23:40 22.11.2022
Նոյեմբերի 22-ին, ժամը 20։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան 76-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:27-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
23:31 22.11.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական տեխնոլոգիաների և թվայնացման […]
23:26 22.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, […]
23:19 22.11.2022
Ամերիկյան SpaceX ընկերությունը հայց է ներկայացրել ուկրաինական Starlink և Ukrpatent ընկերության դեմ՝ վաղաժամկետ դադարեցնելու ապրանքային նշանի գրանցումը, որի անունը նույնն է SpaceX-ի դուստր ձեռնարկության Starlink-ի անունը, հայտնում է ուկրաինական dev.ua հրատարակությունը։ «Ամերիկյան SpaceX (Space Exploration Technologies Corp.) ընկերությունը հայց է ներկայացրել ուկրաինական ՍՊԸ Starlink և Ukrpatent ընկերության դեմ»,- ասվում է հրատարակության կայքում։ Ինչպես նշում է […]
23:08 22.11.2022
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները լիովին չեն օգնում Մինսկին դիմադրել արտաքին ճնշմանը։ «Մենք միշտ հանդես ենք եկել բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, այն բանի համար, որ եթե կազմակերպություն ես ստեղծում, այն պետք է արդյունավետ գործի, որպեսզի օգնենք միմյանց, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում մեկ կամ […]
22:59 22.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 193 առանձնատուն, Գ․ Հովսեփյան փ. 95 առանձնատուն, «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ […]
22:51 22.11.2022
Լոնդոնաբնակ ոճաբան Ջեմմա Սմիդմորը նշել է մազերի գույն, որն օգնում է տիրոջը թանկարժեք սանրվածք ունենալ: Համապատասխան նյութը հայտնվել է Glamour հրատարակության կայքում։ Դա քաշմիրե շիկահերն է: «Վերջերս հաճախորդներն ինձ խնդրում են կենտրոնանալ ավելի մեղմ բաց երանգների վրա»,- ասել է վարսավիրը: Ըստ Սմիդմորի՝ այս ներկը տաք և սառը երանգների խառնուրդ է՝ մազերին ծավալ և փայլ հաղորդելու […]
22:43 22.11.2022
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]
22:32 22.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով կունենա առողջության տարեկան գնահատում և կհրապարակի արդյունքները, բայց առայժմ բժիշկն ասում է, որ ամերիկացի առաջնորդի առողջական վիճակը լավ է, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։ «Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է վարում, այս մասին ինձ հետ կիսվեց բժիշկը: Մեկ ամսվա ընթացքում նրան կգնահատեն, արդյունքները կհրապարակվեն, […]
22:23 22.11.2022
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները: Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս […]
22:10 22.11.2022
Պասիվ եկամուտ ունենալու համար դուք պետք է կարողանաք ոչ միայն վաստակել և ներդրումներ կատարել, այլև խնայել: Տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ֆինանսական գրագիտության ինստիտուտի փոխտնօրեն Վալերիա Մինչիչովան «Փրայմ» գործակալությանը պատմել է, թե ինչպես դա անել, փոխանցում է Ռիա Նովոստին: Փորձագետի կարծիքով՝ պետք չէ վճարել այն ամենի համար, ինչ կարող եք անվճար ստանալ՝ […]
22:00 22.11.2022
Նոյեմբերի 22-ին` ժամը 17։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
21:59 22.11.2022
Թուրքիայի կապի նախարարությունը բուռն է արձագանքել ֆրանսիական «Lorient Le Jour» թերթի այն դիտարկմանը, ըստ որի՝ Թուրքիան թիրախավորում է խաղաղ բնակչությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական պետական գերատեսչությունն այդ պնդումներն անվանել է մանիպուլյացիա։ Հրապարակմանն արձագանքել է այպես կոճված ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի համակարգող Իդրիս Քարդաշը։ Նա նշել է, որ իբր Թուրքիայի օդուժի գործողություններն ուղղված են ահաբեկիչների […]
21:58 22.11.2022
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականի սենսացիոն հաղթանակը Արգենտինայի նկատմամբ անտարբեր չի թողել երկրի իշխանություններին: Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորը չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հանգստյան օր է հայտարարել: Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ Սաուդյան Արաբիայի թագավորը դա արել է, որպեսզի երկրին լրացուցիչ օր տրամադրի ֆուտբոլային World Cup-ում թիմի պատմական հաջողությունը նշելու համար: Հիշեցնենք, […]
21:45 22.11.2022
Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Սենթ Ավգուստին քաղաքի լողափին գանձ որոնողը ադամանդե մատանի է գտել ու վերադարձրել տերերին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 37-ամյա Ջոզեֆ Կուկը մետաղորսիչով քայլել է ծովափով և գտել մատանին։ Տղամարդն անմիջապես սոցցանցերում հրապարակել է գտածոյի տեսանյութը և զանգահարել տեղի ոսկերչական խանութներ՝ փնտրելով մարդկանց, ովքեր կարող էին կորցնել մատանին: Ոսկերիչները տղամարդուն ասել են, […]
21:41 22.11.2022
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիայից կրած պարտության մասին։ «Այլ տարբերակ չկա, բացի բարձրանալն ու առաջ գնալը։ Վերլուծելու բան այլևս չկա։ Տխուր օր է, բայց պետք է բարձրացնել գլուխն ու շարունակել աշխատել։ Կարծում եմ՝ առաջին կեսում առավելությունը լրիվ մեր կողմն էր, բայց մեկ գոլն ամեն ինչ կարող է […]
21:37 22.11.2022
Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին խոսել է ԱԱ 2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած պարտության մասին։ «Սա շատ ծանր հարված է բոլորիս համար, նման մեկնարկ չէինք սպասում։ Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, արդարացում չկա։ Մենք միասնական ենք լինելու, ինչպես երբեք։ Այս խումբն ուժեղ է, և դա ապացուցվեց այսօր։ Մենք վաղուց այս վիճակում չէինք եղել։ […]
21:30 22.11.2022
Անշուշտ, շատերը բախվել են այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են թուլությունը և աչքերի դիմաց մթնելը: Սովորաբար դրանք հազվադեպ են կարևորում, ամեն ինչ վերագրում են հոգնածության։ Շատ իզուր։ Նման վիճակը կարող է վկայել մեծ խնդիրների մասին։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում բացատրել են, թե ինչու է աչքերի դիմաց մթնում։ Արյան ճնշման կտրուկ անկում Աչքերի դիմաց մթնելու ամենատարածված պատճառը զարկերակային […]
21:27 22.11.2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է: Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էրիկին: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալի […]
21:24 22.11.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստի ընթացքում․ «Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Երևանում` արտաքին գործերի նախարարության շենքում: Ուրախ եմ տեսնել բոլորիդ: Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի […]
21:23 22.11.2022
Ըստ ուսումնասիրությունների՝ նախորդ ութ տարիները եղել են ռեկորդային ամենատաք տարիները, ինչը պայմանավորված է ջերմոցային գազերի անընդհատ աճող կոնցենտրացիաներով և կուտակված ջերմությամբ: Ինչպես փոխանցում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլոբալ կլիմայի նախնական վիճակի մասին 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ջերմային ալիքները, երաշտը և ավերիչ ջրհեղեղներն ազդել են միլիոնավոր մարդկանց վրա և արժեցել միլիարդավոր դոլարներ։ […]
21:16 22.11.2022
Մեքսիկայի Բաջա Կալիֆորնիա նահանգի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը: Օջախի խորությունը 10 կիլոմետր է՝ ասվում է ծառայության Twitter-ի միկրոբլոգում: Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունից հայտնել են, որ կապ են հաստատել տեղի վարչակազմերի և քաղաքացիական պաշտպանության կոմիտեների հետ երկրաշարժի գոտում իրավիճակի նախնական գնահատման համար: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։
21:15 22.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց […]
21:07 22.11.2022
Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերի» իր էջում: Աղբյուրի փոխանցմամբ` հիմա մնացել է, որ անգլիական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գա «Դինամոյի» հետ:
21:00 22.11.2022
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։44-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20։49-ին։
20:53 22.11.2022
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Ինչպե՞ս են սա մեկնաբանում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: […]
20:45 22.11.2022
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիային պարտվելուց հետո ընդհատեց իր 36-խաղյա անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում: Հիշեցնենք` Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ հանդիպումը ավարտվել էր 1-2 հաշվով: Սա արգենտինացիների առաջին պարտությունն է 2019 թվականի հուլիսից հետո: Այդ ժամանակ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում արգենտինացիները 0:2 հաշվով պարտվել էին Բրազիլիայի ընտրանուն։
20:38 22.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային […]