23:52 30.11.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին: «Ոլորտներ կան, որոնց մասին քիչ ենք խոսում։ Նախադպրոցական կրթության ոլորտում, օրինակ, էական ազդեցություն ունեցող մի քանի բովանդակային գործընթացներ ենք այս տարի սկսել. Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունը՝ միայն թեստավորման միջոցով, համակարգչով։ 400-ից ավել մարդ […]
23:43 30.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը վարձել է ամերիկյան PR ընկերություն՝ հասարակական կարծիք ձևավորելու համար, որ նա արտերկրում բուժման կարիք ունի՝ քաղաքական գործչին բանտից ազատելու համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Միխեիլ Սաակաշվիլիին պատվիրակմամբ՝ Ջուլի Ալասանիան (նրա մայրը) պայմանագիր է կնքել Global Point-ի […]
23:33 30.11.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել են Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի […]
23:24 30.11.2022
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նշվել է, որ առողջության […]
23:17 30.11.2022
ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, համակարգի մի խումբ ծառայողների Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, պետական նախարարի, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իրավապահ կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու դրամական պարգևներ: Այս մասին հայտնում […]
23:11 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է դիմել ռազմական միջամտության՝ որպես վերջին միջոց, որպեսզի թույլ չտա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Foreign Policy-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։ «Նախագահն ասաց, որ որպես վերջին միջոց, ինքը կհամաձայնի ռազմական սցենարին, եթե դա օգնի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: […]
22:58 30.11.2022
Ժառանգական նախատրամադրվածությունը սրտի և անոթային հիվանդությունների ռիսկի կարևոր գործոններից է։ Գենետիկական թեստը կօգնի պարզել, թե արդյոք մարդը հակված է նման հիվանդությունների, ինչպես նաև ժամանակին կանխել դրանց զարգացումը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է գենետիկ, Gemotest լաբորատորիայի փորձագիտական խորհրդի անդամ Իրինա Կոլեսնիկովան: Նա ընդգծել է, որ սրտանոթային հիվանդությունները Ռուսաստանում մահացության և հաշմանդամության ամենատարածված պատճառն են։ Միևնույն ժամանակ, […]
22:50 30.11.2022
Նոյեմբերի 30-ին, ժամը 20։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2101» և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]
22:41 30.11.2022
Փարիզի հարավ-արևելքում գտնվող Լիմայ-Բրեվան կոմունայի դպրոցը սկսել է ծածկոցներ տալ դպրոցականներին դասարաններում ցածր ջերմաստիճանի պատճառով. էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով քաղաքապետարանը թույլ է ջեռուցում, հաղորդել է Franceinfo ռադիոն: «Նրանք չափել են ջերմաստիճանը դասարաններում, և պարզվել է, որ այն ընդամենը 10-12 աստիճան է»,- ասել է Օդրի Գուֆը՝ տեղական աշակերտների ծնողների ասոցիացիայի փոխնախագահը։ «Բայց քաղաքապետարանից մեզ ասացին, որ ստեղծված […]
22:29 30.11.2022
Նոյեմբերի 30-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Վստրեչի» կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW X3» (վարորդ` Տ. Վ. ), «Infiniti» (վարորդ` Կ. […]
22:25 30.11.2022
Լեհաստան ուկրաինացի փախստականների հոսքից հետո ավելացել է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդ մարդկանց թիվը։ Այս մասին հայտնում է լեհական Wirtualna Polish (WP) պորտալը։ փոխանցում է Իզվեստիան: «Հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 1910 նոր դեպք։ Լեհաստանում երբեք նման տագնապալի վիճակագրություն չի եղել»,- փոխանցել է պորտալը վարակաբան Ջոաննա Զայկովսկայի խոսքերը։ Փորձագետի կարծիքով՝ այս աճը […]
22:10 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ստորագրել միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը՝ շնորհակալություն հայտնելով սենատորներին օրինագծին աջակցելու համար։ «Երկկուսակցական Սենատի աջակցությամբ Միացյալ Նահանգները հաստատում է հիմնարար ճշմարտությունը. սերը սեր է, և ամերիկացիները պետք է իրավունք ունենան ամուսնանալ այն մարդու հետ, ում սիրում են», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Նա մեկնաբանել է Սենատի համապատասխան որոշումը։ Բայդենը […]
22:05 30.11.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն էլ հայտնել է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
21:48 30.11.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում […]
21:40 30.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, […]
21:32 30.11.2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից հետ պահելու համար: Այս մասին փոխացում է Ermenihaber-ը՝ հղում անելով արաբական Al Jazeera-ին: Նշվում էր, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF-«Սիրիայի ժովովրդական ուժեր») դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 […]
21:25 30.11.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
21:22 30.11.2022
Նոյեմբերի 30-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել […]
21:15 30.11.2022
ՖԻՖԱ-ն դիտարկում է 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումներում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու տարբերակը, հայտնում է The Athletic-ը։ Առաջարկվում է հիմնական ժամանակում ոչ-ոքիի դեպքում 11-մետրանոց հարվածաշար անցկացնել, իսկ հաղթած թիմին տալ բոնուսային միավոր: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 երկրի հավաքական, ներկայիս 32-ի փոխարեն:
21:09 30.11.2022
Իրանի հարավում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15.17-ին (Երևանի ժամանակով 19.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Լենգե քաղաքից 60 կմ հեռավորության վրա և ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների […]
21:08 30.11.2022
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:00 30.11.2022
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։ Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։ Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի […]
20:52 30.11.2022
Ռեզուս դրական արյուն ունեցող մարդկանց մոտ պարվովիրուսով վարակվելու մեծ ռիսկ կա: Այս մասին պարզել են Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները։ Այս վիրուսը առաջացնում է, այսպես կոչված, «հինգերորդ հիվանդությունը», որն ամենից հաճախ հանդիպում է նախադպրոցական տարիքի երեխաներին։ Երեխաների մոտ վարակն առաջացնում է ընդգծված ախտանիշներ՝ դեմքի կարմրություն, որը կարող է տարածվել մարմնի մնացած մասերում։ Մեծահասակները նույնպես կարող են […]
20:49 30.11.2022
Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։ Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, […]
20:43 30.11.2022
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն առողջական խնդիրների պատճառով կրկին հոսպիտալացվել է։ ESPN Brazil-ը հայտնում է, որ 82-ամյա բրազիլացու մոտ մարմնի ընդհանրացված այտուցվածություն է, առկա է նաև սրտի անբավարարություն։ Վերջին ամիսներին Պելեն անցել է քիմիաթերապիայի կուրս, որը դրական արդյունք չի տվել։ Այժմ նա հատուկ հետազոտություն է անցնում: Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին բրազիլացու մոտ հաստ աղիքի քաղցկեղ […]
20:35 30.11.2022
Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլախովիչը կասկածվում է ազգային թիմի պահեստային դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ, հայտնում է FCUpdate.nl-ն: Մամուլի համաձայն՝ հենց դա է պատճառը, որ Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 24 րոպե է խաղացել Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրերում: Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում (0-2) նա փոխարինման էր դուրս եկել […]
20:27 30.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն […]
20:25 30.11.2022
«Էսպանյոլի» և Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթն ասել է, որ իր ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթողի գլխավոր հավակնորդն է։ «Երբեմն ֆուտբոլում մեզ՝ դանիացիներիս, ինչ-որ բան պակասում էր մեծ արդյունքների համար. մենք բավարար ինքնավստահություն չունեինք գնալու և նպատակին հասնելու համար։ Հիմա մենք համոզմունք ունենք, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Երկրպագուները մեզանից շատ բան են սպասում, […]