Բոլոր լուրերը – Page 3568 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

47-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է եղել

11:32 19.11.2022

Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Զանգակատուն գյուղի Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել նույն գյուղիբնակիչ, 47-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և ապակյա գլանակներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշանակվել է փորձաքննություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին:

̰
Արթուր Գալոյանը խոստովանել է, որ երկար է սպասել հավաքականից հրավեր ստանալուն

11:24 19.11.2022

Ազգային հավաքականի նորեկ Արթուր Գալոյանի հետ զրուցել է ՀՖՖ TV-ն: Արթուրը խոստովանել է, որ երկար է սպասել հավաքականից հրավեր ստանալուն։ Դեռ չգիտի՝ ինչպես է տոնելու իր առաջին գոլը, բայց վստահեցնում է՝ անկեղծ ուրախանալու է։ Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում։

̰
ԱՄՆ-ում դեռահասին 1 տարի փակի տակ են պահել․ ոստիկանները փրկել են աղջկան

11:19 19.11.2022

ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու և երկու կնոջ, որոնք մեկ տարով ննջասենյակում փակել են դեռահաս աղջկան։ Այս մասին հայտնում է KVVU-TV-ն։ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ի կեսօրին զանգով ժամանել է քաղաքի հյուսիսային հատված: Զանգահարողը հայտնել է տներից մեկի մոտ ինչ-որ կասկածելի ակտիվության մասին։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մի աղջկա, որը փորձել […]

̰
Հայաստանի ու Բուլղարիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը

11:06 19.11.2022

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան […]

̰
Բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել․ տղամարդը ձերբակալվել է

10:55 19.11.2022

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ կտրել էին Կարբի համայնքում գտնվող հողամասերից մեկի պտղատու ծառերը։ Հաղորդումից կարճ ժամանակ անց Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին բերեցին Կարբիում բնակվող 52-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել։ Բենզասղոցն ու փայտանյութը հայտնաբերվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

̰
Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել. հրապարակվել են կադրեր

10:46 19.11.2022

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել: «Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն: Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է […]

̰
Ովքե՞ր են ԱԱ-2022-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ ֆուտբոլիստները

10:38 19.11.2022

ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։ Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։ […]

̰
Հրդեհ Կաթնառատ գյուղում. այրվում է անասնակեր

10:31 19.11.2022

Նոյեմբերի 19-ին` ժամը 03:15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնառատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին։

̰
Տրոլեյբուսն ընթացքում․ քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

10:22 19.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ դրանք արդեն պատրաստ են ուղևորվել Հայաստան: Քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տրոլեյբուսն ընթացքում»։

̰

10:06 19.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 22:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյաների Արարատյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր՝ մոտ 1700 հակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։

̰
Սախալինում փլատակներից դուրս են բերել 7 մարդու մարմին․ հրապարակվել են արտակարգ պատահարի պահը ֆիքսող կադրերը

09:54 19.11.2022

Սախալինում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Փլատակներից դուրս է բերվել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը տեսագրվել է։ Ականատեսների կադրերը հրապարակում է Mash Telegram ալիքը։ Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։ Գազի պայթյունը […]

̰
Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր

09:45 19.11.2022

Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: […]

̰
Նոյակերտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

09:36 19.11.2022

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:33-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել` 03:21-ին: Այրվել են տան փայտե դռները, պատուհանները, գույքն ու հատակը (մոտ 50 քմ)։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 19-ի դրությամբ

09:27 19.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 19-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.38 դրամ է, վաճառքը՝ 418.91 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

09:18 19.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ […]

̰
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա․ հայտնաբերվել է 4 անշնչացած մարմին

09:09 19.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:00 19.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Կիմ Չեն Ինը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել կնոջ ու դստեր հետ

08:56 19.11.2022

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, արձակել են Հվասոն-17 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղում անելով։ Փհենյանի միջազգային օդանավակայանում գործարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր տեսակը՝ Հվասոն-17-ը, թռչել է 4135 վայրկյան, անցել է 998  մղոն, իսկ առավելագույն բարձրությունը կազմել […]

̰
Սախալինում 5 հարկանի շենքի փլուզման պահը ֆիքսել է տեսախցիկը

08:47 19.11.2022

Սախալինի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը ֆիքսել է տեսախցիկը: Ականատեսի կադրերը հրապարակել է Mash Telegram ալիքը։ Տեղում աշխատում է 10 տեխնիկա և 30 մարդ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը ավելացել է: Հաղորդվում է արդեն 3 զոհի մասին: Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով փլուզվել են շենքի մուտքի բոլոր հինգ հարկերը։ Յուժնո-Սախալինսկից բնակավայր է […]

̰
Մարալիկի բամբակի գործարանում բռնկված հրդեհը հաջողվել է մարել կեսգիշերին

08:35 19.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական […]

