10:09 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի և փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ: «Երբ ես խոսում էի մարզչի և խաղացողների հետ, ասացի. «Դուք կարող եք դա անել»: Եվ նրանք դա արեցին»,- Բայդենի խոսքերն է մեջբերում NBC-ն: ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 5 միավոր և B խմբում երկրորդ […]
10:06 30.11.2022
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել […]
09:55 30.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
09:52 30.11.2022
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերջին շաբաթներին բազմիցս որսացել են կանադական CP-140 Aurora պարեկային ինքնաթիռը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու միջազգային ջանքերի շրջանակներում, հաղորդում է CTV-ն՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության խոսնակ Ջեսիկա Լամիրանդեին: «Կարող ենք փաստել, որ այդ գաղտնալսումները պարբերաբար տեղի են ունեցել առաքելության ընթացքում»,- Լամիրանդեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ կանադական ինքնաթիռը հոկտեմբերի […]
09:44 30.11.2022
Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմն արգելել է պետական աշխատողներին օգտվել TikTok սոցիալական ցանցից՝ մտավախություն ունենալով, որ հարթակը կարող է տվյալներ հավաքել և կիսվել Չինաստանի իշխանությունների հետ։ Նման որոշում մարզի ղեկավարը կայացրել է երեքշաբթի։ «Հարավային Դակոտան չի մասնակցի մեզ ատող երկրների կողմից իրականացվող հետախուզական գործողություններին: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն օգտագործում է TikTok-ի միջոցով իր հավաքած տեղեկատվությունը ամերիկացի […]
09:36 30.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր գործընկերոջ՝ գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին։ ԱԱ-2022-ի խմբային փուլում այս թիմերը ոչ-ոքի էին խաղացել: «Ֆլիկը չափազանց կրթված է, և նրա ֆուտբոլային մակարդակը շատ բարձր է: Թիմում խաղացողները հարգանքով են վերաբերվում նրան։ Նա ինձ դուր է գալիս: Պայմանավորվեցինք Ֆլիկի հետ հանդիպել եզրափակչում… Բոլորը գիտեն, որ […]
09:29 30.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:23 30.11.2022
Ավարտվեցին ԱԱ-2022-ի B խմբի հանդիպումները: ԱՄՆ-ի հավաքականը վերջին տուրում 1-0 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն: Գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Պուլիշիչը։ Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն այս խմբում 5 միավոր վաստակելով` զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Իսկ առաջին տեղը 7 միավորով զբաղեցրեց Անգլիայի հավաքականը, որը վերջին տուրում 3-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն: Դուբլ ձևակերպեց Ռեշֆորդը, մեկ անգամ […]
09:11 30.11.2022
Ֆոնդային շուկայի անկայունության և «անբարյացակամ» արժույթների հետ կապված դժվարությունների ֆոնին ավելի լավ է ներդրումներ կատարել պաշտպանիչ վարկային պարտատոմսերում կամ բարեկամ երկրների արժութային ակտիվներում: Այս մասին «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պետական և մունիցիպալ ֆինանսների ամբիոնի դոցենտ Մերի Վալիշվիլին: Փորձագետի կարծիքով՝ բաժնետոմսեր ընտրելիս պետք է նայել կայուն պահանջարկ ունեցող […]
09:00 30.11.2022
Մարտ, հունիս, հուլիս ամիսները համարվում են 2023 թվականի հանգստի համար ամենաեկամտաբեր ամիսները։ Այս տեղեկությունը ռուսներին տրվել է Gosuslugi պորտալի պաշտոնական Telegram ալիքում։ Ինչպես պարզաբանել են փորձագետները, ֆինանսապես ձեռնտու է հանգստանալ այն ամիսներին, երբ հանգստյան օրերն ու արձակուրդները քիչ են։ Այսպիսով, արձակուրդի համար պետք է ընտրել մարտ, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր կամ դեկտեմբեր։ Միաժամանակ […]
08:48 30.11.2022
