Բոլոր լուրերը – Page 3541 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի UFC-ում կլինի Դամիր Իսմագուլովը

12:09 29.11.2022

UFC-ն պաշտոնապես հայտնել է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը: Թեթև քաշային կարգում ելույթ ունեցող 26-ամյա հայ մարտիկը կմենամարտի դեկտեմբերի 18-ին UFC Vegas 66 մրցաշարում, նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովը, որը 25 անգամ է դուրս եկել օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն: Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսին ու մրցավարների միաձայն […]

̰
SHANTNEWS

12:00 29.11.2022

̰
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

11:52 29.11.2022

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 […]

̰
«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

11:45 29.11.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: ՀՀ գլխավոր […]

̰
Մենք ունակ ենք դառնալ Աշխարհի չեմպիոն. Լուի վան Գալ

11:37 29.11.2022

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ երբեք չի ասել, որ թիմը կհաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունում: «Ես համաձայն եմ քննադատության հետ, բայց մենք 17 հաղթանակ ունենք, և կարծում եմ, եթե նայեք գոլերի տարբերությանը, մենք արժանի ենք հարգանքի: Հուսով եմ, որ երբ խոսում ենք աշխարհի առաջնությունում հաղթելու նպատակի մասին, դա ճնշում չէ։ […]

̰
Նշվել են քաղցկեղի վաղ ախտանշանները 40-ից բարձր տարիքի կանանց մոտ

11:30 29.11.2022

Սեռական օրգաններից արտադրությունը, ինչպես նաև այտուցված ավշային հանգույցները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել, զգուշացրել է ուռուցքաբան Վլադիսլավ Եվսեևը։ Եվսեևը բացատրել է, որ տարիքը հիվանդության զարգացման գործոններից մեկն է, ուստի 40-ն անց տարիքի կանայք ընկնում են հիվանդության առաջացման բարձր ռիսկի գոտի։ Ուռուցքաբանի խոսքով՝ ստույգ հայտնի չէ, թե ինչու է մեծամասամբ տարեցների մոտ քաղցկեղ առաջանում։ Բայց ամենայն […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ԱՀ ՊՆ

11:27 29.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊԲ-ն։

̰
Երկրպագուն վիրահատության ժամանակ հետևել է ԱԱ-ի խաղին

11:21 29.11.2022

Լեհական հիվանդանոցներից մեկի հիվանդը վիրահատության ժամանակ խնդրել է անձնակազմին թույլատրել իրեն դիտել աշխարհի առաջնության խաղը։ Նրա լուսանկարը սոցցանցերում հրապարակել են հիվանդանոցի աշխատակիցները։ Նշվում է, որ այդ ժամանակ ընթանալիս է եղել ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Ուելսի և Իրանի հավաքականների հանդիպումը։ Այն ավարտվել էր իրանցիների հաղթանակով` 2-0 հաշվով:

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 29-ի դրությամբ

11:14 29.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 29-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.36 դրամ է, վաճառքը՝ 403.94 դրամ: Եվրոյի առքը միջինը 403.14 դրամ է, վաճառքը՝ 419.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.14 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:

̰
Ոչինչ չեմ լսել գերմանական ակումբների՝ իմ հանդեպ հետաքրքրության մասին. Սպերցյան

11:00 29.11.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին. «Եթե անկեղծ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Չգիտեմ անգամ՝ ինչ ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամառ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վոլֆսբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել 22-ամյա ֆուտբոլիստի […]

̰
Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը

10:54 29.11.2022

Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ԱՀ ՄԻՊ

10:50 29.11.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ հենց գյուղատնտեսական տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում […]

̰
ՀՀ ՊՆ N զորամասի սպան վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին է հանձնել ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ. ԱԱԾ

10:42 29.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի […]

