13:25 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։ Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
13:22 07.12.2022
ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման գործընթացի հետ կապված զարգացումները: Նախօրեին սենատի ու ներկայացուցիչների պալատի համատեղ հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի է բերվել «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի տեքստը, որում տեղ չեն գտել կործանիչների հնարավոր գործարքի հարցում հունիսին Ներկայացուցիչների պալատի կողմից ավելացված նախապայմանները, փոխանցում […]
13:09 07.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ […]
12:49 07.12.2022
«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ «Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում […]
12:33 07.12.2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին, տեղեկացնում են հիվանդանոցից։ Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոսն այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։ Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։
12:18 07.12.2022
Դեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190 000 դրամ: Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է […]
12:06 07.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: […]
11:59 07.12.2022
Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ […]
11:50 07.12.2022
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։
11:35 07.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]
11:29 07.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ 34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան: […]
11:18 07.12.2022
ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակից Հերշել Ուոքերից, ինչի շնորհիվ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Գործող Սենատում երկու կուսակցությունների տեղերը հավասարապես են բաշխված՝ յուրաքանչյուրն ունի 50 տեղ: Չնայած […]
11:14 07.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.44 դրամ է, վաճառքը՝ 405.33 դրամ: Եվրոյի առքը միջինը 407.25 դրամ է, վաճառքը՝ 425.08 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.97 դրամ է, վաճառքը՝ 6.49 դրամ:
11:06 07.12.2022
75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վստահության եւ դրական խոսքերի համար, երդվել է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ […]
10:59 07.12.2022
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին նվիրված հանդիսություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման ընթացքում կբացվի «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Կցուցադրվի «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումները՝ փողային գործիքների համար:
10:53 07.12.2022
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահգրգռվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներին, հայտնել է, որ այդ նպատակով սահմանել հավելավճար, որը պայմանավորված կլինի ատեստատավորում ստանալու հանգամանքով։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:37 07.12.2022
Դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքում ծնվել է 54 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանի մամուլի ծառայությունը:
10:32 07.12.2022
Վլադիվոստոկի բնակիչը գրեթե 63.000 ռուբլով վաճառքի է հանել մաստակ այրված համաասիական Zuma ռեստորանից, ասվում է Farpost պորտալում հրապարակված գովազդում։ Չորեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Վլադիվոստոկի Zuma ռեստորանում, շենքն ամբողջությամբ այրվել է, սակայն զոհեր կամ զոհեր չկան։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է օդափոխության մեջ՝ սարքավորումների անսարքության պատճառով։ «Ես կվաճառեմ բնօրինակ մաստակը Վլադիվոստոկի […]
10:26 07.12.2022
34 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ […]
10:18 07.12.2022
Ինդոնեզիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, որտեղ երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, ինչպես նաև հարձակվողը, ասել է շրջանային ոստիկանության հասարակայնության հետ կապերի ղեկավար Իբրահիմ Տոմպոն։ Kompas հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի առավոտյան Բանդունգ քաղաքի ոստիկանական բաժանմունքի շենք է մտել տղամարդը դանակով։ Դրանից անմիջապես հետո, ըստ ալիքի, տղամարդը գործի […]
10:13 07.12.2022
ՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները: Նախ քվեարկության են դրվել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծեր: Դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում է նաև 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շարունակությունը. քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի նախագծի քննարկումից հետո խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Իսկ ժամը 16:30-ից […]
09:59 07.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների համաձայնությամբ՝ 2023 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է առնվազն 800 միլիոն դոլարի հատկացում՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնելու համար։ «Պաշտպանության բյուջեն նախատեսում է 800 միլիոն դոլար Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության համար, որն աջակցություն և օգնություն է տրամադրում Ուկրաինայի զինված ուժերին, ինչը 500 միլիոն դոլարով ավելի […]
09:50 07.12.2022
Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
09:36 07.12.2022
Վաշինգտոնը կսկսի ձգտել Ռուսաստանին բացառել որոշ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից, բխում է ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծից, որը համաձայնեցվել է Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովների կողմից: «Նախագիծը նախատեսում է Ռուսաստանի պետական պաշտոնյաների բացառում G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհուրդից, Ապահովագրության վերահսկողների միջազգային ասոցիացիայից… և նաև պահանջում է քայլեր ձեռնարկել՝ դրան նպաստելու համար»,- ասվում […]
09:20 07.12.2022
Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Շենկան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:07 07.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
08:58 07.12.2022
Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը կներառի ավելի քան 2,3 միլիարդ եվրո արժողությամբ երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողություն, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, հաղորդել է Financial Times-ը: «Նախագծի մյուս տարրերը ներառում են չորս ռուսական ալիքների հեռարձակման արգելքը, ռուսական մարքեթինգային ընկերությունների և շուկայավարման ընկերությունների հետ գործարքների արգելքը»,- ասվում է նյութում։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն պատժամիջոցներ […]
08:45 07.12.2022
Բնակարան վաճառելը վատ գաղափար չէ, եթե փողի կարիք ունեք կամ ցանկանում եք այն փոխանակել ավելի լավ տարբերակով: Այնուամենայնիվ, պետք է բազմիցս մտածել՝ արժե՞ արդյոք վաճառել միակ բնակարան՝ գումար ստանալու համար, այնուհետև գնալ վարձով ապրելու, Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռիելթորների Ռուսաստանի գիլդիայի նախագահ Իրինա Զիրյանովան։ . Ըստ նրա՝ սկզբունքորեն մարդն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել […]