Բոլոր լուրերը – Page 3570 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

17:32 18.11.2022

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ: «Պարգևատրվածների շարքում կան շատ […]

̰
Քննարկվել են հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր

17:26 18.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Միջազգային Օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդային։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան […]

̰
Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

17:20 18.11.2022

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը: «Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ […]

̰
ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահի հետ

17:14 18.11.2022

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի Լանդթագին ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա: Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

17:07 18.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։ Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության […]

̰
Թուրքիայում շարունակում են ալևիներին թիրախավորել

17:00 18.11.2022

Թուրքիայի Մերսին քաղաքում հերթական անգամ թիրախավորել են ալևիներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երեկ ալևիների տան դռների և արտաքին պատերի վրա հայտնվել են X-ի նշաններ, փոխանցում է Ermenihaber-ը։ Մերսինի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մեկ անձ: Վերջինս խոստովանական ցուցմունքում ընդունել է իր մեղքը, բայց նշել, որ իր քայլը որևէ գաղափարական միտում չի ունեցել: Նշվում […]

̰
Հրապարակվել են Մոսկվայում 29-ամյա աղջկան կյանքից զրկելու կադրերը

16:54 18.11.2022

Հրապարակվել են Մոսկվայի հարավ-արևմուտքում աղջկա սպանության կադրերը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Իզվեստիա»-ն: Կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը մոտենում տուժածին, մի քանի հարված հասցնում, ապա անհետանում։ Նույն օրը Մոսկվայի Սևաստոպոլսկի պողոտայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է 1993 թվականին ծնված աղջկա դի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի՝ աղջկա մարմնի վրա առնվազն չորս դանակի […]

̰
Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

16:52 18.11.2022

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք: Արդարադատության նախարարությունից նշում են, որ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել: Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը […]

̰
Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժած

16:50 18.11.2022

Նոյեմբերի 18-ին` ժամը 15:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։34-ին։ Այրվել է Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում գտնվող բնակելի տնակը (մոտ […]

̰
Սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին. Էդմոն Մարուքյան

16:49 18.11.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ հերթական գնդակոծությանը. «Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», […]

̰
ԱՄՆ-ում ծնվել են հազվագյուտ երկվորյակ փղեր

16:45 18.11.2022

ԱՄՆ-ում ծնվել է հնդկական փղերի զույգ. այս մասին հայտնում է New York Post-ը։ Հոկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սիրակուզայի կենդանաբանական այգում Մալի և Դոկ անուններով փղերը հազվագյուտ ձագեր են ծնել: Հաստատության աշխատակիցները նշել են, որ զարմացել են, երբ առաջին ձագի ծնվելուց 10 ժամ անց Մալին երկրորդին է լույս աշխարհ բերել։ Խնամակալները չեն իմացել, որ նա երկու […]

̰
Վթար, ծեծկռտուք և կրակոցներ Էջմիածնում

16:33 18.11.2022

Նոյեմբերի 13-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի […]

̰
Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք

16:23 18.11.2022

Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին: «Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը […]

̰
Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում

16:17 18.11.2022

Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել […]

̰
Ռուսաստանի վարչապետը Բաքվում է. նա հանդիպել է Ալիևի հետ

16:08 18.11.2022

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանում է: Նոյեմբերի 18-ին Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, տնտեսական ոլորտի վերաբերյալ հարցեր: Սկզբում տեղի է ունեցել Միշուստին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը:

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Շիրակի փողոցում տեղի ունեցած վթարից

15:54 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ […]

̰
Բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

15:45 18.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը […]

̰
Ժամանակավորապես փակ կլինի Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը

15:42 18.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց ընկած հատվածի երթևեկությունը:

̰
ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք

15:28 18.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու […]

̰
Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանն ամփոփել են «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի արդյունքները

15:22 18.11.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 5-10 Երևանում անցկացված «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, «STARMUS» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը: Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները, ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու […]

̰
Միկրոավտոբուսում դրամապանակ էին գողացել․ 31 և 60-ամյա տղամարդիկ ձերբակալվել են

15:10 18.11.2022

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Կապանում բնակվող 43-ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ նա ձերբակալվելուց րոպեներ առաջ Աբովյան փողոցում գողացել էր մի օտարերկրացու բջջային հեռախոսը։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […]

̰
Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել

15:02 18.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

̰
SHANTNEWS

14:55 18.11.2022

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

14:40 18.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, իսկ կեսօրից հետո նախատեսվում է ևս մեկ միջազգային հեռախոսազրույց, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բացի փակ հանդիպումներից ու կոնֆերանսներից, նախագահը մի քանի միջազգային հեռախոսազրույցներ է ունենում, արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև։ Մոտ ապագայում […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

14:28 18.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները […]

̰
«Նկատողություն» տույժ՝ դատախազի նկատմամբ. կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու անհիմն որոշում

14:17 18.11.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը […]

̰
Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

14:10 18.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ […]

̰
Արթուր Գալոյանն առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականում

13:55 18.11.2022

Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է ու արդեն անցկացրել է վերականգնողական մարզումը:  Հավաքականի կազմում առաջին մարզումն է անցկացրել Արթուր Գալոյանը: Նշենք, որ 23 ամյա կսապաշտպանը հանդես է գալիս «Ալանիայի» կազմում: 2022/23 մրցաշչջանում նա անցկացրել է 17 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի թիմի հետ:

̰
Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ

13:50 18.11.2022

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշեց, որ […]

̰
Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև

13:43 18.11.2022

ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Փաստաթղթերը ստորագրել […]

̰
BACK_TO_TOP