Բոլոր լուրերը – Page 3630 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Սոչիի երկու նախկին փոխքաղաքապետերը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման

10:00 27.10.2022

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Սոչի քաղաապետի երկու նախկին տեղակալներ՝ Անատոլի Ռիկովին և Սերգեյ Յուրինին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրանք մեղադրվում են ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով՝ 120 միլիոն ռուբլու չափով կաշառք վերցնելու մեջ։ Դատարանը նաև Ռիկովին և Յուրինին դատապարտել է 120 միլիոն ռուբլու տուգանքի և տասը տարի ժամկետով զրկել […]

̰
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները

09:56 27.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարալու վերաբերյալ Նախարարության կողմից ձևավորված առաջարկությունները: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ոլորտային կազմակերպությունների և նախարարության […]

̰
«Բավարիան» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթել է «Բարսելոնային». ՉԼ

09:50 27.10.2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3։0 հաղթել է «Բարսելոնային»։ 10-րդ րոպեին հաշիվը բացել է Սադիո Մանեն։ 31-րդ րոպեին երկրորդ գոլը խփել է Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ 90+5-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում   խոշոր հաշիվ է ձևակերպել Բենժամեն Պավարը։ «Բավարիան» 15 միավորով C խմբում առաջին տեղում է։ «Ինտերը» ունի 10 միավոր և երկրորդն է: «Բարսելոնան» […]

̰
Քանյե Ուեսթին դուրս են հրավիրել Skechers-ի գրասենյակից

09:42 27.10.2022

Կոշիկի արտադրությամբ զբաղվող Skechers-ի աշխատակիցները Լոս Անջելեսի կորպորատիվ գրասենյակից դուրս են հրավիրել ռեփեր, նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր Քանյե Ուեսթին չնախատեսված այցից հետո: Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ին։ «Քանյե Ուեսթը, որը հայտնի է նաև Յե անունով, առանց տեղեկացնելու և հրավիրելու ժամանել է Լոս Անջելեսի Skechers-ի կորպորատիվ գրասենյակներից մեկը: Հաշվի առնելով, որ Յեն ներգրավված […]

̰
Հռոմի պապը հաստատել է Վատիկանի՝ Ուկրաինայում որպես խաղաղարար հանդես գալու մտադրությունը

09:37 27.10.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ պոնտիֆիկոսի հետ հաղորդագրությունների փոխանակումից հետո։ Ավելի վաղ Վատիկանի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է անել հնարավորը Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, և եթե երկու կողմերն […]

̰
Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» հաղթանակը ՉԼ-ում

09:29 27.10.2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հաշիվը խաղի 35-րդ րոպեին գլխի հարվածով բացել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Առաջին կեսի վերջնամասում Էդին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում նաև դուբլ է ձևակերպել։ 86-րդ րոպեին էլ Ռոմելու Լուկակուն […]

̰
ԱՄՆ-ում Ուկրաինայի վերաբերյալ մտահոգությունները կդառնան երկրորդական. ամերիկացի փորձագետ

09:23 27.10.2022

Ամերիկացի վեևլուծաբան Էդվարդ Լյուսն ասել է, որ մինչև 2024 թվականը ԱՄՆ-ում Ուկրաինայի վերաբերյալ մտահոգությունները կդառնան երկրորդական, քանի որ երկրում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ։ Այս մասին նա գրել է Financial Times-ի հոդվածում: Լյուսը նշել է, որ ԱՄՆ-ը գնում է դեպի ռեցեսիա, և տնտեսագետները գրեթե միաձայն կանխատեսում են, որ Վաշինգտոնը կբախվի դրան 2023 թվականին: Սա սպառնում […]

̰
105-ամյա կինը նշել է երկարակեցության բոլորին հասանելի գաղտնիքը

09:14 27.10.2022

Կանադայի Կոմոքս քաղաքից 105-ամյա Ջոյս Ջեյն իր երկարակեցության գաղտնիքն համարել է բոլորին հասանելի։ Այս մասին հայտնում է Comox Valley Record հրատարակությունը։ Ջեյը խոստովանել է, որ իր երկարակեցության գլխավոր պատճառը բախտն է։ «Բայց իրականում գաղտնիքը ակտիվ մնալն է և կյանքի անսպառ եռանդը», – ավելացրել է նա: Հարյուրամյա կինը շատ ժամանակ է հատկացնում իր հոբբիներին՝ հանելուկներ հավաքելուն […]

