Բոլոր լուրերը – Page 3540 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Առաջարկվում է մինչև 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաև այլ հաստատություններում

17:12 29.11.2022

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում […]

̰
Գնդակին հպում կար. Ռոնալդու

16:58 29.11.2022

Կրիշտիանու Ռոնալդուն ուղիղ եթերում ասել է, որ Ուրուգվայի դեմ խաղում կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո գլխով հպվել է գնդակին՝ գրավելով մրցակցի դարպասը, հաղորդում է O Jogo-ն։ Սկզբում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը գոլը գրանցել էր Ռոնալդուի անվան դիմաց, սակայն հետո փոխել էր՝ գոլի հեղինակ նշելով Ֆերնանդեշին։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՖԻՖԱ-ին՝ խնդրի քննարկման և պաշտոնական պարզաբանման խնդրանքով։ […]

̰
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի և հաշիշի նմանվող զանգվածներ. Երևանի պարեկների բացահայտումը

16:50 29.11.2022

Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Խանջյան փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 28, 33 և 43 տարեկան երեք տղամարդկանց։ 28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող փոշենման զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, ինչպես նաև հաշիշի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով։ […]

̰
Նեյմարը բարձր ջերմության պատճառով չի կարողացել հետևել Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպմանը

16:42 29.11.2022

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կարողացել տրիբունայից հետևել Շվեյցարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղին։ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է Նեյմարի բացակայության պատճառը։ «Նեյմարը շատ տխուր էր, որ չկարողացավ հետևել խաղին տրիբունայից։ Նա վատառողջ էր։ Պատճառը միայն ոտնաթաթի վնասվածքը չէր։ Նեյմարը նաև բարձր ջերմություն ուներ։ Հույս ունենք, որ նա շատ […]

̰
Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում. ՊԵԿ

16:34 29.11.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։ Մասնավորապես, մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին […]

̰
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ. ԱԱ-2022

16:28 29.11.2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպման նախաղային ասուլիսին ներկայացել է միայն գերմանացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ըստ կանոնադրության՝ մարզիչի հետ անպայման պետք է ներկայանար նաև ֆուտբոլիստներից մեկը: Գերմանիայի հավաքականը խախտել է ԱԱ-2022-ի կանոնադրության 44-րդ կետը, որը մամուլի հետ շփման ձևաչափ է սահմանում: Հիշեցնենք, որ երկու […]

̰
«Ալաշկերտը» պարտվեց հետնապահին

16:18 29.11.2022

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» մրցեց հետնապահ «Նոայի» հետ ու պարտություն կրեց 2:3 հաշվով։ «Նոան» առաջին 8 րոպեում երկու գոլ խփեց։ 5-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա հարձակվող Հայկ Ղևոնդյանը, իսկ 3 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 19-ամյա նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեն։ «Նոայի» երրորդ գոլը 64-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 19-ամյա հարձակվող Լևոն […]

̰
Հայ-իտալական համագործակցության խորացման մեծ ներուժ կա. խորհրդարանում հյուրընկալվել է Իտալիայի պատվիրակությունը

16:10 29.11.2022

«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ջովաննի Ռիցցոնին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, նոյեմբերի 29-ին խորհրդարանում նրանց […]

̰
Հրապարակվել են կադրեր՝ ինչպես են Տամբովում 18-ամյա աղջկան առևանգում

16:00 29.11.2022

Տամբովում 18-ամյա աղջկան առևանգելուց հետո ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Վարչության տարածքային բաժնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 18-ին։ Ինչպես պարզվել է՝ այդ օրը 20-ամյա երիտասարդը և նրա երկու հարազատները՝ հայրն ու ավագ եղբայրը, ներխուժել են իրենց ծանոթների բնակարան, որտեղից աղջկան բառացիորեն դուրս են բերել։ Տուժողին նստեցնելով մեքենան՝ նրան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:59 29.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰

15:52 29.11.2022

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական […]

̰
2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ-ն հաստատեց սակագները

15:49 29.11.2022

Հայաստանում խմելու ջրի սակագինը 2023 թվականի հունվարից կբարձրանա մոտ 9 դրամով, սակայն կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, այսպիսով՝ սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 […]

̰
Կազեմիրոն վաղուց աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմար

15:44 29.11.2022

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարծում է, որ իր խաղընկեր, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն աշխարհի լավագույնը կիսապաշտանն է: Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիան Կազեմիրոյի գոլի շնորհիվ հաղթել էր շվեյցարացիներին ու վաղաժամ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Նեյմարը չէր մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով: «Կազեմիրոն վաղուց աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- սոցցանցերում գրել […]

