14:02 22.11.2022
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության վերաբերյալ իր հավակնոտ ծրագրերի մասին: Այսօր դանիացիները խմբային փուլի առաջին տուրում կխաղան Թունիսի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին: «Մենք Կատար ենք եկել Աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Մենք հայտնվել ենք շատ բարդ խմբում։ Եթե անցնենք խմբային փուլը, մենք չենք վախենա ոչ մի […]
13:54 22.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին: SpecialEurasia – Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան), և Ուկրաինայի հակամարտության արդյունքում ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։ – 2020 թվականի […]
13:48 22.11.2022
Գարեթ Բեյլը խփել է Ուելսի հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնությունում անցած 64 տարվա ընթացքում: ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Բեյլը հավասարեցրել էր հաշիվը ԱՄՆ-ի թիմի հետ հանդիպման ժամանակ: Այս հանդիպումից առաջ Ուելսի հավաքականը վերջին անգամ Աշխարհի առաջնությունում գոլ խփել էր 1958 թվականին Շվեդիայում։ Ուելսը հաջորդ հանդիպումը կանցկացնի Իրանի ընտրանու դեմ:
13:41 22.11.2022
Հոկտեմբերի 20-ին Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ նախորդ օրը` երեկոյան, Վերին Արտաշատ գյուղում երկու հարևան վիճել են, այդ ընթացքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վիճողներին է մոտեցել նրանցից մեկի աներորդին և մեքենայի միջից կրակոց արձակել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճողները` 39 և 36 տարեկան տղամարդիկ, ներկայացվել են բաժին: Պարզվել է, որ վեճը վերաճել էր […]
13:34 22.11.2022
Ռուս մենամարտիկ Վադիմ Նեմկովը Չիկագոյում անցկացված Bellator 288 մրցաշարում հաղթելուց հետո երկրպագուին 1 միլիոն դոլար արժողությամբ կտրոն-ցուցանակ է նվիրել: «Մենք մի փոքր շուտ դուրս եկանք հյուրանոցից։ Երկրպագուները մոտեցան մեզ։ Ես մեծ կտրոնը տվեցի նրանցից մեկին»,- ասել է մարզիկը Metaratings պորտալին։ Նրա խոսքերով, ինքը շատ իրեր ուներ, հետևաբար հաղթողներին ավանդաբար հանձնվող իր անունով և շահումի գումարով […]
13:28 22.11.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի սկսում է երկօրյա այցը Երևան: ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Սպասվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը: Կողմերը կքննարկեն […]
13:20 22.11.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։ Տնտեսագիտական համալսարանից հայտնում են, որ այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։ «Այս […]
13:14 22.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ որոշում է ստորագրել․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի նոյեմբերի 22-23-ը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու […]
13:04 22.11.2022
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և […]
13:01 22.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի շրջանցման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 23-ին ժամը 11.00-23.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Զվարթնոց թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:58 22.11.2022
Armenia in Junior Eurovision ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր: «Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով։ Վաճառքի այլ աղբյուրներ չկան. «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ […]
12:45 22.11.2022
Երեքշաբթի օրը սկսված վատ եղանակի պատճառով Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո», հետաձգվել և չեղարկվել է 28 չվերթ։ Երեքշաբթի Մոսկվայի ժամանակով 11.15-ի տվյալներով՝ դեպի «Վնուկովո» երկու չվերթ հետաձգվել է, չորսը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովոյում» 12 չվերթ է հետաձգվել, «Շերեմետևոյում» վեց չվերթ հետաձգվել է, վեցը՝ չեղարկվել։ Երեքշաբթի ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել էր, որ օդանավակայաններն […]
12:37 22.11.2022
Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտում սկսել են ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը: Այս մասին հայտնել են ԻՍՆԱ պետական գործակալությունից։ Այդ քայլին որոշել են գնալ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումից հետո։ Նախագծի նախապատրաստմամբ զբաղվել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Նաև այժմ օգտագործվում է ir-2m և IR-4 ցենտրիֆուգների կասկադը Նաթանզայում: Մինչ այդ, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, […]
12:29 22.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2022 թվականին 7 առարկայի գծով միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին։ Այս տարի հայ աշակերտները ռեկորդային՝ 21 մեդալ են նվաճել տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներում։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի գիտատեխնիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանը, […]
12:14 22.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել […]
12:11 22.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.97 դրամ է, վաճառքը՝ 403.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 397.28 դրամ է, վաճառքը՝ 414.11 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.16 դրամ է, վաճառքը՝ 6.68 դրամ:
12:04 22.11.2022
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների […]
11:41 22.11.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]
11:36 22.11.2022
Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ «Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից՝ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը […]
11:33 22.11.2022
Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։ Նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին տեսագրությունում երևացող անձանցից երկուսին, որոնցից մեկը […]
11:25 22.11.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար, հայտնում են Քննչական կոմիտեից։ Կենսագրություն Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 2000թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան, 2002թ.- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի […]
11:23 22.11.2022
Տնտեսական աճն արագացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8 %-ով: Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7 % էր, 2-րդում՝ 13%: Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության […]
11:17 22.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը […]
11:13 22.11.2022
ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին պատմել է, որ մերժել է ակումբը վաճառելու խոշոր առաջարկը, սակայն պատրաստակամություն է հայտնել ակումբի ոչ մեծ մասը վաճառելու: «Ավելի քան 4 մլրդ եվրո էին առաջարկում: Մենք մտադիր չենք ամբողջովին վաճառել ակումբը, բայց փոքր տոկոսը … ինչո՞ւ ոչ: Մտածում ենք տարբեր առաջարկների շուրջ: Մյուս ակումբներն ու մարդիկ մշտապես խոսում են […]
11:05 22.11.2022
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական […]
10:59 22.11.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 2.334.680 […]
10:56 22.11.2022
ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Անգլիան 6-2 հաշվով հաղթեց Իրանին։ Խփած գոլերի քանակով սա ռեկորդի կրկնություն էր Անգլիայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում։ Բացի դրանից այս խաղը նաև ամենաերկարն էր աշխարհի առաջնության պատմության մեջ․ ընդհանուր առմամբ երկու խաղակեսը ձգվեց 117 րոպե 16 վայրկյան։ Նախկին ռեկորդը պատկանում էր Բոլիվիայի և Հարավային Կորեայի հավաքականներին 1994 թվականի ամերիկյան աշխարհի […]
10:49 22.11.2022
Մոսկվայում «Aeronet-2035» ցուցահանդեսում ներկայացվել է նոր «Շերշեն» կվադրոկոպտերը, որը կարող է ճնշել անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և ուլտրաձայնի միջոցով ցրել զանգվածային անկարգությունները։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է Հաշվողական համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Կարցևա Վիտալի Դոլգովը, հայտնում է Իզվեստիա-ն: «Հորնեթ կվադրոկոպտերը ներկայացվում է առաջին անգամ, սա նոր նախատիպ է, աշխատանքները դեռ շարունակվում են։ […]