Բոլոր լուրերը – Page 3537 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:46 30.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ծառայողական պարտքի […]

̰
Դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու. սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է ընդունել

13:37 30.11.2022

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական: Այս մասին հայտնում է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: « 1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու […]

̰
Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

13:30 30.11.2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին նաև, որ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել […]

̰
400-500 աշխատակից. ԱԱ 2022-ի  կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը խոսել է մարզադաշտերի կառուցման ժամանակ գրանցված մարդկային կորուստների մասին

13:21 30.11.2022

ԱԱ-2022-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը նշել է մարզադաշտերի կառուցման ժամանակ զոհված աշխատողների թիվը։ «Մոտավոր հաշվարկներով 400-ից մինչև 500. ստույգ թիվ չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ է։ Դա պարզ է ու հասկանալի։ Կարծում եմ՝ ամեն տարի հաստատություններում առողջապահական և անվտանգության չափանիշները բարելավվում են, համենայն դեպս մեր հաստատություններում: Գերմանիայի և Շվեյցարիայի արհմիությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել աշխարհի […]

̰
Փակ կլինի Կիևյան կամուրջը

13:12 30.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը:

̰
ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին կրած պարտությունից հետո

13:04 30.11.2022

Խմբային փուլի վերջին տուրում իարնցիներին հաղթելուց հետո ԱՄՆ-ի հավաքականը երաշխավորեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Իրանցիները չկարողացան նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում նրանց ոչ-ոքին էլ բավարար կլիներ։ Հանդիպումից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները, մասնավորապես՝ Էնթոնի Ռոբինսոնը և Ջոշուա Սարջենթը, մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին՝ պաշտպաններ Ռամին Ռեզայանին, Աբոլֆազլ Ջալալին և այլ խաղացողներին։ ԱՄՆ-ի հավաքականը 2022 թվականին […]

̰
Ստուգման ժամանակ ապօրինի պահվող հրազեն է հայտնաբերվել

12:55 30.11.2022

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը, զենքի և փամփուշտների պահման պայմանները, ամբողջականությունը և անվտանգության պայմանները ստուգելու նպատակով, այցելել է Կոշ գյուղի բնակիչներից մեկի տուն: 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի 12 մմ տրամաչափի զենքի պահման պայմանները ստուգելու ժամանակ չհրկիզվող պահարանում հայտնաբերել է ապօրինի պահվող որսորդական հրազեն: 24-ամյա երիտասարդը, ապօրինի զենք պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով, […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

12:48 30.11.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Գրիգորյանը շնորահակալություն է հայտնել դեսպանին այցի կապակացությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը: Պաշտպանը […]

̰
Նոր Զելանդիայի դեսպանն ու ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին

12:40 30.11.2022

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշին (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ուոլշին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ջանքեր գործադրել երկկողմ […]

̰
Ավստրալիայում ուղղաթիռը բախվել է տանիքին

12:33 30.11.2022

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում փոքր ուղղաթիռը բախվել է առանձնատան տանիքին, օդաչուն կարողացել է օդաչուների խցիկից դուրս գալ միայն փրկարարների օգնությամբ՝ հայտնում է 9News-ը։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի առավոտյան քաղաքի հարավ-արևելքում գտնվող Մենտոն շրջանում։ Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռը վարել է 47-ամյա մի տղամարդ: Հրշեջները ստիպված են եղել բեռնատար կռունկի միջոցով բարձրացնել ուղղաթիռը և փրկել […]

̰
«Բավարիան»  պայմանագիր չի կնքի Կրիշտիանու Ռոնալդուի հետ. Օլիվեր Կանն

12:24 30.11.2022

Օլիվեր Կանն ասել է, որ «Բավարիան» պայմանագիր չի կնքի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ «Այո, ես դա կարող եմ բացառել: Իհարկե, մեենք պարտավոր էինք դիտարկել այս տարբերակը: Բայց մենք հստակ փիլիսոփայություն ունենք մեր կազմի հետ կապված։ Մենք բոլորս հիանում և սիրում ենք Կրիշտիանու Ռոնալդուին, բայց նա չի համապատասխանում մեր գաղափարներին»,- ասել է մյունխենյան ակումբի գործադիր տնօրենը Sky […]

̰
«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողով

12:17 30.11.2022

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հնդկաստանի ԱԳՆ եվրասիայի […]

̰
ԱԱ-2022-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն ու թիմերն այս պահի դրությամբ

12:09 30.11.2022

4 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների ցուցակը՝ Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում ունեն երեքական գնդակ։ Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն աչքի է ընկել խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։ Գոլային փոխանցումների քանակով լավագույնն Անգլիայի հավաքականի […]

̰
SHANTNEWS

11:59 30.11.2022

̰
Մակունցն ու ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդին քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին վերաբերող խնդիրներ

11:49 30.11.2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող խնդիրներ։

̰
Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

11:43 30.11.2022

Նոյեմբերի 29-ին` ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 30-ի դրությամբ

