Բոլոր լուրերը – Page 3571 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է

13:39 18.11.2022

Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ […]

̰
Ես Մեսսիի հետ հիանալի հարաբերություններ ունեմ. Ռոնալդու

13:31 18.11.2022

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին. «Զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է, ինչ նրա հետ կիսում ենք բեմը, պատկերացնո՞ւմ եք։ 16 տարի։ Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք՝ այն առումով, որ մենք չենք այցելում միմյանց, չենք խոսում հեռախոսով։ Ոչ, մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են: […]

̰
ՄԻՊ-ը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները

13:22 18.11.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների […]

̰
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ

13:09 18.11.2022

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես […]

̰
ԱԱ-ն առանց Իտալիայի, կարծես Իտալիան՝ առանց Կոլիզեումի. Ֆրանչեսկո Տոտտի

13:02 18.11.2022

Իտալացի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, որին հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը չի մասնակցի: Որակավորման փլեյ-օֆֆում Իտալիայի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: «Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի նման է Հռոմին առանց Կոլիզեումի: Սա անսովոր է մեզ՝ իտալացիներիս համար։ Բայց այսպիսի բաներ լինում են, և դրանք պետք է ճիշտ ընդունել։ Դա […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

12:55 18.11.2022

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:  Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն եւ ԶՖԳ […]

̰
Գոլ խփելու մտքով էի մտել խաղադաշտ. Ժիրայր Շաղոյան

12:48 18.11.2022

Հայաստանի հավաքականի ու բուլղարական ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոսովոյի ընտրանու հետ կայացած խաղի և Ալբանիայի հավաքականի հետ հանդիպման սպասումների մասին: Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Բուլղարիայի առաջնությանը: «Շատ ուրախացա, երբ իմացա, որ մեկնարկային կազմում եմ: Հենց այն մտքով էի դուրս եկել խաղադաշտ, որ պետք է գոլ խփեմ»,- ասել […]

̰
42-ամյա տղամարդը մաքսատան տարածքից գողություն էր արել

12:41 18.11.2022

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցին և կազմված փաստաթղթերը […]

̰
Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքը ուղարկվեց տիեզերք

12:32 18.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղի ունեցավ պատմական թռիչք։ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով բաց տիեզերք ուղարկվեց «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։ «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում […]

̰
ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում

12:23 18.11.2022

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 18-ի դրությամբ

12:17 18.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.12 դրամ է, վաճառքը՝ 403.79 դրամ: Եվրոյի առքը միջինը 401.97 դրամ է, վաճառքը՝ 418.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.18 դրամ է, վաճառքը՝ 6.73 դրամ:

̰
Հայտնի է՝ երբ է վճարվելու մինչև երկու տարեկան երեխայի նոյեմբեր ամսվա նպաստը

12:09 18.11.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։ Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։

̰
SHANTNEWS

11:55 18.11.2022

̰
Հայտնի են է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի արդյունքները

11:41 18.11.2022

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Սպարտակիադայի եզրափակիչ 4-րդ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, […]

̰
ՆԱՏՕ-ի «վերջի սկիզբը» եկել է, և Ոկրաինան դարձել է նրա գերեզմանափորը. Պետդումայի նախագահ

11:29 18.11.2022

Կիևը երեք անգամ ամբողջ աշխարհին ապացուցել է ՆԱՏՕ-ի անկարողությունը, նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ դաշինքի վերջի սկիզբն արդեն եկել է, և Ուկրաինան դարձել է նրա գերեզմանափորը։ Վոլոդինը նշել է, որ ՆԱՏՕ-ի անկարողությունը առաջին անգամ բացահայտվեց, երբ ռումինական կործանիչը Սև ծովի վրա հրթիռով խոցվեց։ Հետո դա ցույց տվեց […]

̰
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը․ Փաշինյանը՝ Լատվիայի վարչապետին

11:15 18.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով […]

̰
Երբ են հակամանրէային դեղերն ու հակաբիոտիկները դառնում անարդյունավետ

11:11 18.11.2022

Նոյեմբերի 18-ից 24-ը Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը: Արդյունքում հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղերը […]

̰
Մոսկվայում հայտնաբերվել է կնոջ մարմին՝ բռնության նշաններով

11:00 18.11.2022

Մոսկվայի Սևաստոպոլի պողոտայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ 1993 թ. Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին, հայտնել է Մոսկվայի ԳՊՀ ՍԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն: Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի քննչական կոմիտեի դատաբժշկական քննիչները, որոնք ուսումնասիրում են հսկողության տեսախցիկների ձայնագրությունները։ Դիակի հայտնաբերմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ Մետրոպոլիտենի դատախազությունը […]

̰
Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը

10:57 18.11.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Ավարտական քննություններ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և թեստավորման կենտրոնի [email protected] էլեկտրոնային […]

̰
Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

10:44 18.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 10։20-ից 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հայցում են վարորդների ներողամտությունը։

̰
Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում

10:37 18.11.2022

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ: Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, լիամարել՝ 08:55-ին: Նախնական տվյալներով էլեկտրալարերի […]

̰
Ուկրաինան այժմ ԱՄՆ-ի 51-րդ նահա՞նգն է, իսկ Բայդենը՝ Զելենսկու տեղակա՞լը. ԱՄՆ կոնգրեսական