̰
«Ֆեյք Նեյմարը» իրարանցում է առաջացրել տրիբունաներում

10:39 29.11.2022

ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Բրազիլիա-Շվեյցարիա խաղում հետաքրքիր միջադեպ է գրանցվել տրիբունայում: Տեսախցիկները մարզադաշտում ֆիքսել են Նեյմարին նման երիտասարդի, որը իրարանցում է առաջացրել տրիբունաներում․ երկրպագուները սկսել են սելֆիներ անել նրա հետ՝ շփոթելով իրական Նեյմարի հետ։

̰
Մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված

10:35 29.11.2022

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված:

̰
Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել դարպասապահ Օնանայի վերաբերյալ

10:29 29.11.2022

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված թիմի դարպասապահ Անդրե Օնանայի հեռացման հետ։ Հիշեցնենք՝ դարպասապահը խմբային փուլի 2-րդ տուրի՝ Սերբիայի դեմ խաղից առաջ հանվել էր թիմի հայտացուցակից։ «Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգի որոշմամբ, Անդրե Օնանան ժամանակավորապես հեռացվել է թիմի խաղերից՝ կարգապահական պատճառներով: Ֆեդերացիան աջակցում է գլխավոր մարզչի և […]

̰
«Գործողություններ արտակարգ իրավիճակներում». շչակ է գործարկվելու «Կոկա-կոլա ՀԵլլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում

10:25 29.11.2022

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14։45-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, «Կոկա-կոլա ՀԵլլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Գործողություններ արտակարգ իրավիճակներում» թեմայով վարժանք՝ էլեկտրաշչակի գործարկմամբ։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։

̰
ԱԽ քարտուղարը հանդիպել է Մակրոնի խորհրդականի և ֆրանսիացի այլ պաշտոնյաների հետ

10:19 29.11.2022

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի […]

̰
Թուրքիան քրդական «ՍԴՈւ» դաշինքից պահանջել է հեռանալ Սիրիայի հյուսիսում գտնվող երեք քաղաքներից

10:10 29.11.2022

Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDS) քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Այն ալ Արաբից (Քոբանի), որոնք գտնվում են Հալեպի նահանգում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։ Անկարան պահանջել է դուրս բերել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը Մանբիջից, Այն ալ Արաբից և Թել Ռիֆաթից։ Ըստ Al […]

̰
ԱՄՆ ընտրություններում հաղթելուց շաբաթներ անց կյանքից հեռացել է դեմոկրատ կոնգրեսականը

09:58 29.11.2022

Դեմոկրատ կոնգրեսական Դոնալդ Մակիչինը (Վիրջինիա նահանգից) մահացել է 61 տարեկան հասակում երկրի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերընտրվելուց ընդամենը շաբաթներ անց: Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա մամուլի ծառայությունը։ «Մենք բոլորս տխուր ենք մեր վերադասի և ընկերոջ՝ կոնգրեսական Դոնալդ Մակչինի մահվան փաստից»,- ասված է գրավոր հայտարարության մեջ։ «Մինչև նոր ներկայացուցչի ընտրությունը (շրջաններ Կոնգրեսի ստորին պալատում,- […]

̰
Բայդենն ու Մակրոնը կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության հարցերը

09:43 29.11.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ «Միացյալ Նահանգները զգալի ջանքեր է գործադրում կառավարության ողջ տարածքում՝ բավարարելու Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կարիքները», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Բացի դրանից, նա […]

̰
Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա

09:32 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում

09:24 29.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Կիևի գլխավոր տոնածառը կլինի առանց լույսերի

09:15 29.11.2022

Որոշվել է Կիևի գլխավոր տոնածառը տեղադրել առանց լուսավորության՝ էլեկտրաէներգիա խնայելու համար: Այս մասին հայտնել են ուկրաինական YASNO էներգետիկ ընկերությունում, հայտնում է «UNN» հրատարակությունը։ Էներգետիկ ընկերությունից նշել են, որ այսպիսով հնարավոր կլինի նվազեցնել ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը։ Նշվում է, որ լույսերով տոնածառը մեկ օրում ցանցի վրա 5,96 մեգավատտ հզորությամբ ծանրաբեռնվածություն է ավելացնում, երկու տոկոսով ավելացնելով Ուկրաինայի մայրաքաղաքի […]