̰
Բելառուսը խզել է Լեհաստանի հետ գիտական ​​աստիճանների ճանաչման պայմանագիրը

09:03 27.10.2022

Բելառուսի կառավարությունը խզել է «Լեհաստանի կառավարության հետ բարձրագույն կրթության մեջ համարժեքության ճանաչման, արվեստի բնագավառում գիտական ​​աստիճանների և աստիճանների համարժեքության մասին» համաձայնագիրը. այս մասին որոշումը հրապարակվել է հինգշաբթի օրը ազգային իրավական պորտալում։ Այն ստորագրել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն: «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է կայացնում խզել «Բելառուսի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն […]

̰
Փակ դռների վերաբերյալ ահազանգերի թիվն ավելացել է

08:53 27.10.2022

Հոկտեմբերի 25-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Մասկը այցելել է Կալիֆորնիայում Twitter-ի կենտրոնակայան լվացարանը ձեռքին

08:47 27.10.2022

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը այցելել է Կալիֆորնիայում Twitter-ի կենտրոնակայան լվացարանը ձեռքին: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել  Twitter-ում : Երեքշաբթի օրը Bloomberg-ը հայտնել է, որ Մասկը նախատեսում է ուրբաթ օրը ավարտել Twitter սոցիալական ցանցի գնումը, իսկ երեկ Մասկը թարմացրել էր իր Twitter-ի պրոֆիլի նկարագրությունը՝ հայտարարելով, որ այժմ նա է «Թվիթերի գլխավորը»: «Մտնելով Twitter-ի […]

̰
Հոսպիտալներում չկա վիրավոր զինվոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր. ՀՀ ՊՆ

08:35 27.10.2022

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:

̰
Ռոստովի մարզում դաժանաբար սպանել են 12-ամյա աղջկա

08:27 27.10.2022

Քննիչները քրեական գործ են հարուցել 12-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ, ում վիրավոր դիակը հայտնաբերվել է Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանում, լրագրողներին հայտնել է տարածաշրջանում ՌԴ ՔԿ ՀԿԳ քննության վարչության ներկայացուցիչը։ Հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ մահվան նախանշաններով երիտասարդ աղջկա դիակի հայտնաբերման դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ)»,- ասել է նա։ Քննիչների տվյալներով՝ […]

̰
Ճարտարապետը թվարկել է խոհանոցի վերանորոգման ամենահայտնի սխալները

08:18 27.10.2022

Ճարտարապետ Ջորջինա Ուիլսոնը The Sun-ին տված հարցազրույցում թվարկել է հայտնի սխալները խոհանոցը վերանորոգելիս, պատմում է Լենտա.ռու-ն: Նրա խոսքով՝ խոհանոցային կղզու՝ սենյակի մեջտեղում ֆունկցիոնալ սեղանի վրա  լվացարան տեղադրելը անցանկալի լուծում է։ «Խոհանոցային կղզին կարող է կատարել բազմաթիվ դերեր՝ լրացուցիչ ճաշասեղան, բուֆետ, վայր Սուրբ Ծննդյան տոների համար: Լվացարանը մեջտեղում տեղադրելը զգալիորեն սահմանափակում է այս ֆունկցիոնալությունը»,- ասել է […]

̰
Կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

08:05 27.10.2022

Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:02 27.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մասկը հայտարարել է, որ դարձել է «Թվիթերի գլխավորը»