11:35 30.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 30-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.59 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.88 դրամ է, վաճառքը՝ 418.65 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.14 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:

̰
Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու

11:27 30.11.2022

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
ԱՄՆ-ում տղամարդը վթարի պատճառով կորցրել է հիշողությունը և երկրորդ անգամ ամուսնացել կնոջ հետ

11:21 30.11.2022

ԱՄՆ-ում տղամարդը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, կորցրել հիշողությունը և կրկին սիրահարվել կնոջը։ Այն մասին, թե ինչպես է նա երկրորդ անգամ ամուսնացել իր կնոջ հետ, գրում է ABC 13-ը։ Քրիստին և Էնդրյու Մաքենզին ամուսնացած են արդեն 37 տարի։ Զույգը սիրում է միասին ճանապարհորդել մոտոցիկլետով, և այս ճամփորդություններից մեկի ժամանակ նրանք վթարի են ենթարկվել: «Այդ ժամանակ ես […]

̰
Եթե մենք հաղթենք Իսպանիային, դա հրաշք չի լինի. Աո Տանակա

11:13 30.11.2022

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Աո Տանական խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման մասին։ Այն կկայանա դեկտեմբերի 1-ին։ «Իսպանիայի հետ խաղալը դժվար է, բայց մենք պետք է հաղթենք: Մեզ պետք են այդ երեք միավորները։ Իսպանացի խաղացողներից ինձ ամենաշատը դուր է գալիս Բուսկետսը։ Ես փոքր ժամանակ դիտում էի նրա խաղը, և դա իսկական […]

̰
Առաջին անգամ պատմության մեջ ԱԱ-ի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

11:00 30.11.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը հայտարարել է Ստեֆանի Ֆրապարտին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակելու մասին։ Տղամարդկանց Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ խաղը կսպասարկի կին մրցավար։ 2019 թվականին 38-ամյա Ֆրապարտին սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, իսկ մեկ տարի անց նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի […]

̰
Նոյեմբերի 29-30-ը բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

10:51 30.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, […]

̰
Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն

10:48 30.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում […]

̰
Հաղթանակը նվիրում ենք սենեգալյան ֆուտբոլի լեգենդ Պապա Բուբա Դիոպի հիշատակին․ Կուլիբալի

10:46 30.11.2022

ԱԱ 2022-ի խմբային փուլի երրորդ տուրում Էկվադորի հավաքականին հաղթելուց հետո Սենեգալի հավաքականի ավագ Կալիդու Կուլիբալին նշել է, որ թիմն այդ հաղթանակը նվիրել է ուղիղ երկու տարի առաջ կյանքից հեռացած սենեգալյան ֆուտբոլի լեգենդ Պապա Բուբա Դիոպի հիշատակին։ Դիոպը Սենեգալի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակն է։ «Կարծում եմ, որ առաջին խաղից հետո շատերը չէին հավատում մեզ, բայց […]

̰
ԱՄՆ-ն աշխատանքային խումբ է ստեղծում Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

10:40 30.11.2022

ԱՄՆ-ը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Ըստ աղբյուրի՝ խմբում ներառվելու են Յոթնյակի անդամ երկրները և նրանց ամենամոտ դաշնակիցները: Խմբի անդամները կհանդիպեն դեկտեմբերին Փարիզում։ Դրա ստեղծման շուրջ քննարկումները սկսվել են նոյեմբերի սկզբին՝ Մյունսթերում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, նշում է թերթը։ Ենթադրվում է, որ […]

̰
Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

10:34 30.11.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ […]

̰
Տեղի է ունեցել «ՔՊ» Վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

10:30 30.11.2022

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը: Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ […]

̰
Մեզ տրամադրեցին խաղերի տոմսեր, կացարան, սնունդ, տրանսպորտ. ինչպես են սովորեցրել երկրպագել Կատարին

10:21 30.11.2022

Երկրպագուն, որը խնդրել է չհրապարակել իր անունն անվտանգության նկատառումներից ելնելով, պատմել է, թե ինչպես է դարձել Կատարի հավաքականի երկրպագու։ Նա նաև չի նշել, թե որ երկրում է բնակվում: «Կատարը դիմորդներ էր փնտրում արաբական աշխարհի երկրներում։ Մի խումբ հավաքագրեցին, հետո մեզ երեք ամիս սովորեցրին երկրպագել։ Մեզ տրամադրեցին խաղերի տոմսեր, կացարան, սնունդ, տրանսպորտ։ Մենք բոլորս ապրում ենք […]

̰
Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը

10:17 30.11.2022

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է հիվանդությունների դեմ պայքարին, անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, համաճարակային իրավիճակի բարելավմանը և սննդամթերքի անվտանգությանը:

̰
Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

10:12 30.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Դիմելու վերջնաժամկետ՝ 14.12.2022թ.՝ ժամը 16.00։

̰
BACK_TO_TOP