ԱՄՆ Արիզոնա նահանգում թոշակառուները, ովքեր հանդիպել են սուպերմարկետում, որոշել են ամուսնանալ այնտեղ։ Սիրո պատմությունը հրապարակել է Fox 13-ը: 78-ամյա Դենիս Դելգադոն և 72-ամյա Բրենդա Ուիլյամսը հանդիպել են տեղական հարմարավետ խանութի համեմունքների բաժնում 2021 թվականի օգոստոսին: Տղամարդը մայոնեզ էր գնում, իսկ կինը՝ մայոնեզի սոուս։ Քանի որ այն ժամանակ գործում էին COVID-19 համաճարակի սահմանափակումները, այցելուները կրում էին […]
08:38 30.11.2022
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
08:26 30.11.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հարթակ է ստեղծում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար՝ ներկայացնելով IBA Pro-ն: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այսուհետև բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն հենց բռնցքամարտի միջազգային կառույցի հովանու ներքո: IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին՝ Աբու Դաբիյում՝ «Չեմպիոնների գիշեր» անունը ստացած մրցաշարով: Երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Եվրոպական խաղերի մրցանակակիր Կարեն […]
08:13 30.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6, 50, 50ա, 54 շենքեր, Զաքյան փ. 6 շենք, Տերյան փ. 44, 68, 89 շենք, Կորյունի փ. 2, 7, 7/1, 13, 13ա, 15ա, 19ա, 21, […]
08:01 30.11.2022
Բելառուսի Քննչական կոմիտեն (ՔԿ) նախատեսում է մոտ ապագայում արտերկրում թաքնված Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործեր ուղարկել դատախազություն՝ դատաքննության։ Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Դմիտրի Գորան՝ երեքշաբթի օրը երկրի նախագահին զեկուցելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Առաջիկայում Ցեպկալոյի դեմ քրեական գործերը կուղարկենք դատախազություն»,- ասել է նա։ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով, […]
23:59 29.11.2022
Թոմաս Մյուլլերը խոսել է Գերմանիայի հավաքականի՝ Կոստա Ռիկայի դեմ կայանալիք խաղի մասին։ Թիմերը կհանդիպեն ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում։ E խմբում 2 խաղից հետո 4 միավորով առաջատարն է Իսպանիան, 3-ական միավոր ունեն Ճապոնիան ու Կոստա Ռիկան, 1 միավոր է վաստակել Գերմանիան։ Մյուլլերին հարցրել են, թե յոթից ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակը կերաշխավորի փլեյ-օֆֆի ուղեգիր: «Իհարկե, մենք […]
23:51 29.11.2022
Կամերունի Հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, ով ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել էր ազգային հավաքականից, հայտարարություն է տարածել։ Օնանան հեռացվել էր թիմից գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ «Ցանկանում եմ իմ սերը հայտնել իմ երկրին և ազգային հավաքականին: Երեկ ինձ թույլ չտվեցին լինել խաղադաշտում, որպեսզի օգնեմ Կամերունին, օգնեմ թիմին […]
23:45 29.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել […]
23:39 29.11.2022
Tennis 365 պարբերականը հրապարակել է 2022 թվականին ամենաշատը վաստակած թենիսիստուհիների լավագույն տասնյակը: Ցուցակը գլխավորում է աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Սվյոնտեկը, որն անցնող տարվա ընթացքում վաստակել է 9 875 525 դոլար: Նրան հաջորդում է WTA դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Օնս Ժաբերը: Թունիսցի թենիսիստուհին վաստակել է 4 977 069 դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի […]
23:35 29.11.2022
Կատարի հավաքականն ավարտեց ելույթները տնային Աշխարհի առաջնությունում՝ երրորդ խաղում ևս պարտություն կրելով: Այս անգամ կատարցիները պարտվեցին Նիդերլանդներին՝ 0։2 հաշվով։ Ավելի վաղ կատարցիները պարտվել էին Էկվադորին և Սենեգալին: Այսպիսով Կատարը Աշխարհի առաջնությունը հյուրընկալող առաջին թիմն է, որը պարտվել էր իր բոլոր հանդիպումներում: Նախկինում եղել է երբ Աշխարհի առաջնության տանտերերը դուրս չեն եկել խմբային փուլից, մասնավորապես՝ 2010 […]
