20:33 18.11.2022
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի արտահանման մասին համաձայնագրի կատարման հարցը, որը երկարաձգվել է 120 օրով։ Նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրանք ողջունել են հացահատիկի գործարքի շարունակությունը: «Ես վստահեցրել եմ, որ Ուկրաինան կմնա պարենային կայունության երաշխավորը»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։ Զելենսկին նաև […]
20:26 18.11.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այս տարի երկիրը 10 միլիարդ եվրո է կորցրել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, ելույթ ունենալով Հունգարիայի մշտական խորհրդաժողովում։ Օրբանն ընդգծել է, որ Բրյուսելի սխալ պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, ինչն իր հերթին Հունգարիայի տնտեսությունում տարեկան 10 […]
20:18 18.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ: Ջերբայում […]
20:14 18.11.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն 2023 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու նպատակով մեջլիսում ելույթ ունենալիս երրորդ անգամ փոխել է միտքը՝ նշելով, թե Ստամբուլում օրերս ահաբեկչություն իրականացրած կինը եկել էր Սիրիայի Մանբիջ շրջանից: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե նա Աֆրինից (Սիրիա), իսկ հետո էլ, թե Իդլիբից (Սիրիա) է ներթափանցել Թուրքիա։ Սոյլուի՝ իրար […]
20:06 18.11.2022
Ուկրաինայի տարածքի 30%-ն ականապատված է, ինչը համեմատելի է Ավստրիայի երկու տարածքների հետ, հայտարարել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Կրուկը։ «Այժմ մենք առավել ակտիվ աշխատում ենք Խերսոնի շրջանում։ Ականազերծման կարիք ունեցող տարածքը 8000 քառ. կմ, որից 7000-ը՝ Խերսոնի մարզում, մոտ 1500-ը՝ Նիկոլաևի մարզում»,- ասել է նա։
19:58 18.11.2022
Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, […]
19:47 18.11.2022
Առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում առցանց կայացել է Եվրամիության առաքելությունը (TAIEX): Էստոնիայի հետ անցկացվող հանդիպման նպատակն էր քննարկել համապարփակ առողջապահական ծառայությունների ծածկույթ ապահովելու սկզբունքները կարճաժամկետ կտրվածքում: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին անցնելու Հայաստանի մոտեցումները: Քննարկվել է Էստոնիայի փորձը, ինչը կնպաստի մեր երկրում […]
19:39 18.11.2022
Այսօր Գյումրի է այցելել ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։ Դեսպանի ճանաչողական առաջին հանդիպումը «Էմիլի Արեգակ» կենտրոնում էր։ 2015 թվականին հիմնված կենտրոնի գործունեությունն ուղղված է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կարողությունների զարգացմանը, երիտասարդների ու նրանց ընտանիքների աջակցմանը, որով նպաստում են հասարակություն ինտեգրվելուն։ «Էմիլի Արեգակ» են գալիս մարզի տարբեր բնակավայրերից, շահառուների թիվն այսօր […]
19:29 18.11.2022
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը: «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Անդրանիկի Գևորգյանը, որի ավանդն անգնահատելի է հայկական ավիացիայի ոլորտում՝ մասնավորապես ավիացիոն մասնագետների մի քանի սերունդների պատրաստման հարցում: Նա ծնվել էր 1947 թվականի օգոստոսի 6-ին: 1964-1968թթ սովորել էր Կիրովագրադի […]
19:28 18.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
19:22 18.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից ծառայակցին` Վ.Հովսեփյանին, մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի […]
19:21 18.11.2022
Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ […]
19:14 18.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]
19:08 18.11.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի հատվածում, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
19:04 18.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, […]
18:56 18.11.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: «Պարո՛ն նախագահ, Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր […]
18:48 18.11.2022
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 17-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհի 2-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 3 խմ փայտանյութ: Կապանցի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Շիկահող բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր: «Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է […]
18:40 18.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
18:32 18.11.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում […]
18:25 18.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Ինչպես արդեն […]
18:19 18.11.2022
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները Հրազդանի Միկրոշրջան թաղամասում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որը Հրազդան քաղաքի բնակիչ է: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ապակե գլանակ և այլն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով […]
18:12 18.11.2022
Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկում: Ներկա էին արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և այլք։ Նրանք ապագա պարեկներին ներկայացրին նոր ստեղծվող ծառայության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Մանրամասնեցին նաև ջրային […]
18:06 18.11.2022
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում: Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների […]
17:56 18.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով երաշխավորվել են հինգ կազմակերպություններ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, տեղեկացնում են նախարարությունից: Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ «Հովակիմյան Գրուպ» ՍՊԸ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ «Վարդանանք Կրթահամալիր» ՍՊԸ «Քայլ առ քայլ» ԲԿ: Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել […]
17:52 18.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
17:47 18.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին, տեղեկացնում են նախարարությունից: «Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել […]
17:42 18.11.2022
Նոյեմբերի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
17:35 18.11.2022
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]