̰
Սախալինի տներից մեկում արտակարգ պատահարի հետևանքով փլուզվել է հինգ հարկ

08:28 19.11.2022

Սախալինի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի բնակելի շենքում վթարի ժամանակ, որտեղ կենցաղային գազ է պայթել, ինը մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի արտակարգ ծառայություններում։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով Սախալինի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազ է պայթել, փլուզվել են հինգերորդից առաջին հարկերը, մարդիկ կարող են փլատակների տակ լինել։ […]

̰
105-ամյա կինը նշել է իր երկարակեցության օրիգինալ պատճառը

08:19 19.11.2022

Կալիֆոռնիայից ԱՄՆ-ի 105-ամյա բնակչուհին նշել է իր հերթական տարեդարձը և նշել իր երկարակեցության պատճառը. Այս մասին հայտնում է CW31 News-ը։ Մարի Մարտինը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 17-ին Օհայոյում, սակայն հետագայում տեղափոխվել է Կալիֆորնիա։ Նա ասել է, որ մի օր արձակուրդ է եկել ափ ու որոշել մնալ։ Կինը իր կյանքի մեծ մասն աշխատել է փոստային […]

̰
Փորձագետները պատմել են, թե հարավային որ հանգստավայրերում կարելի է արդեն գնել ամառային տուրեր

08:07 19.11.2022

Տուրօպերատորները բացել են 2023 թվականի ամառվա համար դեպի Ռուսաստանի հարավային հանգստավայրեր և Աբխազիա տուրերի վաղ վաճառքները, հայտնում է ATOR-ը։ «Կախված ուղղություններից՝ նախատեսված ամառային ծրագրերի 30-ից 50 տոկոսն արդեն ցուցադրվել է։ Հիմնականում դրանք շրջագայություններ են դեպի Սոչի, Անապա, Գելենջիկ, Աբխազիա և Ղրիմ»,- նշում են ասոցիացիան։ Կտրոնների գներն այս տարվա համեմատ աճել են՝ միջինը 5-20 տոկոսով։ Կրկնակի […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս

02:50 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ […]

̰
Փամբակ գյուղում ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա, ապա բախվել բեռնատար գնացքին. հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ մարմիններ

00:13 19.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և […]

̰
Ինչպե՞ս է բնութագրել Նենսի Փելոսիի օրենսդիր աշխատանքը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման

00:05 19.11.2022

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գործունեությանը՝ նրան համարելով ԱՄՆ պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը: «Խոսնակ Նենսի Փելոսին կմնա որպես Ամերիկայի պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը՝ կոտրելով պատնեշները, դռներ բացելով ուրիշների համար և ամեն օր աշխատելով ծառայել ամերիկյան ժողովրդին: Ես չէի կարող ավելի երախտապարտ լինել նրա ընկերության և […]

̰
Գերմանիան հայտնել է ուկրաինական բանակում անսպասելի խնդրի մասին

23:56 18.11.2022

Ուկրաինական բանակին մատակարարվող գերմանական Panzerhaubitze 2000 հաուբիցները չեն կարող կրակել պահեստամասերի բացակայության պատճառով, գրում է Spiegel-ը՝ խնդիրն անսպասելի անվանելով։ «Ընդհանուր առմամբ 14 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցների առաքումից հետո ՊՆ-ն ժամանակ չունեցավ պատվիրել մի շարք պահեստամասերի հավաքածուներ՝ սպառազինության համակարգերի կանոնավոր սպասարկման և մարտական ​​պատրաստության պայմաններում դրանց պահպանման համար»,- ասվում է հոդվածում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպառվող նյութերի բացակայության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բենինի ԱԳ նախարարին. անդրադարձ է կատարվել միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը

23:45 18.11.2022

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի […]

̰
«Ադրբեջանն ատրճանակն ուղղել է Հայաստանի քունքին». Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Le Temps» օրաթերթին

23:36 18.11.2022

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և ակնկալում է միջազգային հանրության միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար։ Չնայած մի շարք բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակվում է։ Սեպտեմբերի սկզբին Բրյուսելում երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, Բաքուն հերթական անգամ խախտեց զինադադարը, որը ստորագրվել էր […]

̰
Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է առաջնորդել համաշխարհային տնտեսությունը

23:27 18.11.2022

Միացյալ Նահանգները լավագույնս պատրաստ է աշխարհում տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի վարչակազմի հետ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։ «Ինձ համար և մարդկանց մեծամասնության համար պարզ դարձավ անցյալ հանդիպումների ժամանակ, որ Միացյալ Նահանգները ավելի լավ վիճակում է, քան աշխարհի ցանկացած երկիր՝ տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը», – ասել է Բայդենը՝ […]

̰
BACK_TO_TOP