̰
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:41 29.11.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), […]

̰
Քալընը հավանական է համարել, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի հատել անձնագրով

15:35 29.11.2022

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով: Այս մասին այսօր տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Նա նշել է Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կարևորությունը։ Նա հայտարարել է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, և ստեղծվում են շփումներ, […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:30 29.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Մոսկվայի մարզում Wildberries-ի աշխատակիցները թալանել են պահեստը

15:24 29.11.2022

Մոսկվայի մարզում ոստիկանությունը 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ապրանքներ գողանալու կասկածանքով ձերբակալել է Ռանդոմ գյուղի Wildberries պահեստի ութ աշխատակցի։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է տարածաշրջանի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան։ «Գողացել են ապրանքներ, մասնավորապես՝ էլեկտրական հարմարվողական սարքեր, էլեկտրական թեյնիկներ, CCTV տեսախցիկներ։ Նրանք գողացված ապրանքը բարձել են բեռնատարի մեջ և դիմել փախուստի։ […]

̰
ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը երկրորդ տուրից հետո

15:20 29.11.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի ավարտից հետո իսպանական Marca-ն կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան)։ Պաշտպաններ․ Հարի Սուտար (Ավստրալիա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա), Ժորդի Ալբա (Իսպանիա), Ռամին Ռեզաեյան (Իրան)։ Կիսապաշտպաններ․ Կազեմիրո (Բրազիլիա), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա)։ Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան)։ 1/8 եզրափակիչի ուղեգիր […]

̰
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

15:18 29.11.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը: Հակոբ Արշակյանը հիշեցրել […]

̰
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի

15:10 29.11.2022

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և այլ հյուրեր: ՀՀ […]

̰
Ուկրաինայի հետ բանակցություններն այժմ անհնար են. Պեսկով

15:02 29.11.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ներկայումս անհնարին են՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինական կողմը բացարձակապես հերքում է դրանք»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հատուկ գործողությունը շարունակվում է։ Այսպես, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը: Նա ասել էր, որ այժմ անհնար է Ուկրաինայում խաղաղության շուրջ […]

̰
Նախաձեռնվել են զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ․ ՀՀ ՊՆ

14:55 29.11.2022

Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է:

̰
SHANTNEWS

14:55 29.11.2022

̰
Քննարկվել են հայ-նորզելանդական համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները

14:54 29.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր […]

̰
Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

14:50 29.11.2022

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան […]

̰
7 մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

14:49 29.11.2022

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների: Ավագ խումբը ներկայացնող հինգ […]

̰
Արթուր Օհանջանյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

14:44 29.11.2022

ԱՀ նախագահի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-1699-Ա հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Ալբերտի Օհանջանյանին։ Արթուր Օհանջանյանի կենսագրությունը Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1980թ., հուլիսի 10-ին, Սյունիքի մարզ, ք.Կապան Կրթություն 1997թ. ավարտել է Կապանի 2-րդ միջնակարգ դպրոցը 1999-2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում 2006թ.-ին […]

̰
Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան. Կառլ-Հայնց Ռումենիգե

14:34 29.11.2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին անսահմանափակ ֆինանսական միջոցներով շուկան աղավաղելու համար։ «Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան։ Ամեն տարի նրանք ավելի են դուրս մնում վերահսկողությունից։ «Բավարիան» ունի այլ փիլիսոփայություն։ Արդեն 30 տարի մենք ապահովում ենք դրական ֆինանսական հաշվեկշիռ»,- […]

̰
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է 3 հիմնական իրողություն. Էդմոն Մարուքյան

14:27 29.11.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամում գրել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է 3 հիմնական իրողություն. ▪️Լեռնային Ղարաբաղի գոյություն ▪️Շփման գծի առկայություն ▪️Լաչինի միջանցքի առկայությունը, որը երաշխավորում է ԼՂ-Հայաստան հաղորդակցությունը։ Հետևաբար, Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տեղանունների օգտագործումն իրավաբանորեն հիմնավորված է»:

̰
Չիլիի նորանշանակ դեսպանն ու ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել են  տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին

14:20 29.11.2022

Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ չիլիացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ նոր լիցք հաղորդելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում […]

̰
BACK_TO_TOP