Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի

15:02 17.11.2022

Կառավարությունն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրն որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Արդյունքում հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը: Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր: Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծմանն ուղղված այս մեխանիզմը բավական երկար ժամանակ է քննարկվում. «Գիտեք, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա: Մենք քննարկում էինք երկար ժամանակ, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը, այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիներն ստանան համարժեք բնակարաններ»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել խնդրի լուծմմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: «Երևան քաղաքում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր: Պարզ մի բանաձև ենք առաջարկում: Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել: Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ», -ասել է Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով ներդրումային երաշխիք է ապահովվում: «Բազմաբնակարան շենք է, ենթադրենք այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով, հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ կառավարությունը դեռևս 2021 թ.-ին հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: «Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին և խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը հնարավորինս կառուցապատման ներդրումային ծրագրերի շրջանակում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման եղանակով»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Այդ համատքեստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական կառավարմանն անցում կատարելը: «Կառավարության նիստում ես նաև հրապարակային հայտարարեցի, որ մենք անցում պիտի կատարենք և անցում ենք կատարում ռազմավարական կառավարման: Սա ի՞նչ է նշանակում:Ես նշեցի, որ դեռևս 2018-2019 թվականներից այս սխեման քննարկվում է, հետո ընդունվել է հայեցակարգ, որտեղ մենք գծագրել ենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է այդ հարցը լուծել, հիմա եկել է այդ հայեցակարգն իրականություն դարձնելու ժամանակը: Այս հետևողական աշխատանքն ավելի հնարավոր է դարձնում նման որոշումների կայացումը: Մեզ այս և մյուս հարցերում մեղադրում են, որ արդեն մի տարի կառավարություն եք, այս կամ այն հարցն ինչու չի լուծվել. շատ պարզ պատճառով՝ մենք պլանավորում ենք, որպեսզի ճիշտ հայեցակարգով և ռազմավարությամբ գնանք առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP