11:18 11.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
11:07 11.11.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
11:00 11.11.2022
Քրեական ոստիկանության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը շարունակում է արդյունավետ աշխատանքը: Օրերս բաժնի աշխատակիցները ստացել էին հերթական տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 4-ի առավոտյան, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, մայրաքաղաքի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխեցին 29 և 31 տարեկան […]
10:57 11.11.2022
Երեկ Երևան քաղաքում ծնվել է 63 երեխա՝ 34 աղջիկ և 29 տղա, հայտնում է Երևանի քաղաքապպետարանը:
10:51 11.11.2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։ Պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։ Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
10:45 11.11.2022
Գործատուների 57%-ն այս տարի հրաժարվել է ամանորյա երեկույթներից։ Այս մասին ասվում է «Rabota.ru» եւ «Sberpodbor» ծառայությունների ուսումնասիրության մեջ, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Հարցվածների 68%-ը նշել է, որ հրաժարվել է կորպորատիվ միջոցառումներից բյուջեի սղության պատճառով։ Բիզնեսի ներկայացուցիչների ևս 51%-ը նշել է, որ այս տարի արդեն կազմակերպել է ընդհանուր արձակուրդ աշխատակիցների համար, իսկ հարցվածների 47%-ը նշել է, որ […]
10:35 11.11.2022
Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր, որ Մոլդովական փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա կնոջ: Նույն օրը ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած կինը հայտնել է, որ Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկվել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի 44-ամյա վարորդը: Նա նոյեմբերի […]
10:26 11.11.2022
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը: Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված […]
10:21 11.11.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության, խարդախության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ […]
10:16 11.11.2022
Ռուսաց լեզուն դուրս է մնացել Կիևի նախադպրոցական և հանրակրթական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծրագրերից: Այս որոշումը հինգշաբթի երեկոյան կայացրել է Կիևի քաղաքային խորհուրդը։ «Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ռուսերեն անցկացնելը և ռուսաց լեզվի ուսուցումն անպատշաճ և սխալ»,- հայտնել են խորհրդի մամուլի ծառայությունից։ «Կիևի քաղաքային խորհրդի […]
10:08 11.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 05։10-ի սահմաններում Վայոձ Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արտակ Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով մխրճվել ճամփեզրի առվակում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոպվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է […]
09:55 11.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:49 11.11.2022
Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս և հոլանդախոս Դաշնային օմբուդսմաններին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները: Բելգիայի հոլանդախոս օմբուդսման Դեյվիդ Բաելը ներկայացրել է Բելգիայի օմբուդսմենական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների բարեվարքության ստուգման մեթոդաբանությանն ու գործիքակազմին, […]
09:37 11.11.2022
The New York Post-ը՝ ամերիկյան առաջատար պահպանողական թերթը, որը համակրում է Հանրապետական կուսակցությանը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, չորեքշաբթի օրը ծաղրել է քաղաքական գործչին Կոնգրեսի անորոշ արդյունքների համար: Միջանկյալ ընտրություններից հետո, որոնք չպսակվեցին հանրապետականների կանխատեսած հաղթանակով, նահանգներում սկսեցին խոսել Սպիտակ տան նախկին տիրոջ մասին՝ որպես հանրապետականների համար բեռ, և սկսեցին մտածել կուսակցության հեռանկարների մասին, […]
09:25 11.11.2022
ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ է հայտնվել Ավդեևկայի ուղղությամբ հարձակման ժամանակ 1-ին սլավոնական բրիգադի 2-րդ գումարտակի զինծառայողների մարտերի տեսանյութը։ Անօդաչու թռչող սարքի կադրերում երևում է, թե ինչպես է գրոհայինների խումբը շղթայական ճանապարհով շարժվում մայրուղու եզրին դեպի ուկրաինացի զինվորականների դիրքերը, որոնք պատսպարվել էին ճանապարհի տակ գտնվող ջրահեռացման խողովակներում: Ուկրաինացի զինվորականներից մեկը փորձում է նմանակել վայրէջքի վերահսկողությունը և […]
09:11 11.11.2022
Նոյեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում, Ծովազարդ և Վարդենիկ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
09:03 11.11.2022
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
08:59 11.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:55 11.11.2022
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության վթարավտանգ մի շարք տեղամասերի (սև կետեր) բարելավման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Մասնավորապես, Արամավիր քաղաքում և Հացիկ բնակավայրում՝ Հ-17, Մ5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի կմ3+310-կմ3+963 և կմ7+750-կմ8+805 վթարավտանգ հատվածներում, նախատեսված են երթևեկության բարելավման մի շարք […]
08:33 11.11.2022
Հաջորդ տասնամյակում Արկտիկան կարող է ամռան ամիսներին ամբողջությամբ կորցնել ծովի սառույցը: Նման կանխատեսում է արել The Guardian-ի բրիտանական հրատարակությունը՝ հղում անելով կրիոսֆերայի վիճակի մասին զեկույցին, որը գիտնականները հրապարակել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 27-րդ համաժողովից առաջ։ «Այս պահին մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք պարզապես կրակը խառնեցինք և թույլ տվեցինք, որ […]
08:20 11.11.2022
Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանջինգ քաղաքի անօթևան կատուն հյուրասիրության դիմաց կնոջը ձուկ է նվիրել, իսկ քրոջը՝ հավի բուդ։ Այս մասին հայտնում է SCMP հրատարակությունը։ Լյու անունով կինը մոտ մեկ ամիս առաջ իր տան մոտ հանդիպեց մի թափառական կատվի ձագի։ Նրա ընտանիքը սկսեց կերակրել կենդանուն։ Մի օր էլ առավոտյան չինուհին իր տան մոտ տեսել է ձագին, որի […]
08:09 11.11.2022
Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների բուժման նոր միջոց են գտել։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում: Շատ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ բնութագրվում են ուղեղում վնասված սպիտակուցների կուտակմամբ, որոնք նաև կոչվում են ամիլոիդային թիթեղներ: Դրանց դուրսբերման գոյություն ունեցող մեթոդներն ունեն տարբեր նրբերանգներ: Նոր աշխատության մեջ հեղինակները ներկայացրել են կլաստերները վերացնելու նորարարական միջոց: […]
00:00 11.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.7 կմ հատվածում Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված ու կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Սիսիան» ԲԿ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
23:52 10.11.2022
Բելգորոդի մարզում ռազմական բժիշկներն իրականացրել են եզակի վիրահատություն՝ հեռացնելով զինվորի կրծքավանդակում խրված չպայթած զինամթերքը։ Բժիշկներն ու բուժքույրերը ստիպված են եղել զրահաբաճկոններ կրել։ Նախապատրաստվում էր միանգամից երկու վիրահատարան։ Մեկը՝ վիրավորի համար, երկրորդը՝ ռեզերվը՝ բժիշկների համար։ «Այն ժամանակ մենք չգիտեինք՝ զինամթերքը պայթե՞լ է, թե՞ չի պայթել, սիրտը դրա վերևում էր»,- ասել է բժիշկ Դմիտրի Կիմը։ Բժշկական խալաթների […]
23:37 10.11.2022
Նոյեմբերի 10-ին` ժամը 21։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին […]
23:25 10.11.2022
Շունը, որի բերանում մարդկային ձեռք էր, վախեցրել է վարորդին ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում և օգնել է գտնել դիակը։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Վարորդը տեսել է գերմանական հովվաշանը, որի բերանում մարդու ձեռք էր և ոստիկանություն է կանչել: Ոստիկանությունը խուզարկել է շրջակայքը և հաջորդ օրվա առավոտյան անտառի մեջտեղում գտնվող լքված տանը հայտնաբերել է […]
23:00 10.11.2022
«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավար և քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Սիդյակինը, ինչպես նաև Պետդումայի պատգամավորներ Արտեմ Տուրովը և Արտեմ Բիչաևը Լուգանսկում հայտնվել են կրակոցների տակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կուսակցությունում։ «Գործընկերները կապ են հաստատել, իսկապես կրակի տակ են ընկել: <…> Ամեն ինչ կարգին է, ոչ ոք չի տուժել»,- հայտնել են […]
22:52 10.11.2022
Գերմանիայում KFC արագ սննդի ռեստորանների ցանցը գովազդային արշավ է անցկացրել հրեական ջարդերի տարելիցի կապակցությամբ, որը պատմության մեջ մտավ «Բյուրեղյա գիշեր» («Kristallnacht») անունով, գրում է Algemeiner թերթը։ «Kristallnacht Memorial Day. հյուրասիրեք ձեզ ամենաքնքուշ պանիրը խրթխրթան հավով», – ասվում է բջջային հեռախոսներով հաճախորդներին ուղղված նամակագրության մեջ: Հոդվածում պարզաբանվում է, որ ավելի ուշ ցանցը ներողություն խնդրելով՝ հաղորդագրություններ է […]
22:41 10.11.2022
Այն բանից հետո, երբ աշխարհի ամենամեծ ջեքփոթը՝ 2,04 միլիարդ դոլար (124,4 միլիարդ ռուբլի) շահեցին ԱՄՆ-ում, Ֆիլադելֆիայի Fox Rothschild իրավաբանական ընկերության համանախագահ Էնդրյու Սանտանան խորհուրդ տվեվ տիրոջը «գետնի տակն անցնել»: Այս մասին հայտնում է Fox News-ը։ Փաստաբանի առաջին խորհուրդն է՝ չկորցնել վիճակախաղի տոմսը և չափազանց զգույշ լինել դրա հետ։ Սանտանան խորհուրդ է տվել չստորագրել տոմսը, քանի […]