22:25 10.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 79, 81, 85, 87, 75, 83 շենքեր, Անդրանիկի փ. 158 շենք, Աբելյան փ. 51, 53 շենքեր, Անդրանիկի փ. 52, 54, 60 շենքեր, Րաֆֆու փ. 37, 39, 41, 43 շենքերի […]
22:13 10.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակում հանդիպել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման աջակցման առաքելության անդամների հետ։ Քննարկվել են ծրագրի մի շարք բաղադրիչներ։ Մասնավորապես, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը ներկայացրել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության (Հայաստան) և «FRED […]
22:04 10.11.2022
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Գազել մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Վարորդ Գևորգ Ա-ն տեղում օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների կողմից առաջին բուժօգնություն է […]
21:54 10.11.2022
Ճապոնական Mazda Motor ավտոմոբիլային կորպորացիան որոշել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում և իր մասնաբաժինը Վլադիվոստոկում համատեղ ձեռնարկությունում փոխանցել PJSC Sollers Auto-ին: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված կոնցեռնի հաղորդագրության մեջ։ «Ընկերությունը որոշել է փոխանցել Mazda Sollers Manufacturing Rus LLC-ի իր ամբողջ բաժնեմասը հօգուտ Sollers PJSC-ի՝ մեր համատեղ ձեռնարկության գործընկերոջը: 2022 թվականի հոկտեմբերի 24-ին մենք պայմանագիր […]
21:48 10.11.2022
Եգիպտոսում կարող են պատիժ սահմանել մերկ լուսանկարների սիրահարների կամ բուրգերի և այլ տեսարժան վայրերի ֆոնին ֆոտոշարքի կանոնները խախտողների համար, հայտնում է ATOR-ը։ «Հաճախ զբոսաշրջիկները փորձում են բուրգերից կամ այլ պատմական առարկաներից կտորներ «կտրել» որպես հուշ, բարձրանալ դրանց վրա՝ լուսանկարվելու, թողնել իրենց «ինքնագրերը», էլ չեմ ասում աղբի մասին՝ պլաստիկ շշեր, փաթաթաններ»,- նշում է ասոցիացիան։ Նման դեպքերի […]
21:32 10.11.2022
Հնդկաստանի ու Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` ժամանակակից հրետանային համակարգերի գնման վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում են հնդկական լրատվամիջացները` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները: Ի՞նչ տեսակի սպառազինության և ի՞նչ գումարի մասին է խոսքը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան հնդկական ռազմարդյունաբերական «Հառաթ Ֆոռչ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իր դուստր ընկերություններից մեկը պատվեր […]
21:21 10.11.2022
Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ընդունել է «Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանի» («ВИВА. Врачи и Волонтеры – Армении») բարեգործական հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանին և հիմնադրամի անդամ Վիկտոր Միխայլովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հետագա համագործակցության և հնարավոր նոր նախաձեռնությունների իրականացման ու ամրապնդման շուրջ։ Նախարար Մ․ Հայրիյանը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին […]
21:12 10.11.2022
Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված հավանություն են ստացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային […]
21:00 10.11.2022
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ երկու ղեկավարները նաև կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։
20:55 10.11.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել ոլորտի ներկյացուցիչներին, որում ասվում է․ «Հարգելի՛ գիտնականներ, Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը: Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը: ՀՀ Սահմանադրությունը գիտության […]
20:51 10.11.2022
Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է […]
20:45 10.11.2022
Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելությունն այսօր շահագրգիռ գերատեսչություններին է ներկայացրել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ֆինանսավորման, արդյունքների գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորվել է աջակցության արդյունքահեն գործիքի կիրառումը, իրատեսական նպատակների և հատկացումների հետ կապված ցուցանիշների սահմանումը: Քննարկվել են նաև […]
20:31 10.11.2022
Կառավարությունն այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացրել է 56 մլն 622 հազար դրամ երկու սուբվենցիոն ծրագրերի (1-ին փուլ) համաֆինանսավորման նպատակով։ Գումարի 27 մլն 728 հազար դրամը Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի պետության համամասնությունն է, ծրագիրը երկու փուլով է իրականացվել, աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ 28 մլն 893 հազար դրամն էլ ուղղվելու է Ախուրյան […]
20:20 10.11.2022
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժան Ասելբորնն ասել է. […]
20:12 10.11.2022
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հունիսին հայտնել էր, որ իրանական երեք չհայտարարված օբյեկտներում հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնց ծագումը Իրանը չի բացատրել:
20:03 10.11.2022
«Էներգետիկ մղձավանջը» կսրվի ԵՄ երկրներում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Bloomberg-ը։ «Էներգիայի մատակարարումը պահպանելու համար ԵՄ երկրները պետք է շատ հմտորեն հավասարակշռեն առաջարկը և պահանջարկը: Նրանք ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել, որպեսզի նվազեցնեն գալիք ձմռան վնասը»,- ասվում է նյութում։ Նշվում է, որ մի շարք երկրների բնակիչների համար ցրտի պատճառով այս խաղում խաղադրույքը կլինի կյանքն […]
19:55 10.11.2022
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի […]
19:44 10.11.2022
Կառավարությունում կայացել է Համախարհային բանկի (ՀԲ) կողմից մշակված «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ: Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության […]
19:35 10.11.2022
Քաղաքացիների և օտարերկրյա ներդրողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։ Այսուհետ Արդարադատության նախարարության […]
19:27 10.11.2022
Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է […]
19:19 10.11.2022
Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ «Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը […]
19:10 10.11.2022
Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի […]
19:03 10.11.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի […]
18:57 10.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տեղեկություններով 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի […]
18:51 10.11.2022
2023 թվականից Ղազախստանը պայմանագիր է ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթի փոխադրման մասին, որը նախատեսվում է հասցնել 6-6,5 մլն տոննայի, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը: Սմայիլովը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար ստեղծվել է հատուկ «ճանապարհային քարտեզ»։ Սա, մասնավորապես, ուղղություն է Աքտաու նավահանգստով դեպի Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումներ […]
18:44 10.11.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մարդու իրավունքների […]
18:38 10.11.2022
Այս տարի Գյումրիից կառավարություն ներկայացրած սուբվենցիոն փաթեթում ներառվեցին պիլոտային ծրագրեր։ Համաֆինանսավորվող երկու ծրագրերն էլ կարևոր սոցիալական բաղադրիչներ ունեն։ Դրանցից մեկը բնակարանային ապահովմանն է ուղղված, մյուսը՝ շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը։ 88-ից հետո առաջին շենքերը, որոնք կառուցվեցին Մուշ թաղամասում ամբողջովին բետոնյա կառուցատարրերից են կազմված։ Երկրաշարժից հետո հապճեպ կատարված բնակարանաշինության ընթացքում հաշվի չեն առնվել տեղի բնակլիմայական պայմանները։ Տասնամյակների ընթացքում […]