18:28 07.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։ […]
18:21 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։ Ա․ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել տիկին դեսպանին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ […]
18:14 07.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թ․ ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ քաղաք։ Սպիտակում էին նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը և այլ պաշտոնատար անձիք։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին […]
18:06 07.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին: […]
17:58 07.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանն ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: «Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ […]
17:54 07.12.2022
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել: «Ուզում […]
17:49 07.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողով՝ «Անվտանգության մշակույթի զարգացումը» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Ասիական զարգացման բանկի, ԱՌՆ ազգային պլատֆորմի, Բնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի համատեղ ջանքերով։ Աշխատաժողովին մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, […]
17:42 07.12.2022
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շուրջ վերջին օրերի զարգացումներից: Այսօր Սիմոնյանը թեմայի շուրջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ամփոփել մոսկովյան իր այցը, նաև անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:37 07.12.2022
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանի […]
17:30 07.12.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շուրջօրյա գրաֆիկով շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ խստացված վերահսկողության իրականացումը։ 𝟐𝟎𝟐𝟐թ․ հոկտեմբերի 𝟐𝟎-ից դեկտեմբերի 𝟓-ը ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները կշռման 𝟐 անշարժ հենակետերում և շարժական կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 𝟏𝟏 𝟑𝟕𝟑 կշռում, կազմել՝ 𝟔𝟕𝟐 վարչական […]
17:26 07.12.2022
Այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաք են այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային […]
17:20 07.12.2022
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, արձանագրվել են «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգի, հայկական արտադրության մեկ ինքնաձիգի, հրացանի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի, պայթուցիչներով նռնակների, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական […]
17:16 07.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Աշոցքի, Արթիկի, Լոռիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:14 07.12.2022
Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 52-ամյա մասնագետի գլխավորությամբ իսպանացիները չհաղթահարեցին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի արգելքը և լքեցին պայքարը: Ռոբերտո Մարտինեսի հետ էլ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից ընթացիկ ԱԱ-ում: Դեկտեմբերի 1-ին Մարտինեսը հայտնեց, որ լքում է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Իսկ Էնրիկեն […]
17:08 07.12.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդին: Ողջունելով զրուցակցին` փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների հաղթահարման գործում: Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2021-2025 թթ. գործողությունների ծրագրին` փոխվարչապետը հատկապես կարևորել է մի շարք գործողությունների […]
16:59 07.12.2022
Խանտի Մանսիյսկում ավարտվեցին մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը: Ավարտական տուրից առաջ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթողի հավակնորդների թվում էին: Կանանց մրցաշարում կրկին գերազանց ելույթ ունեցավ Մարիամ Մկրտչյանը: Վերջին՝ 9-րդ տուրում մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհին սևերով պարտության մատնելով իր հետ մրցաշարային աղյուսակը գլխավորած ռուսաստանցի Աննա Ժուրովային, 7 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: […]
16:58 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ներկայացրել են հայ-ռուսական երկխոսության հումանիտար, հասարակական նշանակության, […]
16:57 07.12.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում […]
16:56 07.12.2022
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին մասով. «Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի […]
16:54 07.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում առաջին անգամ անցկացվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցավայր են մեկնել մեծ թվով մարզիկներ՝ 13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր: Նրանք Փարիզի օլիմպիական խաղերի ճանապարհին հանդես են գալիս նոր քաշային կարգերում: «Ճանապարհը դեպի Փարիզ սկսվում է այստեղից, երբ մենք շարժվում ենք դեպի նոր ապագա: 93 երկրների թիմեր են ներկայացել առաջնությանը: Նախապատրաստական խնդիրները, […]
16:53 07.12.2022
Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքի կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան աշխատանքային պարտականությունները […]
16:46 07.12.2022
Դոհայում սկսվել են «974» անունը կրող մարզադաշտի ապամոնտաժման աշխատանքները։ Այս ստադիոնում անցկացվել է 2022 թվականի աշխարհի առաջնության 7 հանդիպում: Այս մարզադաշտը հավաքված է բեռնատարների բեռնարկղերից։ Տրիբունաների, շրջապատող կառույցների ապամոնտաժումից բացի, աշխատողները նաև սկսել են հեռացնել մրցաշարի տարբերանշաններով պաստառները մարզադաշտից։ Երկրպագուները գալիս են ստադիոն, որպեսզի հասցնեն լուսանկարվել դրա դիմաց՝ մինչ այն ամբողջությամբ ապամոնտաժելը։
16:45 07.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։ […]
16:44 07.12.2022
«Յուվենտուսը» կարող է հայտնվել Բ Սերիայում՝ հնարավոր ֆինանսական խարդախությունների պատճառով, հայտնում է Repubblica-ն՝ մեջբերելով փաստաբան Մատիա Գրասանիին: Ըստ աղբյուրի՝ խոսքը ֆոնդային բորսայում սպորտի և կորպորատիվ կանոնների հետ կապված հավանական անօրինական գործարքների մասին է։ «Սպորտային արդարադատության օրենսգրքի համապատասխան պարբերությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական և կառավարչական հարցերում խախտումներին, ցույց են տալիս, որ փաստաթղթերի փոփոխությունները, ապօրինի մասնավոր […]
16:42 07.12.2022
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը նշել է. «Հարգելի’ գործընկերներ, Սույն թվականի հոկտեմբերին նշել եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից արգելված/ապօրինի զինատեսակների կիրառման փաստերը: Այժմ […]
16:41 07.12.2022
Բրազիլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը բարեհաջող վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո, որը նա ստացել էր աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացին հիմա պետք է վերականգնողական շրջան անցնի։ Հիշեցնենք՝ նրա թիմակից Ալեքս Տելեսը նույնպես վնասվածք էր ստացել և հիմա կարող է բաց թողնել ԱԱ-ի մնացած հատվածը։ ԱԱ-2022-ի 1/4 […]
16:38 07.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել տիկին դեսպանի գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում, այդ թվում՝ ԱՄՆ […]
16:37 07.12.2022
Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։ «Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է, նրանք ունեն Մբապե և այլ հիանալի խաղացողներ, նրանց քառորդ եզրափակիչում հաղթելը հիանալի ձեռքբերում կլինի ցանկացած թիմի համար: Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշանան Անգլիայի հավաքականից, քանի որ մենք նույնպես շատ ուժեղ կազմ ունենք»,- Պիկֆորդի […]
16:35 07.12.2022
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի և այլ թեմաների շուրջ քաղաքական խորհրդակցություններ կանցկացվեն դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում` RIA Novosti-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ «2022 թվականի դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ փոխարտգործնախարար Սեդաթ Էնալի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորած պատվիրակությունների միջև»,- ասվում է ԱԳՆ-ում։ Խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հացահատիկի վերաբերյալ […]