16:36 11.11.2022
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԾՁԲ-22/1») նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ: Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի […]
16:31 11.11.2022
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք: Հանդիպման […]
16:22 11.11.2022
Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք»,-նշել է Թովմասյանը: Պատգամավորը հավելել է, որ ԱԺ նիստերին իրենց մասնակցությունը, սակայն, չի նշանակում, թե գործող իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի […]
16:04 11.11.2022
Նոյեմբերի 11-ին` ժամը 15։16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
15:54 11.11.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։ Օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր։ Երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։ […]
15:45 11.11.2022
Ստավրոպոլում աշակերտը ծեծկռտուքի ժամանակ խեղդամահ է արել դասընկերոջը։ Քննիչները պարզում են հանրակրթական հաստատությունում տեղի ունեցած մահացու միջադեպի հանգամանքները։ ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխավոր վարչության տվյալներով ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Բարսուկովսկայա Կոչուբեևսկի մունիցիպալ օկրուգի գյուղի դպրոցում։ Դասամիջոցի ժամանակ աշակերտները ծեծկռտուք են սկսել, 15-ամյա դեռահասը սեղմել է դասընկերոջ քներակին։ Տուժած տղան վատացել է, բժիշկները փորձել […]
15:36 11.11.2022
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են: ՀՀ ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է ահազանգել։
15:26 11.11.2022
7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգա կղզիների ափերի մոտ, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեիաֆու քաղաքից 220 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։ Երկրաշարժի պատճառով հայտարարվել է նաև ցունամիի վտանգ։
15:17 11.11.2022
Նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։ Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և […]
15:09 11.11.2022
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ արված հայտարարությունում։ «Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ […]
14:55 11.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ: Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին: […]
14:47 11.11.2022
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները: Գործընթացը լինելու է շարունակական և հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների:
14:35 11.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
14:22 11.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։ Հանդիպման […]
14:10 11.11.2022
Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու […]
13:57 11.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հայ-իտալական երկարամյա բարեկամության կարևորությանն ու Գյումրիում Իտալիայի հյուպատոսության հետ համագործակցված աշխատանքին․ «Ուրախ եմ ձեզ տեսնելու Շիրակի մարզում, այսօրվա հանդիպումը պարտավորեցնող է և առիթ կրկին խոսելու մեր երկու երկրների դարավոր բարեկամության մասին։ […]
13:47 11.11.2022
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ինչպես նշվում է՝ պատճառը Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններն են և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումները: Իրանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս գործընթացը հնարավորինս արագ կդադարեցվի: «Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա […]
13:36 11.11.2022
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների […]
13:20 11.11.2022
«Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող համար Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։ Մամուլի համար դռնփակ ռեժիմով անցկացված հանդիպումը տևել է 1 ժամ։ Դրանից առաջ էլ Էրդողանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին էր հանձնել Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից «Բարձր մակարդակի […]
13:05 11.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։
12:58 11.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը: «Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ […]
12:50 11.11.2022
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ աշխարհը սուզվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, Թուրքիան աստիճանաբար բարձրացնում է իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի էներգետիկ կարևորությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այսպես՝ Թուրքիայի տարածքով են անցնում նավթի 2 և բնական գազի 5 միջտարածաշրջանային էներգուղիներ։ Գազի և նավթի համաշխարհային պաշարների 60 տոկոսն ունեցող Մերձավոր Արևելքի ու Կասպից ծովի ավազանի համար Թուրքիան, որպես […]
12:43 11.11.2022
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական […]
12:33 11.11.2022
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները Շամիրամ համայնքի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալել և, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տարել 21 և 26 տարեկան երկու երիտասարդի: Բաժնում նրանք հայտնել են, որ Շամիրամ համայնքի վարչական տարածքի հողատարածքի ցանկապատի երկաթյա խողովակները զոդիչով կտրելով՝ փորձել էին տեղափոխել […]
12:24 11.11.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Յուրի Բաբախանյանը նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի […]
12:06 11.11.2022
ԱՄՆ-ի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Կատար ժամանած առաջին թիմը: Ամերիկացիները ժամանել են մրցաշարի մեկնարկից 10 օր առաջ։ Թիմը, որը մարզում է Գրեգ Բերհալտերը, հանգրվանել է Դոհայից հյուսիս գտնվող արհեստական Մարգարիտ կղզում: Ամերիկյան թիմը մարզվելու է «Ալ Գհարաֆա» ակումբի մարզադաշտում, որը գտնվում է մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա այն հյուրանոցից, որտեղ նրանք հանգրվանել են։ […]
11:44 11.11.2022
Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանագիրը, Тwitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր՝ միջազգային հանրությանն ուղղված անհասցե […]