10:28 18.11.2022

Ջորջիայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը համեմատել է Ուկրաինան 51-րդ նահանգի հետ։ Նրա խոսքերը  հայտնում է RIA Novosti-ն։ Գրինը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ֆինանսավորում է Ուկրաինայի բյուջեն, իսկ աջակցության չափը կազմում է 11,8 մլրդ դոլար։ «Ուկրաինան այժմ ԱՄՆ-ի 51-րդ նահա՞նգն է: Իսկ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Զելենսկին մեր կառավարությունում»,-հարցրել է Գրինը՝ իրավիճակը անվանելով աղաղակող […]

̰
Իտալիայի վարչապետը պաշտպանել է խորհրդարանում կրծքով կերակրելու նախաձեռնությունը

10:15 18.11.2022

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պաշտպանել է խորհրդարանի դահլիճում կանանց՝ կրծքով կերակրելու թույլտվության որոշումը: Նրա խոսքերը մեջբերում է Borsa Italiana-ն։ Մելոնին ասել է, որ որոշումը լավ նորություն է: «Սա կարևոր նշան է մայրության, մանկության և ընտանիքի նկատմամբ ուշադրության, ինչպես նաև քայլ առաջ է աշխատանքի և կյանքի հավասարակշռության ճանապարհին», – նշել է նա: Որոշումը ուժի մեջ է […]

̰
Բաշկիրիայում յոթ երեխաներ ունեցող ընտանիքից միայն երկու երեխային է հաջողվել փրկել տանը բռնկված հրդեհի ճիրաններից

10:06 18.11.2022

Բաշկիրիայի Ստերլիտամակ թաղամասում սեփական տան հրդեհի հետևանքով մեծ ընտանիք է մահացել, հայտնում է հանրապետության ԱԻՆ-ը։ Մատվեևկա գյուղի կիսակառույց տան բնակարաններից մեկում հրդեհը սկսվել է Մոսկվայի ժամանակով 3:27-ին։ «Մարման ընթացքում հայտնաբերվել է յոթ մահացած, այդ թվում՝ երկու մեծահասակ՝ տղամարդ և կին, և հինգ երեխա՝ տղաներ։ Նրանց մահը հաստատել են բուժաշխատողները»,- հայտնել են փրկարարները։ Քննչական կոմիտեի մարզային […]

̰
100-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ իր երկարակեցության գաղտնիքը ալկոհոլն է

10:00 18.11.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչը նշել է 100-ամյակը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը:  Այս մասին հայտնում է Wakefield Express-ը։ Բարբարա Բեյթսը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 13-ին։ Բեյթսը ամուսնացել է 1942 թվականին և ունեցել մեկ դուստր։ «Մեկ երեխան բավական էր։ Իհարկե, Մարգարեթը կուզեր եղբայր կամ քույր ունենալ, բայց մայրս 11 երեխաներից մեկն էր։ Բավականից շատ հարազատներ կային»,- կատակել […]

̰
ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր երկրներին դատապարտել Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը

09:50 18.11.2022

ԱՄՆ-ը կոչ է արել բոլոր երկրներին դատապարտել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը և կոչ է անում Փհենյանին լուրջ բանակցություններ վարել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին դատապարտել այս խախտումները և կոչ ենք անում ԿԺԴՀ-ին լրջորեն բանակցել: Դիվանագիտության դուռը դեռ փակված չէ, բայց Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի իր ապակայունացնող […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է կարողացել հին տրակտորը վարել ինքնաթիռի արագությամբ

09:39 18.11.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին պատմել է, թե ինչպես է իր երիտասարդ ժամանակ կարողացել հին MTZ-50 տրակտորի արագությունը հասցնել մինչև 280 կմ/ժ-ի՝  ինքնաթիռի արագության: Սա գրավել է «Միլիտարիստ» Telegram ալիքի ուշադրությունը։ «MTZ-50 տրակտորն իմ առաջին փորձն էր: Դուք կարող եք այն վարել ցանկացած արագությամբ: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ես այն վարել եմ շրջանաձև ճանապարհի վրա […]

̰
Ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել միջազգային կառույցները. Մարուքյանի արձագանքը Ադրբեջանի պնդմանը

09:30 18.11.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ 3 վարչապետները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին […]

̰
Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը

09:22 18.11.2022

78 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը, այս մասին հայտնել են Ա.Կ.Տոլստոյի անվան Բրյանսկի շրջանային դրամատիկական թատրոնում։ «Մահացել է հրաշալի մարդ, ում շատերը ճանաչում, սիրում և հարգում էին: Վլադիմիր Անդրեևիչի վառ հիշատակը հավերժ կմնա հարազատների, ընկերների, գործընկերների և երախտապարտ հանդիսատեսի սրտերում»,- ասվում է մահախոսականում: Վլադիմիր Մուսատովի ողջ աշխատանքային գործունեությունը կապված էր թատրոններում […]

̰
Լոլիտան առաջին անգամ խոսել է իր նոր սիրելիի մասին

09:12 18.11.2022

Հայտնի ռուս փոփ աստղ Լոլիտա Միլյավսկայան  առաջին անգամ խոսել է իր նոր սիրելիի մասին Դուբայում նկարահանված «Ալենա, բլին» շոուի հատուկ թողարկման ժամանակ։ Խոսքի ընթացքում նա թվարկել է, թե ինչ նվերեր է գնել հարազատներին, այդ թվում իր ընտրյալին Դուբայում: «Ես իմ երեխայի համար վերցրեցի մորթիով շատ լավ բաճկոն:   Ինձ և իմ տղամարդու համար գուլպաներ գնեցի…  Նա […]

̰
BACK_TO_TOP