10:36 03.12.2022
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում բացասաբար են անդրադառնում ԱՄՆ-ի և քրդական զինված ուժերի օպերատիվ փոխգործակցության վրա, բայց ոչ այդ համագործակցության ռազմավարական մակարդակի վրա։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր մտահոգությունն այս պահին այն է, որ թուրքական գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են ազդել նրանց հետ ամեն օր գործընկերություն պահպանելու մեր կարողության վրա: Սա ազդեցություն չի ունեցել SDF-ի հետ համագործակցության ռազմավարական մակարդակի վրա, սակայն նախկինում, իհարկե, եղել է օպերատիվ ազդեցություն SDF-ի վրա», – ասել է Սպիտակ տան խոսնակը՝ նկատի ունենալով քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»։
Նա հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Վաշինգտոնն արձանագրում է Անկարայի պատրաստությունները Սիրիայում ցամաքային գործողության համար։
«Ես չեմ ցանկանում խոսել մեկ այլ երկրի զինված ուժերի անունից, նրանց մտադրությունների մասին: Կարող եմ ասել, որ մենք չենք տեսնում թուրքերի ցամաքային գործողությունը», – ասել է Քիրբին՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը «մտահոգված է Սիրիայի այս հատվածում ռազմական գործողություններով և դրանց ռիսկերով»։
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածների թիրախ են դարձել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բազաները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է օդային գործողությունից հետո ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում։ Ըստ ԶԼՄ-ների՝ Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։
Միացյալ Նահանգները կտրականապես դեմ էր այս գործողությանը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...