Բոլոր լուրերը – Page 3567 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Անարդար կլինի, որ Մեսսին ավարտի կարիերան առանց աշխարհի չեմպիոն դառնալու․ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

12:50 19.11.2022

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսիի մասին։ Մասնագետն արգենտինացու հետ աշխատել է «Բարսելոնան» գլխավորելու տարիներին։ «Եթե Իսպանիան չհաղթի ԱԱ 2022-ում, կցանկանամ, որ չեմպիոն դառնա Արգենտինան՝ Մեսսիի հետ։ Անարդար կլինի, եթե Մեսսին ավարտի կարիերան առանց ԱԱ-ի չեմպիոն դառնալու։ Նույնը կարող եմ ասել Լուիս Սուարեսի մասին՝ Ուրուգվայի հավաքականում»,- Էնրիկեի խոսքն […]

̰
Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, դուք ինչ եք արել․ Վաշաձեն՝ Ղարիբաշվիլիին

12:44 19.11.2022

Այսօր Վրաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից հետո ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն քննադատելով իշխանությունների քաղաքականությունը, ասել է․ «Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ տոկոսով եք տնտեսության աճը խթանել», փոխանցում է Aliq.ge-ն։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակիցն իր խոսքում ընդգծել է, […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Քանաքեռի 6-րդ փողոցում

12:43 19.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 01.05-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

12:39 19.11.2022

Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին գրառում է կատարել Արմեն Գրիգորյանը՝ կից հրապարակելով լուսանկար։

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ալբանիայի ընտրանու հետ խաղի համար

12:37 19.11.2022

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակն Ալբանիայի հետ ընկերական խաղի համար։ Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա այսօր՝ «Էյր Ալբանիա» ստադիոնում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։30-ին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը  ոչ-ոքի՝ 2-2 էր խաղացել Կոսովոյի ընտրանու հետ։

̰
Վնասել էին փաստաբանական գրասենյակի գույքը. խուլիգանության կազմակերպիչը ձերբակալվել է

12:30 19.11.2022

Նոյեմբերի 18-ին` ժամը 13.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձիք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը:Նա […]

̰
Հաջորդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

12:25 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձություններից մասին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևին, որը նաև պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի համար: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել՝ կա՞ն հիմքեր ենթադրելու, որ նման բանաձևեր կարող են ընդունել նաև այլ երկրի օրենսդիր մարմիններ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշել է, […]

̰
Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժություններին մասնակցող զինվորականներին

12:22 19.11.2022

Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժություններին մասնակցող զինվորականներին որի հետևանքով նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ գնացքը մի խումբ զինվորականների է վրաերթի ենթարկել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ նրանք մասնակցել են Ֆրեժուսի շրջանում ընդհանուր հիմնական ուսուցման (RBP) ամփոփ զորավարժություններին: Զինվորները հատել են երկաթուղային գիծը […]

̰
Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

12:14 19.11.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր […]

̰
Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

12:08 19.11.2022

Վրաց վերլուծաբանները, ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական, փոխանցում է Aliq.ge-ն։ Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները: Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն […]

̰
SHANTNEWS

11:59 19.11.2022

̰
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող տղամարդը

11:50 19.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին մի տղամարդու, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

̰
Ովքե՞ր են ԱԱ 2022-ի մասնակիցների լեգիոներ մարզիչները

11:41 19.11.2022

ԱԱ-ի մասնակից հավաքականներից 9-ի գլխավոր մարզիչները արտասահմանցի են։ Ընդ որում, իսպանացի, արգենտինացի ու պորտուգալացի երկուական մարզիչ գլխավորում է այլ երկրի հավաքական։ 1. Ռոբերտո Մարտինես (Իսպանիա) – Բելգիայի հավաքական 2. Ֆելիքս Սանչես Բաս (Իսպանիա) – Կատարի հավաքական 3. Ջոն Հերդման (Անգլիա) – Կանադայի հավաքական 4. Լուիս Սուարես (Կոլումբիա) – Կոստա Ռիկայի հավաքական 5. Էրվե Ռենար (Ֆրանսիա) […]

̰
47-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է եղել

11:32 19.11.2022

Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Զանգակատուն գյուղի Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել նույն գյուղիբնակիչ, 47-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և ապակյա գլանակներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշանակվել է փորձաքննություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին:

̰
Արթուր Գալոյանը խոստովանել է, որ երկար է սպասել հավաքականից հրավեր ստանալուն

11:24 19.11.2022

Ազգային հավաքականի նորեկ Արթուր Գալոյանի հետ զրուցել է ՀՖՖ TV-ն: Արթուրը խոստովանել է, որ երկար է սպասել հավաքականից հրավեր ստանալուն։ Դեռ չգիտի՝ ինչպես է տոնելու իր առաջին գոլը, բայց վստահեցնում է՝ անկեղծ ուրախանալու է։ Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում։

̰
ԱՄՆ-ում դեռահասին 1 տարի փակի տակ են պահել․ ոստիկանները փրկել են աղջկան

11:19 19.11.2022

ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու և երկու կնոջ, որոնք մեկ տարով ննջասենյակում փակել են դեռահաս աղջկան։ Այս մասին հայտնում է KVVU-TV-ն։ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ի կեսօրին զանգով ժամանել է քաղաքի հյուսիսային հատված: Զանգահարողը հայտնել է տներից մեկի մոտ ինչ-որ կասկածելի ակտիվության մասին։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մի աղջկա, որը փորձել […]

̰
Հայաստանի ու Բուլղարիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը

11:06 19.11.2022

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան […]

̰
Բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել․ տղամարդը ձերբակալվել է

10:55 19.11.2022

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ կտրել էին Կարբի համայնքում գտնվող հողամասերից մեկի պտղատու ծառերը։ Հաղորդումից կարճ ժամանակ անց Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին բերեցին Կարբիում բնակվող 52-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել։ Բենզասղոցն ու փայտանյութը հայտնաբերվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

̰
Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել. հրապարակվել են կադրեր

10:46 19.11.2022

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել: «Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն: Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է […]

̰
Ովքե՞ր են ԱԱ-2022-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ ֆուտբոլիստները

10:38 19.11.2022

ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։ Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։ […]

̰
Հրդեհ Կաթնառատ գյուղում. այրվում է անասնակեր

10:31 19.11.2022

Նոյեմբերի 19-ին` ժամը 03:15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին։

̰
Տրոլեյբուսն ընթացքում․ քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

10:22 19.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան: Քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տրոլեյբուսն ընթացքում»։

̰

10:06 19.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 22:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյաների Արարատյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր՝ մոտ 1700 հակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։

̰
Սախալինում փլատակներից դուրս են բերել 7 մարդու մարմին․ հրապարակվել են արտակարգ պատահարի պահը ֆիքսող կադրերը

09:54 19.11.2022

Սախալինում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Փլատակներից դուրս է բերվել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը տեսագրվել է։ Ականատեսների կադրերը հրապարակում է Mash Telegram ալիքը։ Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։ Գազի պայթյունը […]

̰
Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր

09:45 19.11.2022

Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: […]

̰
Նոյակերտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

09:36 19.11.2022

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել` 03:21-ին: Այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը (մոտ 50 քմ)։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 19-ի դրությամբ

09:27 19.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 19-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.38 դրամ է, վաճառքը՝ 418.91 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

09:18 19.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ […]

̰
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա․ հայտնաբերվել է 4 անշնչացած մարմին

09:09 19.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:00 19.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
BACK_TO_TOP