Բոլոր լուրերը – Page 3566 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

21:59 19.11.2022

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:49 19.11.2022

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Արցախում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Միլիարդատեր Բլումբերգը ներողություն է խնդրել Սինգապուրում Բորիս Ջոնսոնի ելույթի համար

21:41 19.11.2022

Միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ելույթի համար Սինգապուրում Նոր տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ Ջոնսոնը հանդես է եկել Չինաստանի հասցեին սուր քննադատությամբ, գրում է Guardian-ը։ Երեքշաբթի օրը Սինգապուրում կայացած ֆորումի ժամանակ Ջոնսոնը Չինաստանին, ըստ հրատարակության, անվանել է «հարկադրող ինքնավարություն»: Նշվում է, որ Ջոնսոնի ելույթին […]

̰
Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացմանը. Կանադայի վարչապետ

21:30 19.11.2022

Այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կանադայի վարչապետՋասթին Թրյուդոյի հետ: Վերջինս հանդիպումից հետո գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների զարգացմանը և Կովկասում խաղաղության և անվտանգության առաջխաղացմանը: Ահա այն, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ հանդիպել ենք: Եվ մենք […]

̰
Հրշեջները մոտ 40 մ բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա աշխատակցի անշնչացած մարմինը

21:22 19.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել […]

̰
Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ելույթներ և հանդիպումներ է ունեցել

21:07 19.11.2022

Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է ՀՀ  արտաքին գործերի նախարարը: «Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ». Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթն այսպես […]

̰
Մոսկվայում հանդիպման ժամանակ հոկեյիստը ծեծել է մրցավարին

20:53 19.11.2022

Ոստիկանությունը ստուգում է անցկացնում Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզահամալիրում «մարմնական վնասվածք հասցնելուց» հետո, RIA Novosti-ին հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունում։ RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հոկեյի հանդիպման մրցավարը վնասվածք է ստացել խաղացողներից մեկի հարվածների հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, որտեղ իբր պատկերված էր հոկեյի հանդիպումը Մոսկվայի «Չկալով Արենա» մարզահամալիրում։ Տեսանյութում երևում է, […]

̰
Սախալինում հրդեհված տան բոլոր բնակիչները տարհանվել են

20:45 19.11.2022

Սախալինի Տիմովսկոյե գյուղում հրդեհված տան բոլոր բնակիչները տարհանվել են, հրդեհի պատճառները պարզվում են, հայտնել է Սախալինի շրջանի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Ավելի վաղ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Տիմովսկոյե գյուղում բնակելի շենք է բռնկվել, հրդեհի մակերեսը կազմել է 400 քմ, տարհանում է իրականացվում։ «Բոլոր բնակիչները տարհանվել են, նրանք ապահով են, նրանց առողջությանը ոչինչ […]

̰
ՀՀ-ն հանձնառու է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Փաշինյան

20:37 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում է: Այդ երկրում է այս օրերին ընթանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Այնտեղ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին` վարչապետն ասել է, թե ակնկալում է միջազգային հանրության արդար գնահատականը: Վարչապետը Թունիս է ժամանել նոյեմբերի 18-ի երեկոյան: Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Ֆրանկոֆոնիայի 18-րդ […]

̰
Գիտությամբ միայն կարող ենք ստեղծել անվտանգ պետություն. Արա Աբրահամյան

20:29 19.11.2022

Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]

̰
ՀՊՄՀ հոգեբանները վեց ամիս կազմակերպել են մի շարք դասընթացներ արցախցի մասնագետների համար

20:17 19.11.2022

Հատկապես 2020-ի պատերազմից հետո Արցախի յուրաքանչյուր քաղաքացի առավել քան երբևէ կարիք ունի հոգեբանական աջակցության, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԱՀ Կառավարության աջակցությամբ և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրավերով Արցախ են ժամանել Երևանի Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալարանի հոգեբաններ, ովքեր վեց ամիս շարունակ կազմակերպել են մի շարք դասընթացներ տեղի մասնագետների համար։ Ավարտվել են […]

̰
Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին

20:12 19.11.2022

Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորել է ջանքերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործարկմանը: Հասարակական խորհրդի գործունեությունը կնպաստի երկրում երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկմանը և կամրապնդի երեխաների՝ իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու և կարծիք արտահայտելու իրավունքները: Սա կարևոր քայլ է Հայաստանում երեխաների մասնակցությունն […]

̰
Մեծամոր համայնքի12 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում են խորքային հորերը

20:01 19.11.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ […]

̰
SHANTNEWS

19:59 19.11.2022

̰
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին․ ՀՀ վարչապետ

19:55 19.11.2022

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Նախագահող երկրին մաղթում եմ հաջողություններ Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- գրել է վարչապետը: Aujourd’hui, l’Arménie a transmis la présidence de l’Organisation internationale de la #Francophonie à la #Tunisie . […]

̰
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

19:51 19.11.2022

Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, աշխարհի «Արմաթների» շարքում՝ 636-րդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական աջակցութամբ։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ […]

̰
Ուկրաինացիներին խորհուրդ են տվել լքել երկիրը՝ էներգահամակարգի բեռը նվազեցնելու համար

19:40 19.11.2022

Ուկրաինացիները, ովքեր հնարավորություն ունեն լքել երկիրը, պետք է պատրաստ լինեն դա անել մինչև ձմռան սկիզբը, որպեսզի նվազեցնեն էներգահամակարգի բեռը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ հոլդինգի ղեկավար Մաքսիմ Տիմչենկոն։ Նրա խոսքով,  հրթիռային հարվածները խափանել են երկրի էներգետիկ ցանցի գրեթե կեսը, և մեկ այլ հարձակում կարող է ամբողջությամբ ոչնչացնել այն: Ուստի նա խորհուրդ է […]

̰
ՀՀ նախագահը և ուկրաինահայ գործարարները քննարկել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերությունները սերտացնելուն ուղղված հարցերը

19:31 19.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից: Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ ուկրաինահայ […]

̰
Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային տրամադրել 125 ՀՕՊ համակարգեր

19:25 19.11.2022

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի 125 ՀՕՊ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար, ինչպես նաև կօգնի երկրի վերականգնմանը։   Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության հիմնական նոր փաթեթ կտրամադրի, որը կօգնի պաշտպանել ուկրաինացի խաղաղ բնակիչներին և երկրի ազգային ենթակառուցվածքները […]

̰
Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան

19:14 19.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թունավորվել է վրացական բանտում, դա հաստատում են փորձաքննության տվյալները, հայտնել է փաստաբան Վալերի Գելբախիանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սահակաշվիլին, բոլոր ախտանիշները կարող են առաջանալ թունավորումից։ Ինքը վաղուց էր կասկածում, որ իրեն թունավորել են։ Հակառակ դեպքում նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է Գելբախիանին։ […]

̰
Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինայի նախագահը․ Ջոն Քիրբի

19:02 19.11.2022

Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինայի նախագահը, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինքը կորոշի, թե երբ և ինչպես կանցկացվեն բանակցությունները։ «Զելենսկին ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք բանակցություններին, և երբ և ինչպես կանցկացվեն այդ […]

̰
Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

18:53 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար: Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների […]

̰
ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է

18:48 19.11.2022

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելի ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

18:40 19.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են ամուր դաշնակիցներ: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևորագույն խնդիրները ինչպես մեր երկրների, այնպես էլ […]

̰
Նոյեմբերի 20-ին փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյանից Սայաթ-նովա հատվածի երթևեկությունը

18:31 19.11.2022

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին համաքաղաքացիներին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Լենինգրադի մարզում գազատարում պայթյուն է տեղի ունեցել

18:22 19.11.2022

                        Լենինգրադի մարզում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Հրշեջներն ու փրկարարները մարում են Բերնգարդովկա-Կովալևո գազատարի վրա պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը»,- գրել է նա։ Դրոզդենկոյի խոսքով, բնակչությանը սպառնացող վտանգ չկա և կրակի տարածում դեպի բնակելի թաղամասեր […]

̰
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը

18:15 19.11.2022

Երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 – 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ – հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։ Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հանդիպմանը շեշտել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

18:03 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում […]

̰
SHANTNEWS

17:59 19.11.2022

̰
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

17:55 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը […]

̰
BACK_TO_TOP