Բոլոր լուրերը – Page 3542 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:05 29.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Բլոգերը նշել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց ամանորյա կորպորատիվ երեկույթի լավագույն հանդերձանքները

23:53 28.11.2022

Lux-island մականունով Plus-size բլոգերը նշել է գեր մարդկանց համար Ամանորյա կորպորատիվ երեկույթի լավագույն հանդերձանքները: Այս մասին տեսանյութը տեղադրել է TikTok.-ի իր էջում։ Այսպես, տեսահոլովակի սկզբում Էլլին, ում բլոգն ունի 27,7 հազար բաժանորդ, տեսախցիկի առջև է հայտնվել կանաչ զգեստով, որը զարդարված է խորը դեկոլտեով, փայլիկներով և գոտիով։ «Այս զգեստը շատ հարմարավետ է, քանի որ այն փաթաթված […]

̰
Մշակվել է գլխուղեղի քաղցկեղի ասեղներով բուժման միջոց

23:38 28.11.2022

Սասկաչևանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ուղեղի քաղցկեղի բուժման նոր միջոց են մշակել: Այն ենթադրում է երկար ասեղների օգտագործում և դրանց միջով անցնող էլեկտրական հոսանք։ Բացի դրանից, մեթոդը հնարավորություն է տալիս քաղցկեղի այս տեսակի դեպքում կիրառել քիմիաթերապիա։ Աշխատանքի արդյունքները հրապարակված են Journal of Biomechanical Engineering ամսագրում։ Նոր տեխնոլոգիան ենթադրում է երկար ասեղներ գանգի միջով ուղեղ հասցնելը: Այնուհետև […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու Թուրքիայի ծրագրերը ոչ մեկին չպետք է անհանգստացնեն

23:26 28.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ հակազդելու Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի ուժերը տեղակայված են հարևան Իրաքում և Սիրիայում: Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո՝ նա նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել՝ իր հողերը ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։ «Թուրքիան ոչ մեկից թույլտվություն չի խնդրի […]

̰
Քանի՞ խաղաղ բնակիչ է կորցրել Դոնբասը փետրվարի 24-ից ի վեր

23:15 28.11.2022

Փետրվարի 24-ից ի վեր Դոնբասում սպանվել է շուրջ 3900 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 5300-ը, ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի թարմացված զեկույցում։ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում՝ 9352 զոհ (3962 սպանված և 5390 վիրավոր)»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում։ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ […]

̰
Տղամարդը եղբոր արարքի շնորհիվ ողջ է մնացել, որ տեսնի իր դստեր ծնունդը

23:06 28.11.2022

Սինգապուրցի Լիմ Վեն Կոնգը լյարդ է նվիրել իր հիվանդ եղբորը և այդպիսով փրկել նրան մահից։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Կոնգի եղբայրը՝ Լիմ Վեն Մինգը, իմացել է, որ 2021 թվականի սեպտեմբերին նրան մնացել է ապրելու ընդամենը երեք ամիս։ Նրա մոտ ախտորոշվել է Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն՝ ծանր ժառանգական հիվանդություն, որի ժամանակ մարմնում պղնձի ավելցուկ է […]

̰
Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում

22:56 28.11.2022

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում` իր ձեռք բերած սոցիալական ցանցում։ «Apple-ը հիմնականում դադարեցրել է գովազդը Twitter-ում: Արդյո՞ք նրանք ատում են խոսքի ազատությունը Ամերիկայում»,- գրել է Մասկը Twitter-ում: Անցյալ շաբաթ Financial Times-ը հայտնել էր, որ մի շարք խոշոր բրենդներ կրճատել են Twitter-ում գովազդի համար ծախսերը՝ սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն […]

̰
Մարվել է Ձորամուտ գյուղում բռնկված հրդեհը

22:44 28.11.2022

Նոյեմբերի 28-ին, ժամը 14։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Շվեդիայի ԱՕԿ նախագահը հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

22:37 28.11.2022

Շվեդիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Շվեդիայի դահուկային սպորտի ասոցիացիայի պատվավոր ղեկավար և Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) գործադիր կոմիտեի անդամ Մատս Օրխեսը ժամանակավորապես լքել է իր պաշտոնը սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, գրում է Expressen-ը։ Պաշտոնյան մեղադրվում է 2022 թվականի հունիսի 12-ին գնացքում կնոջ հանդեպ սեռական ոտնձգությունների փորձի, ինչպես նաև սեքսուալ բնույթի խոսքերի համար։ Նրա գործը […]

̰
Բժիշկը խոսել է գենետիկայի եւ ավելորդ քաշի կապի մասին

22:25 28.11.2022

Ավելորդ քաշի դեմ պայքարում արդյունավետ դիետա փնտրելու համար ժամանակ և ջանք չկորցնելու համար բավական է մեկ անգամ գենետիկական թեստ հանձնել։ Այս մասին նոյեմբերի 28-ին «Известия»-ին հայտնել է Gemotest լաբորատորիայի փորձագիտական ​​խորհրդի անդամ, գենետիկ Իրինա Կոլեսնիկովան։ Նա նշել է, որ մեծ մասը նիհարելու գաղտնիքը փնտրում է այն մարդկանց մեջ, ովքեր արդեն դրական արդյունքի են հասել։ Նման […]

̰
Անցած տարվա համեմատ հացը թանկացել է 20.7 %-ով

22:12 28.11.2022

2022-ի սեպտեմբերին հացը (ցորենի՝ բարձր տեսակի) 2021-ի համեմատությամբ թանկացել է 20.7%-ով։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով այս Կենտրոնական բանկի տեղեկագրերին։ Այս ցուցանիշը 0.89 տոկոսային կետով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։ Լավաշը թանկացել է 25.2%-ով։

̰
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս պատրաստվում է դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

22:00 28.11.2022

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս որոշել է անդրադառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է այդ հարցը իր այսօրվա նիստում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և կա՞ կոնկրետ բանաձևի նախագիծ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Քննարկումները Երևանի ժամանակով ժամը 19:00-ին են սկսվել, մինչև այս պահը ես տեղեկություն չունեմ արդյունքների մասին: […]

̰
SHANTNEWS

21:55 28.11.2022

̰
Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը

21:46 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը: «Հաղթանակ» կամրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը:

̰
Բժիշկը բացատրել է քնելուց առաջ հեռախոսից օգտվելու սովորության ազդեցությունը քնի որակի վրա

21:45 28.11.2022

Բջջային հեռախոսի էկրանն արձակում է կապույտ սպեկտր, որը վնասակար ազդեցություն է ունենում քնի հորմոնի՝ մելատոնինի վրա, ինչի հետևանքով քնի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, խոսել է բժիշկ Սերգեյ Ալենդեևը։ Բժշկի խոսքով՝ բոլոր վառ էկրանները պետք է անջատել քնելուց կես ժամ առաջ, կամ գոնե սմարթֆոնի վրա միացնել ընթերցանության ռեժիմը՝ կապույտ գույնն […]

̰
Նեյմարն ապաքինվում է NASA-ի տեխնոլոգիայով

21:38 28.11.2022

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ոտքի վնասվածքից ապաքինվում է NASA-ի տիեզերական տեխնոլոգիայի հիման վրա գիտնականների և բժիշկների մշակած սարքի օգնությամբ: Marca-ի հաղորդմամբ՝ ավելի արագ վերականգնման համար բրազիլացին օգտագործում է սարք, որը ստեղծվել է NASA-ի տիեզերական տեխնոլոգիաների հիման վրա Normatec ընկերության կողմից։ Սարքը ծածկում է ամբողջ ոտքը, ներսում տեղադրված են վերջույթների հաջորդական իմպուլսային սեղման հարմարանքներ։ Սարքն ապահովում […]

̰
Սննդաբանն անվանել է մթերքներ, որոնք օգնում են ավելի արագ նիհարել

21:30 28.11.2022

Ձկան, ծովախեցգետնի, ճակնդեղի և այլ մթերքների մեջ պարունակվող քրոմն օգնում է ավելի արագ նիհարել, ասել է սննդաբանը։ Նա նշել է, որ եռավալենտ քրոմը կարևոր հավելում է քաշի կորստի համար։ «Քրոմն օգնում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը և ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը»,- բացատրել է սննդաբանը: Նրա խոսքով՝ մարդուն օրական անհրաժեշտ է այս միկրոտարրի 50 միկրոգրամ։ Սննդաբանի խոսքով՝ […]

̰
Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական Կատարում  անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

21:22 28.11.2022

Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական և մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC-ն։ Հրատարակության համաձայն՝ հարձակվողը վնասվածքից ավելի արագ է ապաքինվում, քան սպասվում էր, և շաբաթվա կեսերին նա արդեն կարող է վերսկսել մարզումները։ Նա չի հեռացվել ԱԱ-2022-ի հայտացուցակից, քանի որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է փոխարինող […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 28.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փ. 15 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 27, 27Ա, 29, 29Ա շենքեր, Վանթյան փողոց և Սիլիկյան 1 փողոց, Արարատի մարզի` […]

̰
«Լիվերպուլը» փորձում է ձեռք բերել Կանադայի հավաքականի հարձակվողին

21:08 28.11.2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» և Կանադայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ջոնաթան Դևիդի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Յուրգեն Կլոպը տևական ժամանակ է հետևում այս ֆուտբոլիստի խաղին։ Ջոնաթան Դևիդն այժմ մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթան Դևիդը «Լիլի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 10 […]

̰
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում

21:00 28.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է […]

̰
Ֆաբրեգասը զայրացած բռնցքամարտիկին բացատրել է, թե ինչու էր Մեսսին Մեքսիկայի մարզաշապիկը նետել հատակին

20:52 28.11.2022

Մեսսիի մասնակցությամբ տեսանյութի պատճառով առաջացած սկանդալը նոր թափ է առնում։ Արգենտինացու ընկեր և նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը փորձել է մեքսիկացի բռնցքամարտիկին բացատրել, թե ֆուտբոլում ինչպես են վերաբերվում մարզաշապիկին։ «Չես ճանաչում մարդուն ու չես հասկանում՝ ինչպես է աշխատում հանդերձարանը։ Բոլոր մարզաշապիկները նետում են գետնին, նույնիսկ՝ մերը։ Հետո դրանք լվանում են։ Կարևոր հաղթանակից հետո միշտ այդպես է […]

̰
Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում է

20:45 28.11.2022

2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով Business Press News-ին: Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։ 2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ. […]

̰
ՄՕԿ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

20:39 28.11.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Inside The Games-ը։ Նա պետք է մեկներ Լոզան՝ Միջազգային սպորտային ասոցիացիաների գլոբալ ֆորումին մասնակցելու, սակայն չի կարողացել անել դա։ Բախը ֆորումի ընթացքում ելույթ կունենա օնլայն։ Հիշեցնենք, որ 68-ամյա Թոմաս Բախը 2013 թվականին է ընտրվել ՄՕԿ նախագահ։ Նրա նախագահության ժամկետը կլրանա 2025 թվականին։

̰
Ալիևը կարող է դրդել Ֆրանսիային, որ վերջինս կողմ դառնա. զրույց վերլուծաբանի հետ

20:35 28.11.2022

Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», ինչին Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Ո՞րն է Ալիևի նման դիրքորոշման իրական պատճառը: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը […]

̰
Կորեացի ֆուտբոլիստը երկու ռեկորդ է սահմանել

20:20 28.11.2022

Աշխարհի առաջնության Գանայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Գու Սոն Չուն դուբլի հեղինակ դարձավ։ Opta-ի փոխանցմամբ՝ հարձակվողը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նախ, Չուն դարձավ Հարավային Կորեայի հավաքականի պատմության մեջ առաջին խաղացողը, ով Աշխարհի առաջնության խաղում մեկից ավելի գոլ է խփել։ Երկրորդ՝ նա դարձավ պատմության մեջ առաջին ասիացի ֆուտբոլիստը, ով Աշխարհի առաջնության […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն

20:15 28.11.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը, տեղեկացնում […]

̰
SHANTNEWS

20:00 28.11.2022

̰
Կարևորվել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումը. հանդիպում Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ

19:58 28.11.2022

Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը […]

̰
Վրաստանի օմբուդսմենն այցելել է կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին

19:52 28.11.2022

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա: Հաղորդում է Aliq Media-ն։ Հանրային պաշտպանը նշել է, որ ինքը կփորձի զրուցել բուժանձնակազմի, Սաակաշվիլիի անձնական բժշկի և անձամբ Սաակաշվիլիի հետ, եթե դրա ցանկությունն ու ֆիզիկական հնարավորություններն ունենա։ «Ես վաղուց անձամբ չեմ տեսել Միխեիլ […]

̰
BACK_TO_TOP