17:23 17.11.2022
Այսօր նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ուկրաինահայ գործարարների հետ։ Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։ Հանդիպման սկզբում նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի տնտեսության ընթացիկ […]
17:16 17.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նոր նշանակումներ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ […]
17:12 17.11.2022
Արգենտինայի հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել ԱԱ-2022-ի նախապատրաստության շրջանակներում։ Երկուշաբթի օրը ԱՄԷ-ի «Ալ-Նախայան» մարզադաշտում տեղի ունեցած բաց մարզմանը ներկա է եղել մոտ տասը հազար մարդ։ Լիոնել Մեսսին մարզվել է նոր ոսկե խաղակոշիկներով, որը Adidas-ը թողարկել է հատուկ նրա՝ ԱԱ-ում հանդես գալու համար։ Այս մասին հաղորդում է Clarin-ը։ Մեսսին երեկ այդ խաղակոշիկներով մասնակցել է նաև […]
17:06 17.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին: Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգային մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը […]
17:00 17.11.2022
Ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից, հայտնում է «РБ Спорт»-ը։ Նոյեմբերի 15-ին մասնագետը լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայումս մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար։ Նրանք բանակցել են Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկիի հետ։ Երկուսն էլ մերժել են առաջարկը։ Հաղորդվում էր, որ Սլուցկին կարող է գլխավորել […]
16:54 17.11.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Shell» ընկերության ղեկավար կազմին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում […]
16:47 17.11.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղակավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային […]
16:40 17.11.2022
«Շալկե-04»-ը պաշտոնական կայքում հայտնել է, որ հրաժարվում է լուսաբանել ԱԱ-2022-ի խաղերը, բացի այն խաղերից, որոնց մասնակցելու է թիմի պաշտպան Մայա Յոսիդան։ Նշվում է, որ գերմանական ակումբը որոշել է արհամարհել Աշխարհի առաջնությունը, մասնավորապես, Կատարում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։ «Կատարին Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք տալը 2010 թվականին պատմական սխալ էր։ Մենք սոլիդար ենք մարդկանց հետ, որոնք ճնշված […]
16:33 17.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի […]
16:26 17.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի բացահայտման գործում արդյունավետ մասնակցություն ունենալու, ներդրած ջանքերի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում […]
16:19 17.11.2022
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը, ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ, ուստի […]
16:14 17.11.2022
Հայաստանի արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Հ․ Շ․-ի կողմից բերված սառնարանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության […]
16:08 17.11.2022
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել […]
16:00 17.11.2022
Հնդկաստանի ամենահայտնի լրատվական ամսագրերից India Today-ը անդրադարձել է Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին զարգացող երկրների հիվանդանոցներին կապող Docus հայկական ստարտափին։ Պարբերականը գրում է, որ Docus-ը ստեղծվել է կյանքեր փրկելու համար: Docus-ի ծագման պատմությունը շատ ոգեշնչող է: «Մեկ տարի առաջ Docus-ի համահիմնադիրներ Գևորգն ու Ռոբերտը պարզել են, որ իրենց մտերիմ ընկերը Հայաստանից լուրջ հիվանդություն ունի։ Հայ […]
15:59 17.11.2022
ՄԱԿ-ի հայաստանյանը գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ Արփին մեր խորհրդանշական՝ 8 միլիարդերորդ մարդն է։ Աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը։ Այս աննախադեպ աճը պայմանավորված է մարդկանց կյանքի տևողության աստիճանական աճով` շնորհիվ հանրային առողջության, սննդի, անձնական հիգիենայի և բժշկության բարելավման: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ, Մարտունու ծննդատուն՝ տեղում շնորհավորելու խորհրդանշական 8 […]
15:58 17.11.2022
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Գեներալ-մայոր Լասիկան ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին։
15:56 17.11.2022
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1957 թ.) և «JAC» (վարորդ՝ […]
15:54 17.11.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»: Նա նշել է, […]
15:49 17.11.2022
Մոտ ապագայում Twitter սոցիալական ցանցում հնարավոր կլինի երկար գրառումներ գրել, ասել է ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։ «Շուտով հնարավոր կլինի երկար թվիթներ գրել»,- գրել է Մասկը։ Մինչդեռ թվիթների առավելագույն երկարությունը 280 նիշ է: Երկար ժամանակ սոցցանցում կարող էին տեղադրվել 140 նիշերի հաղորդագրություններ, սակայն 2017 թվականին ընկերության ղեկավարությունը որոշեց կրկնապատկել հաղորդագրությունների չափը։ Մասկը մտածում է նաև սոցիալական […]
15:43 17.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը, որտեղ ամփոփ ներկայացվել է տվյալ ժամանակահատվածի լեզվավիճակը: ՀՀ լեզվի կոմիտեն արձանագրել է, որ շարունակում է ապահովել մեր երկրի ողջ տարածքում պետական լեզվի գործառելու բացառիկ իրավունքի իրացումը և ազգային փոքրամասնությունների լեզուների՝ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանությունը: Այս գործընթացը ենթադրում […]
15:41 17.11.2022
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է 1 600 000 000 դրամ: […]
15:38 17.11.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքի» մասնակիցները որոշել են երկարաձգել մեխանիզմը 120 օրով։ «Պարենային գործարքի» մասնակիցները պայմանավորվել են երկարաձգել մեխանիզմը ևս 120 օրով, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցություններին ծանոթ Ստամբուլի աղբյուրը։ «Թուրքիայում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը երկարաձգվել է 120 օրով՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ից՝ համաձայն Թուրքիայի, ՄԱԿ-ի, […]
15:33 17.11.2022
27 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրքիա կմեկնի Կուբայի նախագահը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախագահ Միգել Դիազ-Կանելին Թուրքիայում կգտնվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կուբայի նախագահի այցը միտված է Թուրքիա-Կուբա հարաբերությունների ամրապնդմանը: Կուբայի նախագահի հետ Թուրքիա են այցելելու այդ երկրի արտգործնախարարը և մի շարք այլ նախարարներ, այդ թվում՝ էկոնոմիկայի և ներդրումների: Հիշեցնենք, որ վերջին […]
15:29 17.11.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ համատիրության աշխատակից ներկայացած մի կին օգոստոս ամսին հարսից ու սկեսուրից, նույն բնակարանը սեփականաշնորհելու պատրվակով, առանձին-առանձին պահանջել և ստացել էր ընդհանուր 560 հազար դրամ և խաբեությամբ տիրացել գումարին: Բնակարանը գտնվում է Նոր Արեշում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ոստիկանության […]
15:28 17.11.2022
Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ՝ զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:
15:22 17.11.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով: Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության […]
15:18 17.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ մեքենան վարելու կանոնները խախտելու արդյունքում մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողների մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես […]
15:11 17.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են զերծ մնալ միջուկային զենքի օգտագործումից։ Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Անկարայում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ ԿՀՎ […]
15:05 17.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի […]
15:02 17.11.2022
Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրն որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող […]