19:55 10.11.2022
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։
Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի սկզբի կանխատեսումը։
Aliq.ge-ի հաղորդմամբ, S&P Global Ratings-ի վերլուծաբանները պատճառների թվում նշել են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, ինչը նպաստել է այդ երկրների վճարային հաշվեկշռին, իսկ ներքին պահանջարկի աճը պայմանավորված է Ռուսաստանից մարդկանց զանգվածային հոսքով։
«Փետրվարի վերջից Վրաստանի և Հայաստանի արժույթները անշեղորեն ամրապնդվել են, մինչդեռ այլ զարգացող շուկաների արժույթների մեծ մասն արժեզրկվել է համաշխարհային ֆինանսական խստացման և հումքային ապրանքների գների աճի պատճառով»,- ասված է զեկույցում:
S&P Global Ratings-ի տվյալներով՝ մարտի սկզբից վրացական լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 20 տոկսով, իսկ հայկական դրամը՝ 30 տոկոսով՝ այդ արժույթները դարձնելով զարգացող երկրների փոխարժեքի սեգմենտի առաջատարը։
S&P Global Ratings-ի վերլուծաբանների տվյալներով՝ փետրվարից մինչև ապրիլի կեսերը Ռուսաստանը լքել է 150-300 հազար մարդ։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...