23:27 29.11.2022
Համացանցի օգտատերերը զայրացած մեկնաբանություններ են թողել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի լուսանկարների տակ, որոնք արվել են ամերիկյան V Magazine ամսագրի համար: Նրանք մեկնաբանություններ են թողել սոցցանցերում, որտեղ նոր թողարկում է հայտարարվել՝ շապիկին սուպերմոդելի նկարով։ Ուկրաինայից մեկնաբանների դժգոհությունն առաջացրել է ոչ թե սուպերմոդելի հարցազրույցի բովանդակությունը, այլ հրապարակման վերնագրում V տառը։ Նրանք դա համարել են Շեյքի աջակցությունը Ուկրաինայում […]
23:16 29.11.2022
Արդեն 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում […]
23:14 29.11.2022
Իսպանական Լա լիգան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ։ Լա լիգան դիմում է ուղարկել ՈւԵՖԱ՝ «Յուվենտուսի» դեմ պատժամիջոցների անհապաղ կիրառման համար իտալական ակումբի տնօրենների խորհրդի հրաժարականից հետո: Լա լիգան «Յուվենտուսի» ֆինանսական խախտումների համար պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ-ին դեռևս այս տարվա ապրիլին, այն հետաքննում […]
23:06 29.11.2022
Չնայած թռիչքի հետ կապված բոլոր դժվարություններին, ռուս Ձմեռ պապը Վելիկի Ուստյուգից թռել է Բեռլին և երեքշաբթի երեկոյան մասնակցել Ռուսական տան դիմացի տոնածառի լույսերը վառելուն, դեպքի վայր է այցելել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ռուսաստանի գիտության և մշակույթի տան դիմաց տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունն անցկացվում է ամեն տարի, և 2022 թվականը բացառություն չէր։ Ռուսական տան ներկայացուցիչը ՌԻԱ […]
22:59 29.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, փոխանցում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի […]
22:50 29.11.2022
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կամերունի դեմ վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը: «Փորձաքննությունը պարզել է, որ Ալեքս Սանդրոն ձախ ազդրի մկանային վնասվածք ունի։ Դանիլոն և Նեյմարը դեռևս շարունակում են ապաքինվել վնասվածքներից։ Նեյմարը ջերմություն ուներ, այժմ այն վերահսկվում է և չի խանգարում վնասվածքից ապաքինվելու գործընթացին։ Երեքն էլ չեն մասնակցի Կամերունի դեմ […]
22:44 29.11.2022
«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է թիմի ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում: «Իհարկե, արդյունքներն այնքան էլ լավը չեն, այդպես էլ է լինում: ՌՊԼ-ում մենք շատ միավորներ կորցրինք, վնասվածքներ, որակազրկումներ՝ գումարած լոգիստիկ խնդիրները: Այս ամենն ազդում է խաղի, ֆիզիկական վիճակի վրա։ Մենք շատ միավորներ կորցրեցինք, այդ թվում՝ տանը։ Գարնանը կշտկենք իրավիճակը»,- Հայաստանի […]
22:35 29.11.2022
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին: Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջ մղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը: «Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Մենք կարող ենք կենտրոնանալ բարձրորակ և բացառիկ ապրանքների վրա, արտադրել և արտահանել դրանք: Մեր երկիրը կարող է դա: […]
22:24 29.11.2022
Երդվյալ ատենակալները Ալթայի երկրամասի մի բնակչի մեղավոր են ճանաչել իր ուսուցչի սպանության մեջ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային Քննչական կոմիտեն: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «… ապացույցները բավարար են համարվել Նովոալտայսկ քաղաքի 23-ամյա բնակչին դատապարտելու համար»՝ ծանրացուցիչ հանգամանքներով գողություն կատարելու և առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար՝ զուգորդված կողոպուտով։ Հետաքննությունը և երդվյալ ատենակալները պարզել են, որ […]