23:49 26.10.2022

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը թարմացրել է իր Twitter-ի պրոֆիլի նկարագրությունը, այժմ նա է «Թվիթերի գլխավորը»։ «Գլխավոր Թվիթ»,- գրել է Մասկը իր կենսագրության մեջ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մասկն արդեն այցելել է սոցցանցի շտաբ, որի գնման ավարտը սպասվում է ուրբաթ օրը։ Ձեռնարկատերը պատրաստվում էր ձեռք բերել Twitter-ը 44 միլիարդ դոլարով։ Ամերիկյան Twitter Inc.-ը հիմնադրվել է 2006թ. Ընկերության հիմնական […]

̰
Իրատեսակա՞ն է Իրանի ռազմական միջամտությունը Ադրբեջանի հարձակման դեպքում. զրույց իրանագետի հետ

23:42 26.10.2022

Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան,  հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, Կապանում Իրանի հյուպատոսությունը բացվեց, իրանցի նախարարի շուրթերից հնչեց՝ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է» … Որո՞նք էին այն  հիմնական շեշտադրումները, որ արվեցին այդ հանդիպումների ժամանակ: Այս և այլ թեմաների շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ: «Հիմնականում […]

̰
Գանձ որոնողը հայտնաբերել է թանկարժեք հնագույն ոսկե թուր

23:35 26.10.2022

Մեծ Բրիտանիայում գանձ որոնողը մետաղական դետեկտորով դաշտում հայտնաբերել է ավելի քան հազար տարեկան հնագույն թուր: Այս մասին հայտնում է Metro-ն։ Արտեֆակտը հայտնաբերվել է Շոտլանդիայի Ստերլինգ կոմսության Բլեր Դրամոնդ գյուղի մոտ դեռ 2019 թվականին, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այն վերագրվել է միայն 2022 թվականին։ Գտածոյի արժեքը, որն այժմ պատկանում է Շոտլանդիայի ազգային թանգարանին, գնահատվում է 30 […]

̰
Պլաստիկ վիրաբույժը նշել է ամենագրավիչ «տգեղ» դերասաններին

23:22 26.10.2022

Իտալացի դերասան Ադրիանո Չելենտանոն շարունակում է մնալ ամենագրավիչը «տգեղ» դերասանների շարքում, ասել է պլաստիկ վիրաբույժ Վիկտորյա Բլինովան։ Նա News.ru-ին տված հարցազրույցում նշել է ոչ սովորական արտաքինով ամենագեղեցիկ տգեղ դերասաններին և արտիստներին: Բլինովան հիշել է, որ Չելենտանոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում։ «Դերասանին հաճախ ըստ տեսակի համեմատում էին շիմպանզեի հետ, բայց դա նրան ոչ մի […]

̰
Տղամարդը պատմել է ամենազավեշտալի սխալների մասին, որոնց պատճառով ներողություն է խնդրել կնոջից

23:09 26.10.2022

ԱՄՆ Մեյն նահանգի բնակիչը սոցիալական ցանցերում խոսել է ամենազավեշտալի սխալների մասին, որոնց պատճառով կինը ստիպել է իրեն ներողություն խնդրել։ Նրա գրառումների վրա ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը, փոխանցում է Լենտա-ն: Տղամարդը պնդում է, որ մի օր իր կինը զայրացել է, երբ նա կանգնել է տուփի դիմաց, որը ցանկանում էր բացել։ Մեկ այլ առիթով նա սթեյք կտրելիս […]

̰
«Այս ռեկորդները ձերն են, իսկ այս տարվա սպասելիքները դեռ մեծ են». Վահրամ Դումանյան

22:58 26.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել, գրանցած հաղթանակների համար շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկ-մարզուհիներին, նրանց մարզիչներին: Նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ […]

̰
Պետդումա է ներկայացվել ռուսաց լեզվի պաշտպանության մասին օրինագիծ

22:50 26.10.2022

Պետդումա է ներկայացվել օտար բառերի օգտագործման անթույլատրելիության մասին օրինագիծ, բացառությամբ նրանց, որոնք ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ չունեն, համապատասխան օրինագիծը տեղադրված է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, տեղեկացնում է Ռիա Նովոստին: «Դաշնային օրենքի նախագիծը ենթադրում է օտար բառերի կիրառման անթույլատրելիություն, բացառությամբ նրանց, որոնք չունեն ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ, որոնց ցանկը ներառված է նորմատիվ բառարաններում»,- ասվում է նախագծի […]

