Բոլոր լուրերը – Page 3536 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

18:08 30.11.2022

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Կողմերը քննարկել են […]

̰
SHANTNEWS

18:00 30.11.2022

̰
Մեզ համար մարզային համաչափ զարգացումը առողջապահական համակարգի գլխավոր սկզբունքներից է. Անահիտ Ավանեսյանը Գյումրիում էր

17:55 30.11.2022

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում էր: Մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախարարն այցելել է Գյումրու մի շարք բուժկենտրոններ: «Գյումրի բժշկական կենտրոնի» նյարդաբանության և սրտի կաթվածի բաժանմունքում 2022թ.-ին ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում արդեն մոտ 5 տասնյակ պացիենտ բուժում է […]

̰
Ամերիկացի երկրպագուին հեռացրել են մարզադաշտից՝ ծիածանագույն թևկապի համար. ԱԱ-2022

17:50 30.11.2022

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ԱՄՆ-ի հավաքականի երկրպագուին հեռացրել են մարզադաշտից՝ ծիածանագույն թևկապ կրելու համար, հայտնում է Mirror-ը: Խմբային փուլի երրորդ տուրում կայացած ԱՄՆ-Իրան հանդիպման ընթացքում տրիբունաներում նկատել են ծիածանագույն թևկապով երկրպագուի, որին ստադիոնի աշխատակիցները դուրս են հրավիրել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրից սկսած թույլատրվելու է կրել ԼԳԲՏ համայնքին […]

̰
Երևանում կայացավ «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը

17:46 30.11.2022

Այսօր Երևանում անցկացվել է«Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ցանցի անդամ համայնքների ու զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համայնքի զարգացման նորարարական լուծումներին, ինչպես նաև ներկայացնելու սեփական փորձն ու համայնքի զարգացման առաջընթացը։ Միջոցառմանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊԲ

17:39 30.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
Մարիամ Մկրտչյանը և Շանթ Սարգսյանը մեկնարկեցին հաղթանակով. Խանտի-Մանսիյսկի մրցաշար

17:33 30.11.2022

Խանտի-Մանսիյսկում մեկնարկել են մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը: Կանանց ու տղամարդկանց պայքարում 10-ական մասնակցով մրցաշարերում կանցկացվի 9 տուր: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակով են մեկնարկել: Շանթ Սարգսյանը սևերով հաղթել է ղազախ Ռուսլան Սեզդբեկովին: Շանթը մրցաշարին մասնակցող 3 գրոսմայստերներից մեկն է և ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2645): Երկրորդ ցուցանիշն ունեցող ռուսաստանցի Արսենի Նեստերովի վարկանիշը 2567 […]

̰
Երկու Ջորկաեֆները հանդիպել են Կատարում

17:30 30.11.2022

Ֆրանսիան ներկայացնող հայազգի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանդիպել է իր անվանակցին՝ Ջորկաեֆ Ռեասկոյին, որը խաղում է Էկվադորի հավաքականի և արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, հայտնում է FourFourTwo-ն: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 29-ին՝ «Խալիֆա» մարզադաշտում, Էկվադորի ու Սենեգալի ազգային հավաքականների միջև մրցավեճից առաջ: Ռեասկոյի հայրը՝ Նեյսեր Ռեասկոն, նույնպես ֆուտբոլիստ է […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:27 30.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում Գորիս և Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

17:26 30.11.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել […]

̰
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

17:20 30.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի: Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ ամրագրված […]

̰
Ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել այն մարդուն, ով անհավանական բաներ է անում մեր երկրի համար․ Սիսե

17:11 30.11.2022

Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ասել է, որ Աշխարհի առաջնությունում իր հաջողությունները նվիրում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշարը։ Սենեգալի հավաքականը երրորդ տուրում հաղթեց Էկվադորի ընտրանուն և A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ապահովելով առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր: «Ես ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մի մարդու, ով անհավանական բաներ է […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի մարտին

17:00 30.11.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 25-ին՝ Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։

̰
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:59 30.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ […]

̰
ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

16:52 30.11.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը […]

̰
Նոր նշանակում Մայր Աթոռում

16:46 30.11.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին

16:30 30.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը: Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Զեկուցումներից հետո խորհրդի […]

̰
Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերն ավելի զգայուն են գենդերային բռնության հարցերի նկատմամբ. Արփինե Սարգսյան

16:21 30.11.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջույնի խոսքով է հանդես եկել կին իրավապաշտպանի միջազգային օրվան նվիրված՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով ազգային համաժողովին։ Սարգսյանը նշել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը ենթադրում է երեք հենասյուներով հետևողական աշխատանք՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, պրակտիկների կարողությունների զարգացում և իրազեկման միջոցառումների իրականացում, և այս առումով Կառավարությունը գործողությունների մեծ օրակարգ ունի։ Փոխնախարարը […]

̰
Պարզվել են հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները

16:14 30.11.2022

Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով […]

̰
Իրավիճակը ճանապարհներին 16։00-ի դրությամբ

16:06 30.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, Վայքի, Կապանի, Տավուշի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Նոյեմբերյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Ապօրինի արդյունահանման խոշոր վնասները. քրեական ոստիկանության բացահայտումը

16:00 30.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում: Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր […]

̰
«Հայաստանի հնագիտական հաշվետվությունները» կհրապարակվեն ազատ հասանելիությամբ

15:57 30.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների գիտական լիակատար հաշվետվությունների կազմման չափանիշները։ Այն տարվա ընթացքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվությունների կազմման ուղեցույց է: Չափանիշները մշակվել են ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, որոք ներկայացվել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի քննարկմանը և արժանացել հավանության: Փաստաթղթի լրամշակմանը մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական […]

̰
Համաչափ տուգանքի մեխանիզմներ թերլցումների դեպքերում

15:55 30.11.2022

Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում առաջարկվել է սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ: Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Ինչպես տեղեկացնում […]

̰
Նախագահ Խաչատուրյանը Չիլիի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները

15:50 30.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի […]

̰
Մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերումներ

15:48 30.11.2022

Նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը երեքին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա վարորդին և բյուրեղավանցի 21-ամյա ուղևորին: Բյուրեղավանցու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 46 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` […]

̰
Կարևորվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները

15:41 30.11.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել […]

̰
Սուրմալուում արտակարգ պատահարից տուժածներին աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է

15:40 30.11.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝ ☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ • հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված […]

̰
Ես արգելում եմ վատ խոսքեր ասել իմ թիմի մասին. Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ

15:32 30.11.2022

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Անգլիայի հավաքականից 0-3 հաշվով կրած պարտության մասին։ «Մեզ համար այս պահին շատ դժվար է: Մենք հիանալի խաղացինք առաջին խաղակեսում։ Ես արգելում եմ վատ խոսքեր ասել իմ թիմի մասին։ Այստեղ հասնելն արդեն մեծ ձեռքբերում է։ Ուզում եմ խաղացողներին ասել, որ չհիասթափվեն, մենք պետք է […]

̰
Վախճանվել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը

15:31 30.11.2022

96 տարեկանում վախճանվել Է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցզյան Ցզեմինի մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով ՝ նա երկար ժամանակ տառապում էր լեյկեմիայից։ Ցզյան Ցզեմինը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել Է 1989-2002 թթ․, իսկ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը՝ 1993-2003 թթ․։

̰
ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

15:28 30.11.2022

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը […]

̰
BACK_TO_TOP