Բոլոր լուրերը – Page 3559 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ԱԻՆ ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության

17:53 22.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։ Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14 օրյա մարտական հերթապահություն։ Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն […]

̰
Մադրիդի և Մասարիկի համալսարաններում բացվել է հայագիտական ամբիոն և կենտրոն

17:46 22.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում: Ծրագրի իրագործման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և […]

̰
Որոշումները պետք է կայացվեն թափանցիկ և լինեն հիմնավորված. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

17:38 22.11.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում, ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Խոհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է 44- […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

17:28 22.11.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 22-ին տեսակապով մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։ Հայաստանից նիստին մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի […]

̰
44-օրյա պատերազմում որդի կորցրած ԱՆ աշխատակից Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել

17:19 22.11.2022

44-օրյա պատերազմում որդի կորցրած ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել: Նորածին Վանի պատմությունը՝ առողջապահության նախարարության մեկնաբանությամբ:

̰
Սուրեն Պապիկյանը Ղազախստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

17:11 22.11.2022

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված […]

̰
Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդի մեքենայում նաև թմրանյութ կար

17:05 22.11.2022

Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանման 1-ին վաշտի ոստիկանները նոյեմբերի լույս 19-ի գիշերը Գյումրիի Անկախության հրապարակում կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը եղել է ոչ սթափ: Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ կար։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի […]

̰
Գրանցվեց ԱԱ-ի թերևս մեծագույն սենսացիան. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային

16:58 22.11.2022

ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին: Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ: Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով: Երկու չհաշվված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ՝ Լիոնել Մեսսին: […]

̰
Ռոնալդուն ԱԱ-2022-ի ֆավորիտների ցուցակում չի նշել Պորտուգալիային, բայց…

16:56 22.11.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին, որոնց թվում չկա իր թիմի անունը: «Պորտուգալիայի հավաքականը մեծ պոտենցիալ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի հավաքականի հետ խաղի մասին: Եթե մենք լավագույնս ներկայանանք, ապա կհասնենք մինչև վերջ: Չեմպիոն թիմը կլինի մրցաշարի լավագույն թիմը: Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, կա ֆուտբոլիստների լավ միքս: Որո՞նք են […]

̰
Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

16:53 22.11.2022

Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: «Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական […]

̰
«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրությամբ կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

16:47 22.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։ Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն […]

̰
Սա իմ վերջին հնարավորությունն է երազանքս իրականացնելու համար. Մեսսի

16:40 22.11.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է ԱԱ-2022-ից իր ակնկալիքներով։ «Սա, հավանաբար, կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը: Ես ինձ լավ եմ զգում, այստեղ ժամանել եմ հիանալի ֆիզիկական մարզավիճակով: Ես հոգացել եմ իմ մասին ամբողջ կարիերայիս ընթացքում և իմ վերջին աշխարհի առաջնությունում ես վերջին հնարավորությունն ունեմ իրականացնելու մեծ երազանքս։ Միշտ պետք է փորձել, ինչ էլ որ […]

̰
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

16:31 22.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Այս […]

̰
Ռոնալդուն խոսել է Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին

16:21 22.11.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին: Ռոնալդուն և Մեսսին համատեղ լուսանկար էին հրապարակել սոցցանցերում՝ գովազդելով Louis Vuitton ընկերությունը: «Սա մի արշավ էր, որին ես ցանկանում էի մասնակցել, արշավ, որը ես միշտ փնտրում էի: Սա հպարտության առիթ էր: Սա իմ 5-րդ աշխարհի առաջնությունն է: Ես […]

̰
Գլխավոր դատախազը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

16:08 22.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հարուստ փորձառության հիման վրա երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությունը և վստահեցրել է, որ երկուստեք արդյունավետ աշխատանքի հիման վրա այն կընդլայնվի և նոր որակ […]

̰
Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել Էրդողանին վիրավորող նկարների համար

16:00 22.11.2022

Թուրքիայում Շվեդիայի դեսպան Ստեֆֆան Հերրստրոմը կանչվել է արտգործնախարարություն: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, մի քանի օր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա է իրականացվել, որի ընթացքում, թուրքական կողմի համաձայն, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն է արվել: Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող լուսանկարներ են հրապարակվել: Թուրքական կողմը Շվեդիայից պահանջել է հետաքննել տեղի ունեցածը: […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժը 252 մարդու կյանք է խլել

15:55 22.11.2022

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 252-ի, հայտնել է Չիանջուր շրջանի կառավարությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջում: Սոցիալական ցանցում իշխանությունների տեղադրած ինֆոգրաֆիկայում հաղորդվում է 252 զոհվածների, 31 անհետ կորածների և 377 վիրավորների մասին: Ավելի վաղ հաղորդվել էր 162 զոհի մասին։ Հիշեցնենք՝ Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում երեկ՝ նոյեմբորի 21-ին, 5,6 […]

̰
Մենք վիկինգների ԴՆԹ ունենք. Դանիայի հավաքականի հարձակվող

15:50 22.11.2022

Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը նորից խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մտադրության մասին։ «Դանիացիներն այնքան համեստ են, որ երբեք չեն ասի, որ ունակ են մեծ բաների, չնայած դա մեր ԴՆԹ-ում է, հիշեք վիկինգներին: Երբեմն մենք չափազանց խոնարհ ենք: Մեզ պակասում է, ասենք, ոչ թե մեծամտությունը, այլ ինքնավստահությունը։ Բայց դանիացի ֆուտբոլիստների և երկրի բնակիչների […]

̰
Արման Սահակյանը հերթական հաղթանակն է տարել

15:44 22.11.2022

Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Սահակյանը հերթական հաղթանակն է տարել: «Մալյորկա Ֆայթ Նայթի» մրցաշարում Սահակյանը հաղթանակի է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Գիլերմո Օգալայի նկատմամբ: Սա Արման Սահակյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր խառը մենամարտերում:

̰
Իրազեկում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման պահանջների վերաբերյալ

15:37 22.11.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 𝟏𝟓․𝟎𝟐․𝟐𝟎𝟎𝟕թ․ թիվ 𝟑𝟒𝟓-Ն որոշման 𝟏.𝟏 հավելվածի տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերին տիրապետած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները։ Նշված […]

̰
Երիտասարդները հարվածներ են հասցրել միմյանց, իսկ պարեկներին նկատելով՝ փորձել են դիմել փախուստի

15:24 22.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, […]

̰
Նախագիծ. պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

15:17 22.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի և պայմանների նախագիծը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները: Համաձայն […]

̰
«Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ

15:09 22.11.2022

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը: «Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու […]

̰
SHANTNEWS

14:55 22.11.2022

̰
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

14:48 22.11.2022

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը

14:40 22.11.2022

Ռուսաստանն ու Թուրքիան նրբություններ ու երբեմն տարաձայնություններ ունեն Սիրիայում անվտանգության ապահովման հետ կապված հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս դա բաց և կառուցողական քննարկել, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Որոշակի նրբերանգներ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում՝ կապված Սիրիայում իրավիճակի և նրա նկատմամբ, ում պարտավորությունները չեն կատարվել նույն […]

̰
Գերեզմանոցի տարածքում շինարարական աշխատանք են կատարել՝ խախտելով պատմամշակութային թանգարանի արտաքին տեսքը

14:29 22.11.2022

Նոյեմբերի 21-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրի փակ գերեզմանատանը հողային աշխատանք են կատարում, ինչը Հնությունների պահպանության կոմիտեի կողմից արգելված է: Մեկնել է ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձորագյուղցի 48 և 65 տարեկան երկու տղամարդ «Պատմամշակութային արգելոց թանգարան» հանդիսացող հին գերեզմանոցի տարածքում շինարարական աշխատանք են […]

̰
Ֆրանսիայի հավաքականում կան մարդիկ, որոնք ուրախ են, որ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին. Դիեգո Լուգանո

14:21 22.11.2022

Ուրուգվայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Լուգանոն ասել է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողներն ուրախ են, որ Կարիմ Բենզեման բաց է թողնելու ԱԱ-ն։ «Ֆրանսիայի հավաքականում կան մարդիկ, որոնք ուրախ են, որ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին։ Ես ուղղակի այդպես չեմ մտածում, ես վստահ եմ դրանում։ Ես Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների թիմակիցն եմ եղել։ Նման բան երբեք չէր լինի […]

̰
Ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին. Անահիտ Ավանեսյան

14:13 22.11.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները: Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի […]

̰
Իսպանիայում հիմնվել է Հայագիտության առաջին ամբիոնը

14:08 22.11.2022

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում հիմնվել է Հայագիտության ամբիոն։ Ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։ Նոյեմբերի 21-ին դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո […]

̰
BACK_TO_TOP