̰
Առավոտ շուտ տագնապ ազդարարվեց. շարժվեցինք առաջնագիծ ու անմիջապես մտանք մարտի մեջ. զորամասի առօրյան, զինվորների մարտական պատրաստականությունն ու մարտական ոգին

22:41 26.10.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Հայ զինվոր» ՊՆ հանդեսի անդրադարձը զորամասի առօրյային, զինվորների մարտական պատրաստականությանն ու մարտական ոգուն: Պատմում է, որ Հրետանային մարտկոցի անձնակազմը դաշտային պայմաններում անցկացնում է գործնական պարապմունքներ, կատարելագործում ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները, հղկվում են Դ-20 հրետանային միջոցի կառավարման, թիրախի նշանառման, անվտանգ ու ճշգրիտ կրակ վարելու մասնագիտական հմտությունները։ «Տղաները հաշվարկները կատարում […]

̰
Արցախում երեք օրերի ընթաքում մանկական նյարդաբանները զննել են ավելի քան 120 երեխայի

22:29 26.10.2022

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի ( ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ « Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից մինչև 28-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանը և մանկական նյարդաբան Անահիտ Հովհաննիսյանը, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը: 2021թ.-ի մարտ ամսից պարբերաբար կատարվում են շարունակական այցեր […]

̰
Զարեհ Սինանյանը մասնակցել է «Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումին. կարևորվել է նաև Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերականգնման հարցը

22:20 26.10.2022

«Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը տեղի ունեցավ Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Եվրոպայի հայերի միության համայնքային կառույցներից երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից մասնակցություն ունեցան ֆորումին: Ֆորումին ներկա էին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն […]

̰
Նիկոլաևում տեղի են ունեցել պայթյուններ

22:12 26.10.2022

Ուկրաինական Նիկոլաևում պայթյուններ են լսվում, հաղորդում է «Страна» առցանց հրատարակությունը։ Ավելի վաղ «Страна»-ն հայտնել էր, որ ողջ Ուկրաինայում օդային հարձակման ահազանգ է հնչում՝ նշելով, որ նախորդի ավարտից ընդամենը 15 րոպե է անցել։ Այնուհետ «Страна»-ն հաղորդեց Դնեպր քաղաքում պայթյունների մասին։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի […]

̰
Ալիևը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակել Վրաստանի միջնորդությամբ

22:03 26.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Բաքվում խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է միջնորդ լինելու իր պատրաստակամությունը: Նախաձեռնությունը Ալիևի՞նն է եղել, թե Ղարիբաշվիլիինը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը` բանակցային նոր ձևաչափ նախաձեռնելով, և արդյո՞ք այս ձևաչափը կարող է ընդունելի լինել մեր համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ […]

̰
Սերբիայի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը

21:59 26.10.2022

Սերբ խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ հաստատել են երկրի կառավարության նոր կազմը ՝ վարչապետ Անա Բրնաբիչի գլխավորությամբ։ «Կողմ» քվեարկեց 157, «դեմ» ՝ 68, ձեռնպահ մնացածներ չկային ։ Կառավարությունն ընտրված է»,- հայտարարել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչը։ Ինչպես հայտնել է Բրնաբիչը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, նոր կառավարության համար «կարմիր գծերը» կլինեն երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ […]

̰
Apple-ը սկսել է 16 դյույմանոց էկրանով iPad-ի մշակումը

21:56 26.10.2022

Apple ընկերությունը նախատեսում է 16 դյույմ (40,6 սմ) էկրանի անկյունագծով iPad պլանշետ մշակել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է The Information պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ պլանշետի նոր տարբերակը կթողարկվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ 16 դյույմանոց պլանշետը կլինի Apple-ի ամենամեծ սարքն այս կատեգորիայում։ Այս պահին 12,9 դյույմանոց (32,8 սմ) պլանշետներն ունեն ամենամեծ անկյունագիծը։

̰
BACK_TO_TOP