնդում են Ալվարո Մորատան, Լիոնել […]
15:45 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։
15:42 07.12.2022
Էդեն Ազարը հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Այսօր մի էջ է շրջվում… Շնորհակալություն ձեր սիրո համար: Շնորհակալություն ձեր անզուգական աջակցության համար։ Շնորհակալ եմ 2008 թվականից ի վեր ունեցած երջանիկ պահերի համար: Ես որոշել եմ ավարտել միջազգային կարիերաս: Ես կկարոտեմ ձեզ»,- գրել է ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում։ Ազարը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է […]
15:37 07.12.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Ալմա Աթայի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: «Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս մեկ […]
15:30 07.12.2022
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև իր տարածքում հանդիպման անցկացման համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և […]
15:18 07.12.2022
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների մասին։ «Եթե ձեզ դուր չի գալիս ՉԼ-ի այս ձևաչափը, կարող եք չմասնակցել։ Կարող եք խաղալ միայն ձեր ներքին առաջնություններում։ Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես դա չեմ անում: Դա պարզ է»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը Sky Sports-ի հետ զրույցում։
15:03 07.12.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջություն է մաղթել լեգենդար Պելեին։ «Շուտափույթ առողջություն եմ մաղթում Ձեզ: Մեր արքան պետք է ավելի լավ լինի: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 82-ամյա բրազիլացու օրգանիզմը չի արձագանքում քիմիաթերապիային և Պելեին պալիատիվ օգնություն է ցուցաբերվում:
14:51 07.12.2022
Հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն. հարցին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողները հարցրել են նաև, թե որտեղ կարող է լինել հանդիպումը: Ըստ ԱԺ նախագահի` Հայաստանը կաղապարված չէ միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ է յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ «Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է […]
14:49 07.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը: Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում […]
14:46 07.12.2022
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն ու բարեհաջող վիրահատվել: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ […]
14:38 07.12.2022
«Ռեալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և Կամերունի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար։ «Ներողություն եմ խնդրում հունից դուրս գալու համար ․․․ հարիր չէր նման արձագանքն իմ կողմից։ Ներողություն եմ խնդրում այդ տհաճ միջադեպի համար։ Ես շարունակում եմ դիմակայել որոշ ալժիրցի երկրպագուների սադրանքներին և ամենօրյա հետապնդումներին։ Կամերուն-Ալժիր խաղից հետո […]
14:31 07.12.2022
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։ Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Նրանք նախ պարզեցին, որ […]
14:15 07.12.2022
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է Ռոնալդուին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղի մեկնարկային կազմում չընդգրկելը։ «Իմ որոշումը ոչ մի կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ նրա խաղի հետ։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից մի քանի օր առաջ։ Թիմերը վաղուց պատրաստ էին սրան։ Տեխնիկական որոշում է, ոչ ավելին»,- Սանթուշի խոսքերն է […]
14:08 07.12.2022
Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել էին Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ […]
14:02 07.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է «Ալ-Նասր» տեղափոխվելու մասին լուրերը: Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը հայտնել էր, որ հարձակվողը հունվարի 1-ից կմիանա սաուդական ակումբին և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ «Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է պորտուգալացին ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ խաղից հետո։ Նշվում է, որ Կրիշտիանուն ցանկանում է սպասել Չեմպիոնների լիգայում հանդես եկող եվրոպական […]
13:58 07.12.2022
Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ պատգամավորների, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարների, Գյումրիում ՌԴ հյուպատոսի, մարզային և քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ են դրել երկրաշարժի […]
13:55 07.12.2022
Ջորջինա Ռոդրիգեսը վրդովված է, որ երեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի եղել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում։ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղում նա մնացել է հավաքականի պահեստայինների թվում և փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին։ Հիշեցնենք,որ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր 6-1 հաշվով։ «Շնորհավորում եմ, Պորտուգալիա: Երբ 11 խաղացող երգում էին հիմնը, բոլոր տեսախցիկները կենտրոնացած էին […]
13:49 07.12.2022
Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին: «Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ […]
13:40 07.12.2022
«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։ Միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։ Մխիթարյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է […]