16:39 27.10.2022
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բրատիսլավայում տեղի ունեցած ասուլիսում խոսել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպումից սպասելիքների մասին: «Մենք խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունենք, հասկանում ենք հանդիպման կարևորությունը։ «Փյունիկը» համեստ, բայց մեծ սրտով թիմ է։ Մենք գիտենք մեր ուժը և պատասխանատվություն ենք զգում։ Լուրջ պայքար […]
16:31 27.10.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ծանրամարտիկները մեդալային հաշվարկում առաջին տեղն են զբաղեցրել Ալբանիայում օրերս ավարտված ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում: Ընդհանուր առմամբ, հայ ծանրորդները նվաճել էին 45 մեդալ: Դրանց մոտ կեսը՝ 22 մեդալը, բաժին է հասնում շիրակցի ծանրորդներին: Շիրակի մարզը ներկայացնող ծանրորդները նվաճել են ընդհանուր թվով 22 մեդալ: Իսկ երկամարտում հայ ծանրորդների նվաճած […]
16:26 27.10.2022
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվեց նաև, որ տղամարդը հաճախ է գալիս Եղվարդ: Հոկտեմբերի 18-ին Եղվարդի Պարույր Սևակի փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, մարիխուանայի նմանվող […]
16:16 27.10.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած խոշոր հաշվով պարտությունը և անդրադարձել մրցաշարից դուրս մնալուն։ «Ամոթ է, բայց ոչ ֆուտբոլիստներին, ոչ էլ մարզչին չի կարելի որևէ բանում մեղադրել: Մենք պետք է առաջ նայենք, քանի որ դեռ ունենք Լա լիգան և այլ մրցաշարեր: Սա երիտասարդ նախագիծ է. մենք […]
16:10 27.10.2022
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչներ (5-ից 12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ […]
16:01 27.10.2022
Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը […]
15:59 27.10.2022
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլի հեղինակ դառնալով չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (4-0), լուրջ նվաճման է հասել: Հայաստանի հավաքականի նախկին ավագը պատմության չորրորդ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 7 տարբեր ակումբների կազմում, հայտնում է լրագրող Ջուզեպե Պաստորեն: Նախկինում այդպիսի ցուցանիշ գրանցել էին նաև «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ռումինացի Ադրիան Մուտուն ու նորվեգացի […]
15:58 27.10.2022
Ռուսաստանը դիմել է Երևանին դիվանագիտական ուղիներով՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր մուտքը Հայաստան արգելվել է։ Սվելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն […]
15:53 27.10.2022
Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է գլոբալ տաքացման հետևանքով առաջացած ծայրահեղ շոգ եղանակի պատճառով մահացածների թիվը վերջին 20 տարում։ Այս մասին հաղորդվում է The Lancet գիտական ամսագրի զեկույցում։ Գիտնականների ուսումնասիրություններով, մի քանի տասնամյակների ընթացքում անոմալ եղանակային պայմաններով օրերի թիվն աճել է 61 տոկոսով։ Սաստիկ շոգն ամեն տարի բազմաթիվ մարդկային կյանքեր է խլում, օրինակ՝ Իսպանիայում 2022 թվականին […]
15:49 27.10.2022
Պուտինը մտադիր է մասնակցել ուրբաթ օրը ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
15:46 27.10.2022
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
15:32 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 3 մասնակիցներ: Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Պորտուն» ու իտալական «Ինտերը», որի կազմում երեկ գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական […]
15:25 27.10.2022
Իրանը հինգշաբթի օրը սկսել է 10 մեգավատ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ռեակտորի կառուցումը կենտրոնական Սպահան քաղաքում, հաղորդում է Tasnim-ը։ Ռեակտորի կառուցման նախագծի բացման արարողությունը կայացել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի մասնակցությամբ։ Գործակալության տվյալներով՝ նոր ռեակտորը կգործի 20%-ով հարստացված թիթեղային վառելիքով և կօգտագործվի բժշկության և արդյունաբերության մեջ օգտագործվող ռադիոիզոտոպների արտադրության, նեյտրոնային ճառագայթման […]
15:18 27.10.2022
Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով: Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, […]
15:11 27.10.2022
Մայրաքաղաքի Ա․Առաքելյան 1 վերակառուցված նոր թաղամասի տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Ա․Առաքելյան 1 հասցեի վերակառուցված նոր թաղամասում իրականացվում են տարածքի բարեկարգման և ասֆալտապատման շինաշխատանքներ։ Ընդհանուր առմամբ կատարվում է 1850 քառ․մետր ճանապարհային հատվածի վերին ծածկի երկշերտ ասֆալտապատում։ Թաղամասն ունենալու է կանաչապատ տարածք և արտաքին լուսավորություն։ […]
15:04 27.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
14:48 27.10.2022
Մադրիդյան այդ փաստաթղթով խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չհամաձայնելով ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ ակտիվության տարբեր ցուցիչներ կան, ակտիվությունը միայն […]
14:41 27.10.2022
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը: 2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես. ⦁ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, […]
14:32 27.10.2022
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունից։ ✅ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։ ✅ Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը […]
14:21 27.10.2022
Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» […]
14:13 27.10.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Կախեթիում եղբայրը սպանել է քրոջը, փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի փոխանցմամբ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը փոխադարձ վիճաբանության ժամանակ ֆիզիկական վնասվածքներ է հասցրել քրոջը՝ 1988 թվականին ծնված Մ.Ա.-ին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։ «ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1987 թվականին ծնված Զ.Ա.-ին: Վերջինս մեղադրվում […]
14:06 27.10.2022
Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ «Որպես […]
13:55 27.10.2022
Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտող հայտարարություն է տարածել «Թուրքական բժշկական ասոցիացիայի» նախագահ դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի ձերբակալության կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ֆինջանջըն ձերբակալվել էր թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին արած հայտարությունից հետո: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի հայտարարության մեջ անընդունելի է համարվել Ֆինջանջըի ձերբակալությունն ու միության մյուս անդամներին պաշտոնանկ անելու սպառնալիքները: «ՀԲԱ-ն […]
13:48 27.10.2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 25.04.2022թ.- 22.08.2022 ՀՀ արդարադատության նախարարի օգնական: 17․02․2022թ․- 25.04.2022թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: 27.12.2021թ.- 17.02.2022թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: 27.01.2021թ.- 27.12.2021թ. աշխատել է […]
13:44 27.10.2022
ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսուհետև կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»` Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, […]
13:39 27.10.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ի ժամը 00.30-ից 05.30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բանկի մոտից գողացել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 26-ին Գեղաշեն գյուղի 30-ամյա բնակիչը, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, ներկայացել […]
13:34 27.10.2022
Երբ 54-ամյա Ջահրահը կիրակի առավոտյան լքել է տունը՝ կաուչուկի պլանտացիայում աշխատելու համար, դա վերջին անգամն էր, որ նրա ընտանիքը նրան կենդանի էր տեսնում: Երբ այդ օրը Ջահրահը տուն չի եկել, նրա ամուսինը ահազանգել է և գնացել նրան փնտրելու: Ինչպես փոխանցում է The Whashington Post-ը՝ առաջին նշանը, որ ինչ-որ բան այն չէ, անտառում անհետ կորած կնոջ […]
13:15 27.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն […]