Բոլոր լուրերը – Page 3587 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների և մատենագրման Եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը

19:30 11.11.2022

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

19:26 11.11.2022

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Արարատ […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:23 11.11.2022

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Նախարարները քննարկել են նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ նիստի և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ու ծրագրերի ուղղությամբ ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

19:18 11.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ու ծրագրերի ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք շեշտադրվել է մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը, կանանց հզորացմանն ու ինքնազբաղվածության […]

̰
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 2 մլն եվրոյով. Transfermarkt

19:16 11.11.2022

Հեղինակավոր Transfermarkt պորտալը վերանայել է Ա Սերիայի որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները: Օրինակ «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է։ Այժմ վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Մինչ վերագնահատումը, պորտալն այն գնահատել էր 35 մլն եվրո։ Այսպիսի կտրուկ աճը Խվիչա Կվարացխելիային թույլ է տվել մտնել Ա Սերիայի ամենաթանկարժեք 6 ֆուտբոլիստների ցուցակ՝ […]

̰
ՊԵԿ նախագահը մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի լիագումար ժողովին

19:12 11.11.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների և հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ: Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների […]

̰
Մեդիայի յուրահատկությունները դպրոցականների համար. ինչպես անցավ Մեդիագրագիտության շաբաթը «Շանթում»

19:01 11.11.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 7-13-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Այդ նախաձեռնության շրջանակներում Երևանի և մարզերի դպրոցների մի խումբ աշակերտներ ուսուցիչների գլխավորությամբ այցելություն են կազմակերպել «Շանթ» հեռուստաընկերություն։ Հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստինե […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

18:52 11.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Քննարկվել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր

18:46 11.11.2022

ՀՀ տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը, այդ թվում գիտական, գիտատեխնիկական, կադրերի պատրաստման ոլորտում։ Նշվել է, որ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում գիտական ներուժ ունի և […]

̰
Մարզպետը առաքելության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած հարձակման հետևանքով Վայոց ձորում ստեղծված իրավիճակը

18:38 11.11.2022

Նոյեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան խորհրդարանական ուժերին Վայոց ձորի մարզ այցելելու և ցուցաբերած ուշադրության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը […]

̰
Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

18:30 11.11.2022

Նոյեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կարմրաքար բնակավայրի մոտակայքում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բարձած էր 6 խմ վառելափայտով: Վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]

̰
ՍԴ նախագահը ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում

18:24 11.11.2022

2022 թվականի նոյեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Արման Դիլանյանն ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում: Ըստ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների ու սահմանադրական մոդելների նմանությունների վրա: […]

̰
Գազատար խողովակի վնասման հետևանքով դադարեցվել է Աջափնյակի Գ-1 թաղամասի առանձնատների գազամատակարարումը

18:17 11.11.2022

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է գազատար խողովակ, ինչի պատճառով նոյեմբերի 11-ին ժամը 16։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

̰
«Կամավորական աշխատանքն իրականությունը փոխակերպելու ճանապարհներից մեկն է». Արթուր Մարտիրոսյան

18:10 11.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնն իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը՝ խթանելու երիտասարդական աշխատանքն ու կամավորությունը: Այսօր տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանը ողջունել է երիտասարդներին և անդրադարձել երիտասարդության քաղաքականության ոլորտում գերատեսչության իրականացրած ծրագրերին՝ […]

̰
SHANTNEWS

18:00 11.11.2022

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է բենզալցակայանի գործունեությունը

17:58 11.11.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։ Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի մասնագետները նշված բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված կարգադրագրի պահանջները չեն […]

̰
Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին հաստատությունը

17:55 11.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 […]

̰
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

17:47 11.11.2022

Այսօր տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը: Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքում ողջունել է որակավորման ստուգմանը մասնակցող անձանց և մաղթել հաջողություններ՝ քննական շրջանում: Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Այսօր մեկնարկած առաջին փուլը ներառել է […]

̰
Ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ քննարկվել է Սյունիքում շարժական կլինիկայի գործարկման ծրագիրը

17:40 11.11.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուընկալել է ֆրանսիական «Elise Care» առողջապահական բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դարա Թահային ու Հայաստանում կազմակերպության մարդասիրական առաքելության ղեկավար Արմեն Թաշչիին։ Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, նրանց այցի նպատակն էր ներկայացնել առողջապահական այն նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Սյունիքում․ «Elise Care»-ը մարզում կտեղադրի շարժական կլինիկա՝ հագեցած բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու մասնագետներով, որը […]

̰
Պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

17:32 11.11.2022

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում, ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 01.50-ի սահմաններում Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանում բնակվող երկու երիտասարդի ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրանք խուզարկվել են։ 24-ամյա երիտասարդի մոտ երկու փաթեթ կար՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով։ […]

̰
Քննարկվել են Իջևանում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր

17:26 11.11.2022

Նոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանում ընդունել է Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, նրանք քննարկել են Իջևան քաղաքում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը լիահույս են, որ շուտով Իջևան քաղաքն էլ կունենա իր Թումո տուփը, որտեղ համայնքի պատանիների համար հասանելի կդառնա Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն […]

̰
Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

17:20 11.11.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես` 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

17:16 11.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

17:14 11.11.2022

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության […]

̰
ՍԴ նախագահը «բաց դասի» ձևաչափով դասախոսություն է անցկացրել ուսանողների համար

17:07 11.11.2022

Նոյեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք կրթական ծրագրերի ուսանողներ այց են կատարել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը «բաց դասի» ձևաչափով դասախոսություն է անցկացրել ՀԱՀ-ի ուսանողների համար: Արման Դիլանյանն ուսանողներին ներկայացրել է Սահմանադրական դատարանի առաքելությունը, անդրադարձ է կատարել անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին, կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության առանձնահատկություններին, ինչպես նաև պատասխանել է ուսանողներին […]

̰
Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

17:00 11.11.2022

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում 8 սամբիստ է ընդգրկվել: Մարզական սամբոյում […]

̰
Նոր Հաճնի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

16:58 11.11.2022

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]

̰
Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում

16:53 11.11.2022

Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։ Դյոնմեզն այս մասին հայտարարել է Ալժիրում կայացած Ներդրումների […]

̰
Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ ԱՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

16:46 11.11.2022

Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: «2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով՝ 1. «Ընտրական օրենսգրքում […]

̰
Տեղի է ունեցել թվայնացման ոլորտի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

16:39 11.11.2022

Կայացել է Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել Կենտրոնական բանկի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Նոտարական պալատի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն առաջարկել է […]

̰
BACK_TO_TOP