Բոլոր լուրերը – Page 3551 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Թուրքիայում Անթալիայի բնակիչները բողոքում են օտարերկրացիներին բնակարաններ վաճառելու դեմ

14:22 25.11.2022

Անթալիայի բնակիչները պահանջում են դադարեցնել օտարերկրացիներին բնակարանների վաճառքն ու վարձակալությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  Change.org-ում ներկայացված ստորագրահավաքին 24 ժամում 8500 մարդ է կողմ քվեարկել: Վարձավճարների աննախադեպ աճի պատճառով քաղաքում կյանքը շատերի՝ մասնավորապես ուսանողների համար դժվարացել է։  Ինչպես նշվում է՝ տարածաշրջանում վարձավճարները երկու տարում 395 տոկոսով աճել են։ Միաժամանակ, բնակարանատերերը շարունակում են թանկացնել գները՝ նախընտրելով բնակարանները վարձակալությամբ […]

̰
Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց

14:10 25.11.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել […]

̰
Տղամարդը հետախուզվում է

14:00 25.11.2022

Տղամարդը հետախուզվում է։ Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

13:51 25.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:

̰
Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. թիրախում խաղաղ բնակչությունն է

13:47 25.11.2022

Նոյեմբերի 25-ին` ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես […]

̰
Անկարայի 15 հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

13:38 25.11.2022

Անկարայի Ենիմահալլե թաղամասում 15 հարկանի շենք է այրվում: Ինչպես հաղորդում է cnnturk-ը՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը սկսվել է էլեկտրական վահանակից, 3 բնակիչ ծխահարվել է: Շենքի բնակիչների խոսքերով՝ դեպքի վայր եկած հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում, բայց կրակը մարել դեռ չի հաջողվում:

̰
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

13:26 25.11.2022

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա

13:13 25.11.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը […]

̰
Բացահայտվել են խմբերի կողմից կատարված երեք տասնյակից ավելի գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր

13:02 25.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր: Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, երկու անչափահաս եղբայրներին ներգրավելով հանցագործության կատարման մեջ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով, […]

̰
Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

12:58 25.11.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է՝ քրեական վարույթի շրջանակներում:

̰
Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո. Քերոբյան

12:48 25.11.2022

2022թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներինը` 114.5%։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նշել,որ տնտեսությունն արագ վերականգնվել է սեպտեմբերյան շոկից հետո։

̰
Էնդոկրինոլոգը խոսել է թեյի չարաշահման վտանգի մասին

12:33 25.11.2022

Թեյը ոչ միայն օգտակար հատկություններ ունի, այլև ավելորդ սպառման դեպքում կարող է վնասել օրգանիզմին: Այդ մասին ասել է էնդոկրինոլոգ, բժիշկ-սննդաբան Էլվինա Բինատովան: Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ սև թեյը կարող է հանգեցնել ատամների և ոսկրերի քայքայմանը։ «Ոսկրերում ֆտորի կուտակումը, որը լինում է թեյի պատճառով, հրահրում է օստեոսկլերոզի և օստեոպորոզի զարգացում»,- բացատրում է բժիշկը։ Բինատովան նշել է, […]

̰
Հոգեբանն անվանել է տնից կամ մանկապարտեզից երեխաների հեռանալու հնարավոր պատճառները

12:15 25.11.2022

Հոգեբան Ելենա Ռուսինովան չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, «Իզվեստիային» պատմել է երեխաների՝ տնից կամ մանկապարտեզից ինքնուրույն լքելու փորձերի հնարավոր պատճառների մասին, ինչպես նաև խորհուրդներ տվել, թե ինչպես կանխել նման իրավիճակները։ Այդ օրն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուրյաթիայում չորսամյա աղջիկը գիշերը դուրս է եկել տնից ու ցրտից մահացել։ «Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչն է […]

̰
Արամ Վարդևանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում

12:07 25.11.2022

Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»,- գրել […]

̰
Վերին արտաշատցին մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր

12:00 25.11.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին […]

̰
SHANTNEWS

11:59 25.11.2022

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

11:56 25.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը: Նախագծով առաջարկվում է ՝ Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել […]

̰
Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքին՝ ցեղասպանությունից խուսափելու համար

11:52 25.11.2022

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: […]

̰
Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը

11:47 25.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաև Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։ Փարիզի և Լոնդոնի միջև ծագող հակասության մասին հայտնում է Daily Express պարբերականը, փոխանցում է Առաջին ալիքը: Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի […]

̰
Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են ապօրինի թրմաշրջանառության բազմաթիվ դեպքեր

11:40 25.11.2022

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու […]

̰
Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել Վահագնաձոր գյուղի անտառածածկ տարածք. հրդեհը մարել չի հաջողվում

11:32 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]

̰
64-ամյա տղամարդն ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկի ջեռուցման հորանից

11:21 25.11.2022

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, […]

̰
Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար

11:08 25.11.2022

Պետական աջակցություն է հատկացվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար. հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։   Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ ➡️Ծրագրի […]

̰
Վրաերթի ենթարկված 80-ամյա կնոջ կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել

10:56 25.11.2022

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. տուժել է 31 մարդ. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

10:36 25.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու […]

̰
Նոյեմբերի 24-ին ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ

10:27 25.11.2022

Նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա՝ 34 տղա և 31 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Բրազիլական քաղաքի քաղաքապետն աշխատավայրում գնդակահարվել է

10:18 25.11.2022

Հինգշաբթի օրը իր աշխատավայրում գնդակահարվել է Լաջեադո դու Բուգրե քաղաքի (Ռիո Գրանդե դու Սուլի հարավային նահանգ) քաղաքապետ Ռոբերտո Մասիլ դոս Սանտոսը։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիմակով զինված տղամարդը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին ներխուժել է պաշտոնյայի աշխատասենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող պրեֆեկտի և […]

̰
Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենան հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկում կնոջը

10:05 25.11.2022

Մոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում ​​են ավտոբուսից […]

̰
ԵՄ-ն անհանգստացած է Twitter-ում կատարված փոփոխություններով

09:53 25.11.2022

Եվրամիությունը մտահոգված է Twitter-ի աշխատակիցների կրճատումներով և սոցիալական ցանցի կողմից անհամապատասխան բովանդակության նկատմամբ վերահսկողության նվազմամբ, հայտարարել է արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Դուբլինում Twitter-ի կենտրոնակայանում կայացած բանակցություններից հետո: «Թվիթերի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ մենք ակնկալում ենք, որ կամավոր պարտավորություններ կկատարվեն թվային ծառայությունների ակտի և ԵՄ Գաղտնիության կանոնակարգի հետ կապված», – ասվում է Ռեյնդերսի […]

̰
Վերլուծաբանը զգուշացնում է դոլարի նոր աճի մասին

09:40 25.11.2022

Աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել տնտեսական անկման՝ դոլարի հետագա ամրապնդմամբ, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը, փոխանցում է Ռիա Նովոստին: Փորձագետի խոսքով՝ մի շարք վերլուծաբաններ Չինաստանում կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության ֆոնին կանխատեսում են համաշխարհային անկում ռեկորդային գնաճի։ Արդյունքում ներդրողները կսկսեն մուտք գործել պաշտպանիչ ամերիկյան արժույթ: Վասիլևը նշել է, որ այս իրավիճակը ենթադրում […]

̰
BACK_TO_TOP