16:33 17.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության էջից:
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի հարազատների հետ ու հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները: Արարողությանը ներկա են եղել հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Իր խոսքում նախագահ Հարությունյանը Արցախի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Քյարամ Սլոյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ հայրենասեր ու անձնուրաց որդիներ դաստիարակելու համար՝ նշելով, որ իրենց վստահված դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:
«Արցախը մեր սրբավայրն է, մեզ համար Արցախի հարատևությունն այլընտրանք չունի, քանզի դարեր ի վեր ու մինչ օրս Արցախը եղել ու մնում է հայի արժանապատվությունը»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։
«Մալա Էզիդա» եզդիների ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը մեծ կարևորություն է տվել օրվա իրադարձությանը, նշել, որ Քյարամն ազգությամբ եզդի առաջին մարտիկն է, ով արժանանում է Արցախի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ Արցախի հերոսի կոչմանն, ու այս իրադարձությունը հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության, մարտական եղբայրության հերթական հավաստիացումն է։
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Քյարամ Սլոյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...