̰
Փաստաբանը պարզաբանել է, թե որ անձնական ստորագրությունը կարող է վտանգավոր լինել

09:05 29.11.2022

Անձնական պարզ ստորագրությունը կարող է «կեղծվել» և հանգեցնել զգալի միջոցների կորստի, Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը, հայտնում է Ռիա Նովոստին: Փորձագետի խոսքով՝ վարկային պայմանագիր կամ պարզ գրավոր գումար ստանալու անդորրագիրը, ինչպես նաև անշարժ գույքի օբյեկտները շահարկելիս և այլ գործարկների դեպքում հետաքննության ընթացքում փորձագետները չեն կարողանա միանշանակ որոշել պարզ ստորագրության […]

̰
Մոտ երեք ժամ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

08:52 29.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Սննդաբանը նշել է ջրազրկման հիմնական նշանները

08:40 29.11.2022

Կարևոր է պահպանել խմելու ռեժիմը ոչ միայն շոգ, այլև ցուրտ եղանակին՝ ջրազրկումից խուսափելու և օրգանիզմի տաքանալու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Զոյա Բոգդանովան։ Ձմռանը մարդիկ ավելի քիչ են ծարավ զգում, սակայն օդի բացասական ջերմաստիճանի դեպքում, ինչպես ամառվա շոգին, օրգանիզմում ջրի բավարար քանակի առկայությունը անհրաժեշտ է ջերմակարգավորման հետ կապված գործընթացների համար, նշել է […]

̰
Մաթեմատիկոսները բարդ համակարգերի մոդելավորման նոր գործիք են գտել

08:28 29.11.2022

Բարդ համակարգերի վերլուծության և կանխատեսման նոր մաթեմատիկական մոտեցում են առաջարկել Սամարայի համալսարանի գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ միասին։ Նրանց կարծիքով մշակումը կբարելավի որակը և կպարզեցնի գիտության, հեռահաղորդակցության և արդյունաբերության ոլորտում հսկայական թվով գործընթացների մոդելավորումը։ Արդյունքները հրապարակված են Mathematics-ում: Ֆիզիկական օրենքներին նման հիմնարար օրենքներ կարելի է գտնել գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում, պարզաբանել են գիտնականները: Մաթեմատիկական վիճակագրությունը […]

̰
Վարսահարդարը բացահայտել է մազերը մաքուր պահելու չորս կարևոր կանոն

08:13 29.11.2022

Վարսահարդար Ռեյչել Վալենտինը բացահայտել է մազերը մաքուր պահելու չորս կարևոր կանոն. Այս մասին տեսանյութը տեղ է գտել է նրա TikTok օգտահաշվում։ Մասնագետի խոսքով, որպեսզի մազերը հնարավորինս երկար մաքուր մնան, արժե պահպանել հետևյալ կանոնները. Նախ անհրաժեշտ է մազերը երկու անգամ լվանալ շամպունով, ապա մանրակրկիտ լվանալ ջրով։ «Միևնույն ժամանակ, դուք պետք է ընտրեք խնամքի միջոցներ, որոնք հարմար […]

̰
Ինչպե՞ս կանխել  «լրտեսների» հասանելիությունը հեռախոսին

08:04 29.11.2022

Սովորաբար հեռախոսով հաքերների գործունեությունը հայտնաբերելն այնքան էլ հեշտ չէ. լրտեսների համար ձեռնտու է թաքնվել, որպեսզի հանգիստ զբաղվեն իրենց գործով: «Պետք է ջանքեր գործադրել, օրինակ, մշտապես վերահսկել հավելվածները, սոցիալական ցանցերը և ակտիվ սարքերի ակնթարթային մեսենջերները», Փրայմ գործակալությանը ասել է Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) SafeNet տարածաշրջանային ինժեներական կենտրոնի տնօրեն Դենիս Կուվիկովը: «Դուք պետք է նայեք, թե որ […]

̰
BACK_TO_TOP