Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ Հայաստանի բոլոր մարզերի երեխաները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին

20:12 19.11.2022

Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորել է ջանքերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործարկմանը: Հասարակական խորհրդի գործունեությունը կնպաստի երկրում երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկմանը և կամրապնդի երեխաների՝ իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու և կարծիք արտահայտելու իրավունքները: Սա կարևոր քայլ է Հայաստանում երեխաների մասնակցությունն ապահովելու առումով, քանի որ առաջին անգամ է, որ պաշտոնապես ստեղծվում է նման հասարակական խորհուրդ։

Նոյեմբերի 18-ին և 19-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը խորհրդի անդամներին ներկայացրել են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Հայաստանում երեխայի իրավունքներին առնչվող իրավական դրույթները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը նաև իրականացրել են խորհրդի անդամների կարողությունների զարգացում, փաստերի հավաքագրման, հրապարակային խոսքի և քարոզչության, ինչպես նաև հոգեկան առողջության և բուլինգի թեմաներով քննարկումներ: Թեմաները նախապես ընտրվել են խորհրդի անդամների կողմից:

ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ատեղծման պատմությունը, անդրադարձել է՝ ինչ է անում աշխատակազմը երեխայի իրավունքների պաշտպանության համար, ինչ մեխանիզմներ են կիրառվում: Խորհրդի հետ իրականացվել են ֆոկուսային քննարկումներ իրավիճակային խնդիրների լուծման վերաբերյալ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակազմը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրականացման հարցում, քննարկվել են երեխայի տարբեր իրավունքներ, Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումներ:

Միջոցառումներին ներկա էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակից և Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան:

«Եկել է ժամանակը, որ մենք՝ երեխաներս, կարողանանք ավելի վստահ բարձրաձայնել մեր խնդիրները և մեծերից պահանջենք՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունքի իրացումը: Ուրախ եմ ծանոթանալու հասարակական խորհրդի անդամների հետ և մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ողջույնի խոսքում նշել է Մալենան:

Նոյեմբերի 20-ին կկայանա խորհրդի անդրանիկ նիստը, որը կավարտվի տարբեր գերատեսչությունների և այլ կառավարական մարմինների որոշում կայացնողների հետ հարցուպատասխանի հանդիպում-քննարկմամբ:

Վերապատրաստումներն իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP