13:02 25.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր: Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, երկու անչափահաս եղբայրներին ներգրավելով հանցագործության կատարման մեջ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել նույն մարզի վարչական տարածքում գտվող հանգստյան գոտիների տնակներ, խանութներ, բնակարաններ և կատարել հափշտակություններ՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ նույն անձինք, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել ՀՀ այլ մարզերում և Երևանում գտնվող բնակարաններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:
Բացի այդ, նշված 26-ամյա երիտասարդը, հայտարարությունների հարթակում տեսնելով ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կատարել են անձնագրի կեղծում և ավտոմեքենաների սեփականատերերին, կեղծ խոստումներ տալով, կեղծ անձնագրի տվյալներով պարտավորագիր ներկայացնելով, խարդախությամբ հափշտակել են ավտոմեքենաները, վաճառել և գումարը բաժանել միմյանց միջև:
Հիշյալ երիտասարդը, 2019-2021թթ. ընթացքում, համաձայնության գալով իր ընկերների հետ, տարբեր մարզերում մուտք են գործել ավտոտեխսպասարկման, մետաղների ընդունման կետեր, ինչպես նաև բնակարաններ, և կատարել գաղտնի հափշտակություններ: Որոշ դեպքերում էլ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել՝ հեռացել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (10 դրվագ), 238-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (12 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (7 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...
19:32 05.07.2025
Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկումՄադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...